Հա

Օրակարգ

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը կիրակի՝ 22 սեպտեմբեր 2019 թւականի երեկոյեան ժամանեցին Ս. Ա. Վանք եւ այցելեցին Նոր Ջուղայի Ազգագրական նորակառոյց թանգարան: Ս. Ա. Վանքի «Ծաղկեայ» դահլիճում պատւոյ հիւրերին ընդունեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը եւ Թեմի պատւիրակութիւնը:

Published in Նոր Ջուղա

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձի առիթով, երէկ՝ սեպտ. 21-ի երեկոյեան Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում-ընդունելութիւն՝ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում եւ «Այգեստան»-ում: Հանդիսութեան մեկնարկին «Մաշտոց» երգչախումբը ղեկավարութեամբ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի, դաշնամուրի մօտ Ալւին Աւանէսեանի հնչեցրեց Հայաստանի եւ Իրանի պետական հիմներգերը:

Published in Թեհրան

Հինգշաբթի, սեպտեմբերի 12-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:

Published in Թեհրան

Հայաստանը ոչ վատ առեւտրային սալդօ ունի Իրանի հետ։ Այն նկատելիօրէն աւելի լաւն է, քան մեր հարեւաններինը։ Այս մասին Տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման մշտական յանձնաժողովի սեպտեմբերի 3-ին կայացած նիստում յայտարարեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը:

Published in Տնտեսական

Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան կազմակերպութեամբ յուլիսի 21-ին եւ 22-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում տեղի կունենայ Հայաստանի Պետական կամերային երգչախմբի ելոյթները: Յուլիսի 21-ի ելոյթը նւիրւած է անմահանուն Կոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեակին, իսկ յուլիսի 22-ի ելոյթը նւիրւած է լինելու ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, արւեստի վաստակաւոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանի ծննդեան 80-ամեակին:

Published in Մշակոյթ

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը յունիսի 30-ին հանդիպել է ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մոհամմադ Էսլամիին:

Published in Իրան

Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը յունիսի 25-ին հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար եւ Հայաստան-Իրան միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հետ:

Published in Տնտեսական

Երէկ, յունիսի 19-ի երեկոյեան, «Ալիք» օրաթերթ այցելեցին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատւութեան կենտրոն ՊՈԱԿ-ի (Պետական ոչ-առեւտրային կազմակերպութիւնների) ղեկավար Յովհաննէս Մովսիսեանը եւ Երեւանի Պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի դասախօս Արմէն Իսրայէլեանը, գլխաւորութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանատան դիւանագիտական կազմի:

Published in Թեհրան

Յունիսի 9-ին Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների եւ ազգային անվտանգութեան յանձնաժողովի նախագահ Հեշմաթօլլահ Ֆալահաթփիշէն հանդիպել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հետ:

Published in Իրան

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը Կովկասի ռազմավարական եւ ուսումնասիրութիւնների կենտրոն կատարած այցի ընթացքում կարեւորել է իրանական կողմի փորձագիտական շրջանակներին Կովկասեան վերջին իրադարձութիւններից նոր տեղեկութիւններով վերաթարմացնելու անհրաժեշտութեան փաստը:

Published in Իրան
Էջ 1, 17-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։