Հա

Օրակարգ

06/05/2019 - 14:20

Դաշինքով, թէ առանց դաշինքի...

Հակաիրան «Եռեակ դաշինքը» ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ Ս. Արաբիայի համահեղինակութեամբ անթաքոյց՝ պատերազմական իրավիճակի հեռանկարներ է ուրւագծում, որն յղի է ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ միջազգային մակարդակով պայթիւնավտանգ հանգամանքներով…

Դ. Մ.

 

Հակաիրան «Եռեակ դաշինքը» ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ Ս. Արաբիայի համահեղինակութեամբ անթաքոյց՝ պատերազմական իրավիճակի հեռանկարներ է ուրւագծում, որն յղի է ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ միջազգային մակարդակով պայթիւնավտանգ հանգամանքներով...

Մօտաւորապէս նման միտք է արծարծել ԱՄՆ 2020 թւականի նախագահական ընտրութիւնների թեկնածու (այն էլ՝ հանրապետական) Տուլսի Գաբբարդը, որն ահազանգելով վերոգրեալը, Թրամփին, Նաթանիահուին եւ սաուդցիներին համարել է «մեզ դէպի աղէտ ու քաոս առաջնորդողներ»...

Անկախ նրանից, թէ նախագահի թեկնածու տիկին Գաբբարդի խօսքերի ընդմիջից կարելի է «նախընտրական» երանգներ էլ նկատել, բայց փաստը մնում է փաստ, որ հակաիրան դաշինքի օղակը գնալով աւելի է սեղմւում, ընդգրկելով ոչ միայն տնտեսական պատժամիջոցներ, այլեւ՝ քաղաքական, քարոզչական եւ այս վերջինների ֆոնին՝ նաեւ ռազմական ներուժ ու ներգործօն սպառնալիքներ:

Ահաւասիկ, Թրամփի հակաիրան կրքոտ խորհրդական Բոլտոնն ժամեր առաջ յայտարարել է տարածաշրջան ուղեւորւած ամերիկեան աւիակիր ռազմանաւի մասին, որն ըստ նոյն Բոլտոնի՝ «նախազգուշական նպատակ է հետապնդում, ե՛ւ ոչ թէ պատերազմական քայլ Իրանի հասցէին...»:

Ու թէեւ հէնց երէկ եւրոպական եռեակը՝ Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան, ինչպէսեւ Եւրոմիութեան ներկայացուցիչ Մոգերինին խիստ մտահոգութիւն են յայտնել առհասարակ հակաիրան տարատեսակ ճնշումների հարցով, բայցեւայնպէս՝ ԱԳ նախարար Զարիֆը խիստ դժգոհել է Եւրոպայից, վերջնիս կողմից միջուկային համաձայնագրի խնդրով ստանձնած պարտաւորութիւնների նւազագոյն կատարման համար...:

...Ինչեւէ, պարզորոշ փաստը մնում է այն, որ Իրանը ոչ Սիրիա է եւ ոչ էլ Իրաք, իսկ ամէն կարգի սպառնալիք (դաշինքով, թէ առանց դաշինքի) իրանական պետութեանն ու ժողովրդին կրկնակիօրէն միասնական ու ամուր է դարձնելու:‎‎

Յարակից լուրեր

  • Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ
    Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

  • Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացնում է
    Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացնում է

    Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը Saudi Aramco-ի կառոյցների վրայ յարձակման պատճառով, Իրանի հասցէին հնչեցրած անհիմն մեղադրանքների վերաբերեալ բողոքի նոտա է յղել Իրանում Շւէյցարիայի դեսպանութեանը, որը Թեհրանում պաշտպանում է ԱՄՆ-ի շահերը:

  • «ԱՄՆ-ի առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը արդիւնքներ չի արձանագրել». Զարիֆ
    «ԱՄՆ-ի առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը արդիւնքներ չի արձանագրել». Զարիֆ

    ԱՄՆ-ն շարունակում է Իրանի դէմ իրականացնել առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը, ինչի գործադրումը, ԱԳ նախարարի համոզմամբ, այդ երկրի համար լուրջ արդիւնքներ չի արձանագրել:

  • Իսրայէլի խորհրդարանական ընտրութիւններ. անորոշութիւնը շարունակւում է
    Իսրայէլի խորհրդարանական ընտրութիւններ. անորոշութիւնը շարունակւում է

    Իսրայէլում, ապրիլի 9-ին խորհրդարանական ընտրութիւնների պէս, երէկ՝ սեպտեմբերի 17-ին կայացած կրկնակի ընտրութիւնները եւս յստակ յաղթող չեն ունեցել:

  • Անդրադարձ. Աջակցութեան վերանորոգումն ու «Աւետիս»-ը
    Անդրադարձ. Աջակցութեան վերանորոգումն ու «Աւետիս»-ը

    9 ապրիլ 2019-ին նախատեսուած խորհրդարանական ընտրութիւններէն 6 օր առաջ եւ Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուի Ռուսիա այցելութենէն մէկ օր առաջ Իսրայէլ վերատիրացաւ 1982-ին իսրայէլեան բանակի Լիբանան ներխուժման ընթացքին Պեքաայի դաշտին մէջ սուրիական բանակին հետ «Սուլթան Եաաքուպ» ճակատամարտի ընթացքին անյայտացած զինուորներէն Զաքարիա Պոմելի դիակին: 37 տարի առաջ անյայտացած զինուորի դիակի յայտնաբերման թայմինկը բնականաբար զուգադիպութիւն չէր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։