Հա

Օրակարգ

«Բոլորը պէտք է վստահ լինեն, որ ՀՀ զինւած ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը շփման գծում»,- այս մասին, ըստ «panorama.am»-ի՝ այսօր լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:

2016 թւականի ընթացքում տեղեկատւական պատերազմին նոր որակ է հաղորդւել, իսկ հայկական կողմը  զարգացնում է իր իմունային համակարգը այդ ոլորտում:

Published in Դիտանկիւն

Արցախի կրթական համակարգի խնդիրների, կնոջ քաղաքական ու կուսակցական գործունէութեան մասին «Ապառաժ»-ը զրուցեց ԼՂՀ-ի ԱԺ-ի գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի փորձագէտ Սիրանուշ Սարգսեանի հետ:

Published in Հասարակական

ԼՂՀ-ի նախագահի խօսնակ Դաւիթ Բաբայեանը «tert.am»-ի հետ զրոյցում անդրադարձաւ ադրբեջանական լրատւամիջոցներում շրջանառւող այն յայտարարութեանը, թէ Բաքւի նախաձեռնած «Հայ-ադրբեջանական խաղաղութեան հարթակի»-ին միանալու ցանկութիւն է յայտնել Արցախից գրող, քաղաքացիական ակտիւիստ Լուսինէ Ներսիսեանը: Դաւիթ Բաբայեանը նշեց, որ դեռեւս վաղ է լուրի վերաբերեալ յստակ պատասխան տալ, քանի որ այն պէտք է ուսումնասիրւի:

Published in Քաղաքական

Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շաւարշ Քոչարեանը, պատասխանելով հարցին, թէ ի՞նչ է նշանակում ՀՀ նախագահի վերջին հարցազրոյցում Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնն ընդունելու մասին արտայայտութիւնը, ասաց, որ ՀՀ նախագահի ասածի տրամաբանութիւնը շատ պարզ է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը կապ չունի ԼՂՀ-ի հետ:

Published in Դիտանկիւն

Արցախի Պաշտպանութեան Բանակի զինծառայողի զինանոցն այսօր աւելի է համալրւած սարքաւորումներով: Այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի հետ համատեղ ասուլիսին ասել է Արցախի վարչապետ Արայիկ Յարութիւնեանը՝ պատասխանելով հարցին, թէ ապրիլեան պատերազմից յետոյ ինչ փոփոխութիւններ են եղել մարտական դիրքերում:

Published in Քաղաքական

Թալիշի վերաբերեալ մենք որեւէ յատուկ ստիպողական քայլ չենք անելու: Այս մասին Արցախում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ-ի վարչապետ Արայիկ Յարութիւնեանը՝ անդրադառնալով Թալիշ գիւղի վերաբնակեցման խնդրին:

Published in Քաղաքական

Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն, քաղաքագէտ Մանուէլ Սարգսեանը գտնում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում գերտէրութիւնների շահագրգռւածութիւնը ղարաբաղեան հիմնահարցով կորում է. հարցի ակտուալութիւնը փոքր-ինչ ստւերի մէջ է եւ կոնկրետութիւն գոյութիւն չունի:

Published in Քաղաքական

Արցախի Հանրապետութեան վարչապետ Արայիկ Յարութիւնեանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային շրջայց է կատարել Եզնիկ Մոզիեան արհեստագործական ուսումնարանով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճիւղով եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանով:

Published in Հասարակական

Ստեփանակերտի Ստեփան Շահումեանի անւան հանրապետական մարզադաշտում վերակառուցման ակտիւ աշխատանքներ են ընթանում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում մարզադաշտի տնօրէն Արմէն Ապրեսեանը նշել է, որ այս պահին մարզադաշտի հին նստարանները փոխարինւում են նորով: «Արդէն վերանորոգւել է մարզադաշտի հանդերձարանի շէնքը, որն ունի ժամանակակից չափանիշերին համապատասխան պայմաններ:

Published in Մարզական
Էջ 1, 19-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

կը յաջողւի՞ արդեօք ստեղծել հակաիրանական արաբա-իսրայէլական դաշինք:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։