Հա

Օրակարգ

«Մովսէս Խորենացի» շքանշանով են պարգեւատրւել «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը՝ Հայրենիք-Սփիւռք կապերի խորացման եւ ընդլայնման գործում ունեցած նշանակալի աւանդի համար, եւ իրանահայ անւանի դիրիժոր՝ Ռազմիկ Օհանեանը՝ երաժշտարւեստի բնագաւառում ներդրած աւանդի համար:

Published in Համայնք
%AM, %07 %347 %2017 %10:%Հնվ

Շնորհաւորանք

Սիրելի՛ պրն. Մելիքեան,
Ամանորի եւ Նոր տարւայ, ինչպէս նաեւ մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան տօնի առիթով, սրտանց շնորհաւորում ենք Ձեզ եւ Ձեր միջոցով «Ալիք»-ի ողջ խմբագրակազմին, գրաշարներին եւ աշխատողներին, բարձր գնահատելով հայ գրի ու դպրութեան հանդէպ բոլորի նւիրեալ աշխատանքը:

Published in Համայնք

Երէկ՝ դեկտ. 19-ին, «Ալիք»-ը հիւրընկալեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին:
«Հրայր Մարուխեան» դահլիճում կայացած ընդունելութեանը ողջոյնի խօսքերով հանդէս եկան «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը եւ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը:

Published in Համայնք

«Հազար ողջոյն անցեալիդ նւաճումներին, անյաղթելի թւացող խոչընդոտների առջեւ կատարած խիզախումներիդ ու յաղթանակիդ: Հազար մաղթանք վերելքների ճամբով անցնող գալիքիդ»:
Վերոնշեալ տողերով թւականիս սեպտեմբերի 17-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում մեկնարկեց «Ալիք» օրաթերթի 85-ամեակի առիթով կազմակերպւած գեղարւեսական բանախօսական երեկոն:

Published in Համայնք

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցաւ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ընդլայնւած նիստը, որին մասնակցեց ՀՀ Սփիւռքի նախարարի պաշտօնակատար Հրանուշ Յակոբեանը:
Նիստը վարեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարեանը:

«Ալիք» օրաթերթի 85-ամեակի առթիւ Իրան ժամանած հայաշխարհի զանգւածային լրատւամիջոցների խմբագիրներն ու լրագրողները, ուղեկցութեամբ յոբելեար օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանի եւ ներկայացուցիչների, կիրակի՝ սեպտեմբերի 18-ի երեկոյեան, այցելեցին Նոր Ջուղա։

Published in Համայնք

Նախաձեռնութեամբ Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան, սեպտեմբերի 17-ի առաւօտեան, Թեհրանի «Էնղելաբ» հիւրանոցում կազմակերպւել էր իւրայատուկ սեմինար:
Նման համագումարի կազմակերպման համար, առիթ էր հանդիսացել «Ալիք» օրաթերթի 85-ամեակի առիթով Թեհրան հրաւիրւած հայաշխարհի մեդիայի ներկայացուցիչների ներկայութիւնն Իրանում:

Published in Համայնք

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ նոյն միութեան «Սուքերեան» սրահում մայիսի 13-ի երեկոյեան Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձին նւիրւած միջոցառումը իր բովանդակային ողջ էութեամբ ներծծւած էր յաղթական ոգով ու շնչով: Միջոցառման հաղորդավար՝ Արսինէ Բոնիադեանը իր բացման խօսքում կարեւորութեամբ շեշտադրեց կայացող միջոցառման ազգային դրոյթները եւ կարեւորութիւնը:

Published in Համայնք

Ապրիլի 21-ի երեկոյեան Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցու սրահում կայացաւ Հայոց Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում, որը նախաձեռնել էին քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցու խորհուրդը, Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը եւ «Հայ կին» միութեանը կից «Անի» միութիւնը:

Published in Համայնք

«Վաչիկ Ղարաբէգեան» սրահում Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնը իր հերթական հաւաքի ժամանակ կազմակերպել էր Արցախեան թեմայով վերլուծական երեկոյ՝ կլոր սեղանի ձեւաչափով, որտեղ միութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը հարցեր էր ուղղում հրաւիրւածներին՝ Արցախում վերջին օրերի իրադարձութիւնների մասին:

Published in Համայնք
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։