Հա

Օրակարգ

Այցի առիթը՝ օրաթերթիս յունւարի 13-ի համարում տպագրւած «Փլուզման շեմին, Ռուսաստանն ու Ադրբեջանը շտապում են» (հեղինակ՝ Նայիրա Հայրումեան), եւ «Ռուս-թուրք-ադրբեջանական վտանգը» (հեղինակ՝ Թաթուլ Յակոբեան) յօդւածներն էին, որոնք ունէին որոշակի հակառուսական ուղղւածութիւն:

Published in Դիտանկիւն

Երէկ, յունւարի 13-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանում տիրում էր իւրայատուկ աշխուժութիւն, պատճառը՝ մարզաւանը համալրւեց երկու նոր սրահներով: Մարզաւանի լողաւազանի շրջակայքում Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ բացումը կատարւեց Խաժակ Արզումանեան անւան ցուցասրահի, որի մեկենասն էր Էլբիս Արզումանեանը: Նաեւ բացումը կատարւեց Հ.Մ.Ա.Կ.-ի արխիւարանի:
Յիշեալ երկու սրահների բացման հանդիսութեանը արտայայտւեցին Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտր. վարչութեան նախագահ Համլետ Խալոյեանը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից դպրոցի պատասխանատու Լիդա Խալոյեանը: Թեմակալ առաջնորդը աղօթեց բոլոր բարերարների հոգու խաղաղութեան համար:

Published in Համայնք
Կիրակի, 11 Յունւարի 2015 10:20

ՆԱՄԱԿԱՆԻ

Նոր տարւայ եւ մեր Տիրոջ եւ Փրկչի Ս. Ծննդեան տօների առիթով, ընդունեցէք Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան՝ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ ազգային բոլոր կառոյցների լաւագոյն բարեմաղթութիւնները:
Թող բացւող 2015 նշանակալից տարին, մեր ազգի բոլոր զաւակների համար, լինի մեր Դատի համար իրագործումներով հարուստ, եւ իրաւունքների ձեռքբերման բարեյաջող տարի:

Published in Համայնք

«Ալիք» օրաթերթ
Յարգարժա՛ն պրն. Դերենիկ Մելիքեան
Սիրով ու ջերմութեամբ շնորհաւորում եմ Ձեզ եւ խմբագրակազմին Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ: Մաղթում եմ, որ 2015 թւականը ձեզ համար լինի խաղաղութեան, ընտանեկան երջանկութեան եւ ստեղծագործական նորանոր նւաճումների տարի:

Published in Հասարակական

Հ.Մ.Ա.Կ.-ի համար 2014 թւականը նշանաւորւեց կազմակերպութեան հիմնադրման ու գործունէութեան 70-ամեակի նշումով:
70-ամեայ յոբելեան, որը ցայսօր տօնւել է բազմաթիւ գեղարւեստական մարզա-մշակութային միջոցառումներով, իսկ որպէս համալրող աշխատանք, թւականիս դեկտ. 18-ին եւ 19-ին, կազմակերպւել էր երկօրեայ խորհրդաժողով հետեւեալ խորագրով՝ «70-ամեայ փորձ, նոր սերունդ, նորանոր յաջողութիւններ»:

Published in Համայնք

Հայաստանի Հանրապետութեան վարչապետի Իրան կատարած պաշտօնական այցի շրջագծում, Իրան ժամանած ՀՀ Սփիւռքի նախարար՝ Հրանուշ Յակոբեանը երէկ կէսօրից յետոյ այցելեց «Ալիք»:

Published in Համայնք

Ս. թ. սեպտեմբերի վերջերին Հայաստանի Օլիմպիական կոմիտէի նախագահ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանն իր նստավայրում ընդունեց թեհրանահայ ազգայինների՝ Թեհրանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ Էդւարդ Բաբախանեանին, փոխատենապետ Արա Շահնազարեանին եւ «Ալիք»-ի գլխ. խմբագիր Դերենիկ Մելիքեանին: Ներկայ էր նաեւ «Ալիք»-ի լրագրող Արմինէ Էլիազեանը:

Published in Հասարակական

Լրագրողների 7-րդ համաժողովի սեպտեմբերի 20-ի նիստում զեկոյցներով հանդէս եկան՝ Չեխիայի «Օրեր» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Ասատրեանը, Լիբանանից՝ գրող, հրապարակախօս Սարգիս Կիրակոսեանը, Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Անի Եփրեմեանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսեանը, Լիբանանի «Բագին» ամսագրի գլխաւոր խմբագիր Յակոբ Պալեանը եւ այլք:

Published in Հասարակական

Օգոստոսի 22-ին ՀՀ Սփիւռքի նախարութիւնում կայացաւ Լրագրողների համակարգող մարմնի նիստը, որը վարում էր Համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարեանը: Նիստին հեռակապով միացել էին «Կալիֆորնիա կուրիէր» թերթի խմբագիր Յարութ Սասունեանը, «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Պայծիկ Գալաջեանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը:

Published in Հասարակական
Երեքշաբթի, 01 Յուլիսի 2014 14:00

Բոլորը նոյն ալիքի վրայ

Աշխարհի առաջնութեան արդիւնքների ու կատարւած կանխատեսումների մասին պատմող նորաբաց այս առիթի հերթական հիւրերը հէնց կանխատեսումների առաջատարներն են, «ԱԼԻՔ»-ի նախաձեռնած կանխատեսումների խաղարկութեան առաջին փուլի յաղթողները: Հանդիպումը կայացաւ «ԱԼԻՔ»-ի յարկի ներքոյ, որտեղ լաւագոյն արդիւնքը ցոյց տւած առաջին տասնեակում ընդգրկւածները առաջին անգամը լինելով՝ առիթն ունեցան մօտկից շփւելու եւ ծանօթանալու մէկը միւսի հետ:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։