Հա

Օրակարգ

Մեզ՝ իրանահայ համայնքի հեռուստալսարանին շատ ծանօթ անուն է Արտեօմ Երկանեան մտաւորականը՝ որպէս «Շանթ» հեռուստաընկերութեան քաղաքական վերլուծաբան, «Աշխարհի հայերը» նախագծի ղեկավար, լրագրող եւ լուրերի մեկնաբան: Այստեղ հարկ ենք համարում յաւելել նաեւ, որ նա Հայոց Նեմեսիսի գլխաւոր դէմքերից՝ Արամ Երկանեանի եղբօր թոռն է:

Published in Համայնք

Մայիսի 26-ին կայացաւ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստը, որին մասնակցեց ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը:
Նիստը վարում էր համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ Շահան Գանտահարեանը:

Երկուշաբթի, 18 Մայիսի 2015 11:00

Սասունը նշեց Շուշիի յաղթատօնը

«Շուշին ազատագրւած է». այս էլ որերորդ անգամն էր, որ հնչեցին յաղթական այս խօսքերը՝ Սասուն քաղաքամասի «Սիփան» միութիւնում:
Հէնց նոյն այս առիթով էր, որ Սասուն քաղաքամասում գործող «Հայ կին» միութեանը կից «Արմենուհի», Ս. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասէր կանանց Փերիոյ կրթասիրաց եւ Հ. Մ. «Սիփան» միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ՝ կազմակերպւել էր Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին նւիրւած տօնական երեկոյ:

Published in Համայնք

Սոյն թւականի հինգշաբթի, մարտի 12-ի երեկոյեան ժամը 7:30-ին, հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, «Վաչէ Յովսէփեան» մշակութային համալիրի ԻԳՄ-ի կենտրոնատեղիում, տեղի ունեցաւ մեծարանքի եւ յարգանքի միջոցառում, նւիրւած միութեանական երեք հանգուցեալներ՝ Սառա Զէյնալեանի, Շահէն Պետրոսեանի եւ Արմէն Դաւթեանի յիշատակին:

Published in Համայնք

Բանախօսը ծանրանալով փետրւար ամսւայ կտրւածքում երեք պատմական կարեւոր յաղթանակների՝ Աւարայրի ճակատամարտի, Փետրւարեան ապստամբութեան եւ Արցախեան յաղթանակներին ուղղւած կարեւոր գործողութիւնների երեւոյթների վրայ, իր խօսքը կառուցեց նման իրավիճակներում ազգովի արտաքին վտանգներից ու հալածանքներից պաշտպանւելու գիտակցութեան տրամաբանութեան ներքոյ:

Published in Համայնք

Այցի առիթը՝ օրաթերթիս յունւարի 13-ի համարում տպագրւած «Փլուզման շեմին, Ռուսաստանն ու Ադրբեջանը շտապում են» (հեղինակ՝ Նայիրա Հայրումեան), եւ «Ռուս-թուրք-ադրբեջանական վտանգը» (հեղինակ՝ Թաթուլ Յակոբեան) յօդւածներն էին, որոնք ունէին որոշակի հակառուսական ուղղւածութիւն:

Published in Դիտանկիւն

Երէկ, յունւարի 13-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանում տիրում էր իւրայատուկ աշխուժութիւն, պատճառը՝ մարզաւանը համալրւեց երկու նոր սրահներով: Մարզաւանի լողաւազանի շրջակայքում Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ բացումը կատարւեց Խաժակ Արզումանեան անւան ցուցասրահի, որի մեկենասն էր Էլբիս Արզումանեանը: Նաեւ բացումը կատարւեց Հ.Մ.Ա.Կ.-ի արխիւարանի:
Յիշեալ երկու սրահների բացման հանդիսութեանը արտայայտւեցին Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտր. վարչութեան նախագահ Համլետ Խալոյեանը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից դպրոցի պատասխանատու Լիդա Խալոյեանը: Թեմակալ առաջնորդը աղօթեց բոլոր բարերարների հոգու խաղաղութեան համար:

Published in Համայնք
Կիրակի, 11 Յունւարի 2015 10:20

ՆԱՄԱԿԱՆԻ

Նոր տարւայ եւ մեր Տիրոջ եւ Փրկչի Ս. Ծննդեան տօների առիթով, ընդունեցէք Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան՝ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ ազգային բոլոր կառոյցների լաւագոյն բարեմաղթութիւնները:
Թող բացւող 2015 նշանակալից տարին, մեր ազգի բոլոր զաւակների համար, լինի մեր Դատի համար իրագործումներով հարուստ, եւ իրաւունքների ձեռքբերման բարեյաջող տարի:

Published in Համայնք

«Ալիք» օրաթերթ
Յարգարժա՛ն պրն. Դերենիկ Մելիքեան
Սիրով ու ջերմութեամբ շնորհաւորում եմ Ձեզ եւ խմբագրակազմին Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ: Մաղթում եմ, որ 2015 թւականը ձեզ համար լինի խաղաղութեան, ընտանեկան երջանկութեան եւ ստեղծագործական նորանոր նւաճումների տարի:

Published in Հասարակական

Հ.Մ.Ա.Կ.-ի համար 2014 թւականը նշանաւորւեց կազմակերպութեան հիմնադրման ու գործունէութեան 70-ամեակի նշումով:
70-ամեայ յոբելեան, որը ցայսօր տօնւել է բազմաթիւ գեղարւեստական մարզա-մշակութային միջոցառումներով, իսկ որպէս համալրող աշխատանք, թւականիս դեկտ. 18-ին եւ 19-ին, կազմակերպւել էր երկօրեայ խորհրդաժողով հետեւեալ խորագրով՝ «70-ամեայ փորձ, նոր սերունդ, նորանոր յաջողութիւններ»:

Published in Համայնք
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։