Հա

Օրակարգ

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ նոյն միութեան «Սուքերեան» սրահում մայիսի 13-ի երեկոյեան Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձին նւիրւած միջոցառումը իր բովանդակային ողջ էութեամբ ներծծւած էր յաղթական ոգով ու շնչով: Միջոցառման հաղորդավար՝ Արսինէ Բոնիադեանը իր բացման խօսքում կարեւորութեամբ շեշտադրեց կայացող միջոցառման ազգային դրոյթները եւ կարեւորութիւնը:

Published in Համայնք

Ապրիլի 21-ի երեկոյեան Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցու սրահում կայացաւ Հայոց Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում, որը նախաձեռնել էին քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցու խորհուրդը, Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը եւ «Հայ կին» միութեանը կից «Անի» միութիւնը:

Published in Համայնք

«Վաչիկ Ղարաբէգեան» սրահում Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնը իր հերթական հաւաքի ժամանակ կազմակերպել էր Արցախեան թեմայով վերլուծական երեկոյ՝ կլոր սեղանի ձեւաչափով, որտեղ միութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը հարցեր էր ուղղում հրաւիրւածներին՝ Արցախում վերջին օրերի իրադարձութիւնների մասին:

Published in Համայնք
Հինգշաբթի, 14 Յունւարի 2016 10:00

Այցելութիւն՝ վետերան հայորդուն

Մեծ է Վարուժան Առաքելեանի վաստակը եւ անմնացորդ նւիրումը՝ Իրանի եւ մասնաւորապէս Ատրպատականի հայոց յուշակոթողների պահպանման ու վերականգնման աշխատանքներում ու այդ մեծ նւիրումն ու վաստակն էր, որ գնահատւեց ՀՀ նախագահի կողմից պատւոյ շքանշանով եւ աւելի ուշ՝ ՀՀ Մշակոյթի նախարարութեան կողմից ոսկէ մեդալի շնորհմամբ:

Published in Համայնք

Երէկ՝ cհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ Հաշւեքննիչ մարմնի անդամները այցելեցին «Ալիք» օրաթերթ: Չմոռանանք, որ սա սպասւող եւ հաճելի աւանդոյթ է: Հետաքրքիր պատահականութեամբ նրանց այցը զուգադիպեց «Ալիք» օրաթերթի արտօնատէր ճրտպ. Ալբերտ Աճեմեանի այցին, ով այս օրերին Թեհրանում է:

Published in Համայնք

Մեզ՝ իրանահայ համայնքի հեռուստալսարանին շատ ծանօթ անուն է Արտեօմ Երկանեան մտաւորականը՝ որպէս «Շանթ» հեռուստաընկերութեան քաղաքական վերլուծաբան, «Աշխարհի հայերը» նախագծի ղեկավար, լրագրող եւ լուրերի մեկնաբան: Այստեղ հարկ ենք համարում յաւելել նաեւ, որ նա Հայոց Նեմեսիսի գլխաւոր դէմքերից՝ Արամ Երկանեանի եղբօր թոռն է:

Published in Համայնք

Մայիսի 26-ին կայացաւ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստը, որին մասնակցեց ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը:
Նիստը վարում էր համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ Շահան Գանտահարեանը:

Երկուշաբթի, 18 Մայիսի 2015 11:00

Սասունը նշեց Շուշիի յաղթատօնը

«Շուշին ազատագրւած է». այս էլ որերորդ անգամն էր, որ հնչեցին յաղթական այս խօսքերը՝ Սասուն քաղաքամասի «Սիփան» միութիւնում:
Հէնց նոյն այս առիթով էր, որ Սասուն քաղաքամասում գործող «Հայ կին» միութեանը կից «Արմենուհի», Ս. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասէր կանանց Փերիոյ կրթասիրաց եւ Հ. Մ. «Սիփան» միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ՝ կազմակերպւել էր Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին նւիրւած տօնական երեկոյ:

Published in Համայնք

Սոյն թւականի հինգշաբթի, մարտի 12-ի երեկոյեան ժամը 7:30-ին, հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, «Վաչէ Յովսէփեան» մշակութային համալիրի ԻԳՄ-ի կենտրոնատեղիում, տեղի ունեցաւ մեծարանքի եւ յարգանքի միջոցառում, նւիրւած միութեանական երեք հանգուցեալներ՝ Սառա Զէյնալեանի, Շահէն Պետրոսեանի եւ Արմէն Դաւթեանի յիշատակին:

Published in Համայնք

Բանախօսը ծանրանալով փետրւար ամսւայ կտրւածքում երեք պատմական կարեւոր յաղթանակների՝ Աւարայրի ճակատամարտի, Փետրւարեան ապստամբութեան եւ Արցախեան յաղթանակներին ուղղւած կարեւոր գործողութիւնների երեւոյթների վրայ, իր խօսքը կառուցեց նման իրավիճակներում ազգովի արտաքին վտանգներից ու հալածանքներից պաշտպանւելու գիտակցութեան տրամաբանութեան ներքոյ:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։