Հա

Օրակարգ

15/09/2019 - 14:20

«Ամուր կանգնածը»…

Սիրելի Հրանտ, թւագրային չափումով դու այսօր դառնում ես 65 տարեկան: Թւագրային կաղապարից դուրս, սակայն, դու յաւերժ ես՝ ծնունդովդ, ապրածդ կեանքով եւ կարեւորը՝ մարտիրոսութեամբդ…

Այսօր Հրանտ Դինքի ծննդեան օրն է

Դ. Մ.

 

Սիրելի Հրանտ, թւագրային չափումով դու այսօր դառնում ես 65 տարեկան: Թւագրային կաղապարից դուրս, սակայն, դու յաւերժ ես՝ ծնունդովդ, ապրածդ կեանքով եւ կարեւորը՝ մարտիրոսութեամբդ…

Մէջբերենք Քո իսկ բնութագիրը.- «… Անշուշտ, մահից վախենում եմ, սակայն մահը ոչինչ է, եթէ հանգուցեալը կարող է լինել ոտքերի վրայ ամուր կանգնած մէկը…»:

Ոճրածին դահիճներիդ «դատավարութիւնը» դեռ շարունակւում է բեմականացւել… ու այդպէս էլ, սեփական պատմութեան օրինաչափութեամբ, արդարադատութիւնը հասանելի չէ իրենց: Եւ չէ՞, որ այդ նոյն օրինաչափութեան հիմքը կայանում է բարբարոսութեան ու արդարադատութեան անհամատեղելիութեան մէջ…:

«Թուրքն է անցել այստեղից» Հիւգոական բնորոշմամբ՝ «թուրքն անցաւ» նաեւ «Ակօս»-ի մայթով ու ցոյց տւեց իր գենետիկ ու կատեգորիկ բարբարոսութեան հերթական բնազդը: Թիրախը՝ նոյնինքն արդարամտութիւնն էր, որն երբեւիցէ չընկճւեց, յատկապէս, որ դա բարձրաձայնւել է «ամուր կանգնած» Հրանտի ու դեռ գալիք հրանտների կողմից…

Շնորհաւոր լինի ծննդեանդ օրը, սիրելի Դինք, որն էլ ի դէմս Քեզ՝ դարձել է արդար պայքարի վերածնման խորհրդանիշ…:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։