Հա

Օրակարգ

Երէկ՝ դեկտ. 19-ին, «Ալիք»-ը հիւրընկալեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին:
«Հրայր Մարուխեան» դահլիճում կայացած ընդունելութեանը ողջոյնի խօսքերով հանդէս եկան «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը եւ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը:

Published in Համայնք
Երեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2016 09:40

Երթդ յարատեւ «Ալիք» օրաթերթ

«Հազար ողջոյն անցեալիդ նւաճումներին, անյաղթելի թւացող խոչընդոտների առջեւ կատարած խիզախումներիդ ու յաղթանակիդ: Հազար մաղթանք վերելքների ճամբով անցնող գալիքիդ»:
Վերոնշեալ տողերով թւականիս սեպտեմբերի 17-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում մեկնարկեց «Ալիք» օրաթերթի 85-ամեակի առիթով կազմակերպւած գեղարւեսական բանախօսական երեկոն:

Published in Համայնք

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցաւ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ընդլայնւած նիստը, որին մասնակցեց ՀՀ Սփիւռքի նախարարի պաշտօնակատար Հրանուշ Յակոբեանը:
Նիստը վարեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարեանը:

«Ալիք» օրաթերթի 85-ամեակի առթիւ Իրան ժամանած հայաշխարհի զանգւածային լրատւամիջոցների խմբագիրներն ու լրագրողները, ուղեկցութեամբ յոբելեար օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանի եւ ներկայացուցիչների, կիրակի՝ սեպտեմբերի 18-ի երեկոյեան, այցելեցին Նոր Ջուղա։

Published in Համայնք

Նախաձեռնութեամբ Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան, սեպտեմբերի 17-ի առաւօտեան, Թեհրանի «Էնղելաբ» հիւրանոցում կազմակերպւել էր իւրայատուկ սեմինար:
Նման համագումարի կազմակերպման համար, առիթ էր հանդիսացել «Ալիք» օրաթերթի 85-ամեակի առիթով Թեհրան հրաւիրւած հայաշխարհի մեդիայի ներկայացուցիչների ներկայութիւնն Իրանում:

Published in Համայնք

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ նոյն միութեան «Սուքերեան» սրահում մայիսի 13-ի երեկոյեան Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձին նւիրւած միջոցառումը իր բովանդակային ողջ էութեամբ ներծծւած էր յաղթական ոգով ու շնչով: Միջոցառման հաղորդավար՝ Արսինէ Բոնիադեանը իր բացման խօսքում կարեւորութեամբ շեշտադրեց կայացող միջոցառման ազգային դրոյթները եւ կարեւորութիւնը:

Published in Համայնք

Ապրիլի 21-ի երեկոյեան Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցու սրահում կայացաւ Հայոց Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում, որը նախաձեռնել էին քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցու խորհուրդը, Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը եւ «Հայ կին» միութեանը կից «Անի» միութիւնը:

Published in Համայնք

«Վաչիկ Ղարաբէգեան» սրահում Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութիւնը իր հերթական հաւաքի ժամանակ կազմակերպել էր Արցախեան թեմայով վերլուծական երեկոյ՝ կլոր սեղանի ձեւաչափով, որտեղ միութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը հարցեր էր ուղղում հրաւիրւածներին՝ Արցախում վերջին օրերի իրադարձութիւնների մասին:

Published in Համայնք
Հինգշաբթի, 14 Յունւարի 2016 10:00

Այցելութիւն՝ վետերան հայորդուն

Մեծ է Վարուժան Առաքելեանի վաստակը եւ անմնացորդ նւիրումը՝ Իրանի եւ մասնաւորապէս Ատրպատականի հայոց յուշակոթողների պահպանման ու վերականգնման աշխատանքներում ու այդ մեծ նւիրումն ու վաստակն էր, որ գնահատւեց ՀՀ նախագահի կողմից պատւոյ շքանշանով եւ աւելի ուշ՝ ՀՀ Մշակոյթի նախարարութեան կողմից ոսկէ մեդալի շնորհմամբ:

Published in Համայնք

Երէկ՝ cհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան եւ Հաշւեքննիչ մարմնի անդամները այցելեցին «Ալիք» օրաթերթ: Չմոռանանք, որ սա սպասւող եւ հաճելի աւանդոյթ է: Հետաքրքիր պատահականութեամբ նրանց այցը զուգադիպեց «Ալիք» օրաթերթի արտօնատէր ճրտպ. Ալբերտ Աճեմեանի այցին, ով այս օրերին Թեհրանում է:

Published in Համայնք
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։