Հա

Օրակարգ

30/04/2019 - 14:40

«Մայիս-1»-ով ընդառաջ՝ յաղթանակների ամսին...

Խորհրդանշօրէն «Յաղթանակների Ամիս» համարւող մայիսի հէնց առաջին օրը՝ «ՄԱՅԻՍ-1»-ը ազդարարում է համաշխարհային հասարակայնութեան չարքաշ ու ազնիւ խաւի՝ աշխատաւորութեան տօնը:

Դ. Մ.

 

Խորհրդանշօրէն «Յաղթանակների Ամիս» համարւող մայիսի հէնց առաջին օրը՝ «ՄԱՅԻՍ-1»-ը ազդարարում է համաշխարհային հասարակայնութեան չարքաշ ու ազնիւ խաւի՝ աշխատաւորութեան տօնը:

Ինչպէս ամենուր, իրանահայութեան մօտ եւս «Մայիսի-1»-ը նշանաւորւում է յաւուր պատշաճի, տարբեր կարգի տօնախմբութիւնների կազմակերպմամբ:

Դեռ աւելին. իրանահայութիւնն իր յարգւած ու արժեւորւած աշխատաւոր խաւի որպէս հասարակական գնահատական, միտք է յղացել ու ձեւաւորել՝ «Իրանի հայ արհեստաւորների միութիւն» միաւոր, որպէս արտայայտիչը նոյնինքն այդ խաւի ինչպէս դասակարգային, այնպէս էլ ազգային կեանքում վերապահւած դերակատարութեանը:

Իսկ հայ աշխատաւորի ու հայ արհեստաւորի արժէքային համակարգի ու մասնաւորապէս համբաւի մասին բարձրաձայնելը ըստ ամենայնի արդարացւած է, երբ նոյն հայ աշխատաւոր-արհեստաւորը ողջ երկրի հասարակայնութեան մտապատկերում յիշատակւում է որպէս օրինակելի, շիտակ, բանիմաց ու բարեխիղճ մի տարր…:

Ոչ շատ հեռու անցեալում մեր համայնքի ապրիլեան պահանջատիրական պայքարի կարգախօսքերում իր ուրոյն արտայայտութիւնն էր գտել հետեւեալը.- «Հայ աշխատաւոր, Հայ Դատի պաշտպան»…, որով էլ իրաւացիօրէն բնութագրւում է մեր հայ աշխատաւորների ու «ռենչպեր ախպեր»-ի ազգային դիմագծի առանձնայատկութիւնը, թէ՛ որպէս դասակարգային իրաւունքների, եւ թէ՛ իբրեւ ազգային արդար պայքարի ջատագով ու պահանջատէր…:

Ամենամեայ կարգով՝ ի յարգանս աշխատաւորութեան մեծ տօնին, վաղը՝ Մայիսի 1-ին, ոչ-աշխատանքային օր է նաեւ «Ալիք»-ում: Իսկ մէկօրեայ այդ դադարը եւս ինքնին մեկնարկ է լինելու մեզ համար՝ նոր աւիւնով ընդառաջ գնալու «Յաղթանակների ամիս»՝ Մայիսեան հպարտառիթ տօներին…:

Յարակից լուրեր

  • Դաշինքով, թէ առանց դաշինքի...
    Դաշինքով, թէ առանց դաշինքի...

    Հակաիրան «Եռեակ դաշինքը» ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ Ս. Արաբիայի համահեղինակութեամբ անթաքոյց՝ պատերազմական իրավիճակի հեռանկարներ է ուրւագծում, որն յղի է ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ միջազգային մակարդակով պայթիւնավտանգ հանգամանքներով…

  • Կրկնակի վնասներից խուսափելու ելքը… (2)
    Կրկնակի վնասներից խուսափելու ելքը… (2)

    Մեր երէկւայ համարի նոյն այս սիւնակում ընդհանուր ակնարկ նետեցինք երկրի տնտեսական համընդհանուր ճգնաժամին ու դրանից բխող հետեւանքներին, որոնցից, ինչ խօսք՝ անմասն չի կարող լինել մեր համայնքը նաեւ: Ներկայումս, տնտեսական ճգնաժամի վատթարացող հեռանկարը պայմանաւորւած է՝ Իրանին նաւթային բլոկադայի օղակի առաւել ամուր սեղմմամբ ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ տարածաշրջանային արբանեակ երկրների համընթաց դերակատարմամբ:

  • Կրկնակի վնասներից խուսափելու ելքը... (1)
    Կրկնակի վնասներից խուսափելու ելքը... (1)

    Ապրիլեան վերջին տասնօրեակի կրօնա-աւանդական տօներին, ինչպէսեւ համազգային պահանջատիրութեանը նւիրւած ժողովրդական համախմբումներին իրանահայ երեք թեմերի աւանդապաշտ ու գիտակից հասարակայնութեան բոլոր խաւերի մասնակցութիւնն, ինչ խօսք, դրւատանքի է արժանի: Չէ՞, որ առհասարակ հասարակայնութիւններում (համայնք լինի դա, թէ՝ պետութիւն), միասնականութեան որեւիցէ երեւոյթ կամ դրսեւորում տւեալ հաւաքականութեան կենսունակութեան չափանիշն ու ապացոյցն է հանդիսանում…:

  • Շինծու պետութեան ու պատմութեան գերին...
    Շինծու պետութեան ու պատմութեան գերին...

    Ի հեճուկս Թուրքիայի նախագահի, արտգործնախարարի եւ միւս պաշտօնական թէ՛ անպաշտօն շրջանակների ժխտողական (իսկ այս տարի նաեւ՝ սպառնական) կեցւածքների, աշխարհասփիւռ հայութիւնը ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահատակների 104-րդ տարելիցը…

  • «Ալիք» օրաթերթի խմբագիրը ազգային առաջնորդարանում
    «Ալիք» օրաթերթի խմբագիրը ազգային առաջնորդարանում

    Երկուշաբթի, 11 մարտ, 2019-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Ալիք» օրաթերթի խմբագիր՝ պրն. Դերենիկ Մելիքեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։