Հա

Օրակարգ

Չորեքշաբթի, ապրիլի 30-ին «Յոյս» երկշաբաթաթերթի խմբագրատանը իրանական խոշոր լրատւական միջոցները, ինչպէս նաեւ իրանահայ մամուլի ներկայացուցիչներ, առիթ ունեցան իրենց հարցերն ուղղելու «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկեանին:

Published in Համայնք

Օրերս Թեհրան են այցելել Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի ներկայացուցիչները, որոնք ուսումնասիրութիւն են կատարում թեհրանահայ համայնքի վերաբերեալ: Յիշեալները իրենց ուսումնասիրական աշխատանքների շրջագծում ապրիլի 8-ին այցելել են «Ալիք» օրաթերթի խմբագրատուն եւ տպարան՝ ծանօթանալով ծաւալւող աշխատանքներին:

Published in Համայնք

«Ցեղասպանութիւնը շարունակւում է... 1915-2014». Այս խորագրի ներքոյ էր ամփոփւած երէկ երեկոյեան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ «Սուքերեան» սրահում կազմակերպւած երեկոն: Միջոցառում, որը բանախօսութեամբ ու օրւան պատշաճ արտայայտութիւններով, տեսաֆիլմով ու գեղարւեստական կատարումներով՝ մէկ անգամ եւս վեր հանեց հայ ժողովրդի դէմ Թուրքիայի իրագործած ոճրագործութիւնները:

Published in Համայնք
Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2013 10:30

ՆԱՄԱԿԱՆԻ - Հազար տարւայ սպասում

Թեհրանեան շոգ կէսօր է: Ճանապարհը հայկական դեսպանատնից ձգւում է դէպի «Ալիք»-ի խմբագրատուն: Ղեկին Մարին է, իսկ յետեւի նստարանին՝ ես ու ութամեայ Զեփիւռիկը՝ իմ անբաժան ընկերը: Ուր էլ գնանք, նա մեզ հետ է, մեր խմբի զարդը, հայանւէր մեր գործերի վկան: Մարին մեքենան վարում է վարժ ու բանիմաց:

Published in Հասարակական

Դեկտեմբերի 11-ին կայացաւ Լրագրողների համահայկական համաժողովների համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարում էր համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը: Նիստի օրակարգում քննարկւում էր 2014 թ. նախատեսւող Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի խորագիրը եւ մասնակցութեան ձեւաչափը:

Published in Հասարակական

Հինգշաբթի, նոյեմբերի 21-ին Փերիոյ Կրթասիրաց միութեան վարչութիւնը եւ Հաշւեքննիչ մարմինը այցելեցին «Ալիք»» օրաթերթի խմբագրութիւն եւ հիւրընկալւեցին օրաթերթիս գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանի կողմից: Խմբագրի հետ հանդիպումից յետոյ՝ վարչութեան անդամները շրջեցին օրաթերթի տարբեր բաժիններում՝ եղան սրբագրական, գրաշարական, հրատարակչական եւ տպագրական բաժիններում:

Published in Համայնք

Հոկտեմբերի 22-ին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Իրանում հրատարակւող «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանին: Հանդիպման ընթացքում նախարարը հիւրին ծանօթացրեց ՀՀ Սփիւռքի նախարարութեան 5-ամեայ գործունէութեան արդիւնքներին: Դերենիկ Մելիքեանը շնորհակալութիւն յայտնեց ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանին՝ նշելով, որ հպարտ է Սփիւռքի նախարարութեան կողմից մեծ ուշադրութեան, հոգատար վերաբերմունքի, ինչպէս նաեւ արդիւնաւէտ համագործակցութեան համար:

Published in Հասարակական

Իրանահայ գրողների միութեան եւ «Ալիք» օրաթերթի գրական բաժնի խմբագրութեան նախաձեռնութեամբ, երէկ՝ ուրբաթ, սեպտեմբերի 13-ի առաւօտեան, Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում, ս. պատարագից յետոյ, հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց նորոգ հանգուցեալ Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի յիշատակին:

Published in Համայնք
Էջ 12, 12-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։