Հա

Օրակարգ

27/08/2019 - 14:37

«G7»-ից՝ «Ռոստոմ» դպրոց...

Համաշխարհային խլացուցիչ լրահոսը ողողւած է «G7»-ի, Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի դէմ իսրայէլական նոր արկածախնդրութիւնների, նոյն Սիրիայի դէմ թուրքական բանակայինների նոր ոտնձգութիւնների… եւ իհարկէ՝ իրանական միջուկային թղթածրարի ու դրանից բխող հակադարձ դիւանագիտական աճպարարութիւնների մասին գերքաղաքականացւած հաղորդումներով…

Դ. Մ.

 

Համաշխարհային խլացուցիչ լրահոսը ողողւած է «G7»-ի, Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի դէմ իսրայէլական նոր արկածախնդրութիւնների, նոյն Սիրիայի դէմ թուրքական բանակայինների նոր ոտնձգութիւնների… եւ իհարկէ՝ իրանական միջուկային թղթածրարի ու դրանից բխող հակադարձ դիւանագիտական աճպարարութիւնների մասին գերքաղաքականացւած հաղորդումներով…

Թողնենք, սակայն, համաշխարհային լրահոսի արդէն ձանձրոյթի վերածւած ելեւէջներն ու դառնանք մեր համայնքին…:

Թեհրանահայ համայնքի համար, անշուշտ, լրահոսային այսպէս ասած՝ նորոյթը դարձաւ «Ռոստոմ» ազգային տղ. դպրոցի ուսումնական գործունէութեան դադարեցումը, որի մասին մեր երէկւայ թիւով հրապարակւած հաղորդագրութեամբ ազգային առաջնորդարանի դիւանը յայտարարում էր.- «… Ժողովականները յետկարծիքների փոխանակման եւ մանրամասն քննութեան, մեկնելով օրւայ մեր կեանքի պայմաններից, որոշեցին 2019-2020 դպրոցական տարեշրջանից դադարեցնել դպրոցի ուսումնական դասընթացները…»:

Ինչ խօսք, դեռեւս նախորդ տարեշրջանից խնդրոյ անպաշտօն թէ պաշտօնական առարկայ է հանդիսացել «Ռոստոմ» դպրոցի կարգավիճակը, որի վերաբերեալ առանձնայատուկ մտահոգւած էին, բնականաբար, տւեալ դպրոցի ծնողները, որոնց ներկայացուցիչները բազմիցս էին դիմել հէնց մեզ, որպէս լրատւամիջոցի, իրենց ձայնը հասանելի դարձնելու ուր որ անկ է…:

Անկախ նրանից, որ նախորդ թէ գալիք տարեշրջանում հասունացել էր կամ կը հասունանար դպրոցի գործունէութեան դադարեցման հանգամանքը, հարկաւոր էր պատկան մարմինները (Կրթական-Թեմական խորհուրդներ եւ Պատգ. ժողով), իրենց համատեղ վերջին նիստի օրինակով՝ «Կարծիքների փոխանակման եւ մանրամասն քննութեան» լրացուցիչ հանդիպումներ ունենային դպրոցականների ծնողների եւ ծնողական խորհուրդների հետ, որպէսզի վերջիններիս մօտ, թէեւ դժւարութեամբ, բայց փարատւէին մտահոգութիւնները եւ հաւանական թիւրիմացութիւնները, որոնք այսպէս թէ՛ այնպէս առաջանում են հէնց անիրազեկութիւնից ու երկխօսութեան անբաւարարութիւնից:

Ինչեւէ, աւելորդ չենք համարում մեր կողմից հանդէս գալ դարձեալ կրկնւող այն առաջարկով, որ ազգային իշխանութեանց պատկան մարմինները, լիարժէք փոխհասկացութեան նպատակով, նախ դժգոհ եւ մտահոգ ծնողներին հրաւիրեն լուսաբանական հանդիպման, իսկ նմանօրինակ հանդիպումների ծրագիր ուրւագծեն՝ առհասարակ մեր կրթական համակարգի ներկայ ու անխուսափելիօրէն գալիք բազմապիսի դժւարութիւններն ու խնդիրները համադրւած եւ հարթ եղանակներով լուծելու հեռանկարով…:

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի դիւանները նախագահութեամբ հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, կիրակի, օգոստոսի 25-ին 2019 թ. համատեղ նիստ գումարեցին քննարկելու «Ռոստոմ» ազգային դպրոցի հարցը։

  • Մովսիսեան. «Կարեւորւել է Իրան-Հայաստան յարաբերութիւնների գծով երկու երկրների ԶԼՄ-ների դերը»
    Մովսիսեան. «Կարեւորւել է Իրան-Հայաստան յարաբերութիւնների գծով երկու երկրների ԶԼՄ-ների դերը»

    Երէկ, յունիսի 19-ի երեկոյեան, «Ալիք» օրաթերթ այցելեցին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատւութեան կենտրոն ՊՈԱԿ-ի (Պետական ոչ-առեւտրային կազմակերպութիւնների) ղեկավար Յովհաննէս Մովսիսեանը եւ Երեւանի Պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի դասախօս Արմէն Իսրայէլեանը, գլխաւորութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանատան դիւանագիտական կազմի:

  • Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...
    Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...

    Օմանի ծովում երկու լցանաւերի պայթիւնները, ինչ խօսք, աշխատում են հակաիրան հռետորաբանութեան օգտին, որին լծւած են ինչպէս ԱՄՆ-ի թրամփեան վարչակազմը, նոյնպէսեւ՝ տարածաշրջանային ռազմական թէ՛ նաւթային խամաճիկները: Այս վերջինները նոյնիսկ պատերազմական իրավիճակների արդարացման կոչերով են շարունակում հանդէս գալ, յար եւ նման անցեալ ամիս Ս. Արաբիայում կայացած արաբական լիգայի հապճեպ ու անարդիւնաւէտ համաժողովի կոչերի...

  • Կրկնակի պարտաւորութիւն...
    Կրկնակի պարտաւորութիւն...

    Յարգելի ընթերցող, պատմութիւնը եւ առհասարակ պատմական նշանակալի իրադարձութիւնները գնահատւում-արժեւորւում են նրանով նաեւ, երբ դրանք սերտելու եւ առաւել եւս՝ դրանցից դասեր առնելու ունակ է տւեալ պատմութեան կրող ժողովուրդը, ազգն ու պետութիւնը...:

  • Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում
    Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում

    Թուրքական բանակը մինչ 1918 թ. Մայիսեան ջախջախիչ պարտութիւնները, արդէն բազմիցս ճաշակել էր հայի անկոտրում կամքի ու բազկի զօրութիւնը...

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։