Հա

Օրակարգ

Սեփական պատասխանատւութիւնը չտեսնել ցանկացողի համար հեշտ է այլ պատասխանատուների մատնանշելը: Բայց, ինչպէս միշտ, նման դէպքերում խօսում են փաստերը` ձայնագրութիւններ, տեսագրութիւններ, հեռախօսային խօսակցութիւնների գաղտնալսումներ: Եւ յանկարծ պարզւում է, որ հրեշտակի թեւերով ներկայացողներն են եղել խժդժութիւնների գեներացման եւ բախումների հրահրման հիմնական դերակատարները: 

Երէկ`նոյեմբերի 14-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

Զրոյցի ընթացքում Համբարձումեանն անդրադարձել է Դաշնակցութեան դէմ հակաքարոզչութեանը` նշելով, որ ՀՅԴ-ի դէմ այդ երեւոյթը սանձազերծւում է պարբերաբար եւ իրականում չունի որեւէ հիմք:

Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2018 12:50

Յայտնի է ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը

Նոյեմբերի 14-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովին է ներկայացրել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու համար գրանցւելու անհրաժեշտ փաստաթղթերն ու համամասնական եւ տարածքային ցուցակները:

Հերթական ընտրութիւններն են անկախ Հայաստանի պատմութեան մէջ եւ ինչպէս բոլոր ընտրութիւններից առաջ, սկսւել է Դաշնակցութեան դէմ հակաքարոզչութիւնը… Քաղաքական պայքարի տեսակէտից գուցէ տարօրինակ բան չկայ, ցաւալին այն է, որ Դաշնակցութեանը մերժելու մտասեւեռումը մղում է նսեմացնել մեր ազգային արժէքները, ոչ հեռաւոր անցեալի պատմութիւնն ու հերոսական էջերը՝ վերջին 100 տարւայ ազգային ձեռքբերումները, առանց որոնց, որպէս ազգային-պետական հաւաքականութիւն այսօր չէինք լինի:

Արդէն 128 տարի Հայ Յեղափոխական Դաշնսկցութիւնը հայ քաղաքական կյանքի կարեւոր դերակատարն է: Քիչ է ասել, թէ այն միայն կուսակցութիւն է. Դաշնակցութիւնը նաեւ հայապահպան մեծ առաքելութիւն է կատարում Սփիւռքում:

Ինչո՞ւ քաղաքացին պէտք է քւէարկի Դաշնակցութեան օգտին: Այս հարցին «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի ընթացքում պատասխանել է Շիրակի նախկին մարզպետ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը: 

Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018 10:30

Դուք էք որոշում

Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրութիւնների: Այս ընտրութիւններով է ձեւաւորւելու ՀՀ առաջիկայ 5 տարիների իշխանութիւնը, որ պատասխանատւութիւն է կրելու երկրի արտաքին քաղաքականութեան, տնտեսական առաջընթացի մարդկանց սոցիալական խնդիրների լուծման, սերունդների համերաշխութեան ամրապնդման, ժողովրդավարութեան խորացման, օրէնքների գերակայութեան եւ, իհարկէ, պետութեան եւ ժողովրդի անվտանգութեան համար:

Երէկ՝ նոյեմբերի 13-ին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հաստատել է ՀՅԴ համամասնական ցուցակը: 

Ժողովուրդը Դաշնակցութեան կարիքը միշտ ունի, որպէսզի առնւազն զերծ պահի երկիրն ինչ-որ անորոշ ապագայից, ցնցումներից: Այս մասին, նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

Հայաստանում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերի, ծրագրային եւ գաղափարական առաջնահերթութիւնների մասին «yerkir.am»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի հետ:

Էջ 1, 76-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։