Հա

Օրակարգ

Եթէ զարթօնքը մեկնաբանենք՝ ազգային ու մշակութային ինքնագիտակցութեան վերելք ու հաւաքականութեան հոգե-մտաւոր վերածնունդ առարկայական որոշակի պայմանների համեմատ, ապա սա զարթօնք է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Սփիւռքում. այլ խօսքով՝ համահայկական մակարդակի զարթօնք, որը իր հետ բերում ու բերելու է նոր Հայաստանի հասկացութիւնը:

Մօտ ապագայում հասարա կագէտների համար ուսումնասիրութեան նիւթ պիտ դառնայ Հայաստանում ապրիլեան յեղափոխական իշխանափոխութիւնը: Այն ինչ Հայաստանում զանգւածային դժգոհանքներով վերածւեց յեղափոխութեան (թէեւ դեռ շատերը այն յեղափոխութիւն չեն համարել եւ հէնց այդ իսկ պատճառով էլ չեն յաջողել սթափ դատել կացութիւնն ու դիրքորոշւել), սակայն պիտ հաստատել, որ այն հասարակական շարժում էր, որ վերածւեց համաժողովրդական շարժման:

Published in Դիտանկիւն

Դեկտեմբերի 15-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում, նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 126-ամեակը:
Միջոցառմանը ելոյթ ունեցաւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը:
Ստորեւ ներկայացնում ենք նրա խօսքը.

Published in Համայնք

Գեղարւեստական-բանախօսական յայտագրով նշանաւորւեց 126-ամեայ, սակայն երիտասարդական աւիւնով առլեցուն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւս մէկ ամեակ:
Իր կենսաւորումը հայ ժողովրդի ազգային-ազատագրման շարժումից ակունք առած Դաշնակցութեան 126-ամեակի հանդիսութիւնը իրականացաւ թւականիս, դեկտ. 15-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում:

Published in Համայնք

Երէկ՝ դեկտ. 19-ին, «Ալիք»-ը հիւրընկալեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին:
«Հրայր Մարուխեան» դահլիճում կայացած ընդունելութեանը ողջոյնի խօսքերով հանդէս եկան «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը եւ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը:

Published in Համայնք

Դեկտեմբերի 15-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում, նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 126-ամեակը:
«Մշակ բանւոր» քայլերգով մեկնարկած միջոցառմանը ցուցադրւեց փաստա-վաւերագրական տեսաֆիլմ, ուր ներկայացւած էր ՀՅԴ անցած 126 տարիների վերիվայրումներով լի ուղին՝ սկսած 1890 թւականից մինչեւ Արցախեան ազատագրական շարժում:

Published in Համայնք

«Հազար ողջոյն անցեալիդ նւաճումներին, անյաղթելի թւացող խոչընդոտների առջեւ կատարած խիզախումներիդ ու յաղթանակիդ: Հազար մաղթանք վերելքների ճամբով անցնող գալիքիդ»:
Վերոնշեալ տողերով թւականիս սեպտեմբերի 17-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում մեկնարկեց «Ալիք» օրաթերթի 85-ամեակի առիթով կազմակերպւած գեղարւեսական բանախօսական երեկոն:

Published in Համայնք

Երկօրեայ այցով, հայաշխարհի մամուլին իրենց նւիրեալ ծառայութիւնը մատուցող հանրայայտ խմբագիրներ, հրապարակագիրներ, լրագրողներ եւ թղթակիցներ, հինգշաբթի՝ սեպտեմբերի 15-ին ժամանեցին Թաւրիզ, հրաւէրով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, պաշտօնական այցով հիւրերը լինելու համար Ատրպատականի հայոց թեմի:

Published in Ատրպատական

Նախաձեռնութեամբ Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան, սեպտեմբերի 17-ի առաւօտեան, Թեհրանի «Էնղելաբ» հիւրանոցում կազմակերպւել էր իւրայատուկ սեմինար:
Նման համագումարի կազմակերպման համար, առիթ էր հանդիսացել «Ալիք» օրաթերթի 85-ամեակի առիթով Թեհրան հրաւիրւած հայաշխարհի մեդիայի ներկայացուցիչների ներկայութիւնն Իրանում:

Published in Համայնք

Սեպտեմբերի 15-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հրաւէրով, Ատրպատականի հայոց թեմ են այցելել «ԱԼԻՔ» օրաթերթի 85-ամեակի տօնակատարութեան առիթով Իրան ժամանած հայկական մեդիայի ներկայացուցիչները:

Published in Համայնք
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։