Հա

Օրակարգ

Իրան-Հայաստան Առեւտրական պալատի կայքից օրերս տեղեկացանք, որ նոյն պալատի նոր տնօրէն է ընտրւել իրանահայ երիտասարդ գործարար Հերւիկ Եարիջանեանը:

Published in Դիտանկիւն

Երէկ՝ երեքշաբթի, սեպտեմբերի 27-ին, Թեհրանի «Էսպինաս» հիւրանոցային համալիրի համագումարների դահլիճում հաւաքւած հասարակութիւնը ականատես եղաւ Պլաստիկ տեխնոլոգիաների առանցքը հանդիսացող գիտարդիւնաբերական կարողութիւնների փոխանակման փոխհամաձայնագրի իրականացմանը, ինչը իրականացւեց Հերւիկ Եարիջանեանի ղեկավարած «Քարան Սիմա Ֆան» եւ գերմանիայի «Քրոս-Մաֆէ» ընկերութիւնների միջեւ:

Published in Հասարակական

2015 թւականի, դեկտեմբերի 8-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց համայնքիս յայտնի ազգայիններից ու գործարարներից մէկին՝ Հերւիկ Եարիջանեանին՝ ընկերակցութեամբ իր ծխատէր քահանայի՝ Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանի:

Published in Համայնք

Մարտի 9-ին (18 էսֆանդի) կայանալու են Իրանի Առեւտրական պալատի ընտրութիւնները, որը իւրայատուկ նշանակութիւն ունի իրանահայութեան տեսանկիւնից, քանզի առաջին անգամը լինելով ընտրութիւններին իր թեկնածութիւնն է առաջադրել երիտասարդ գործարար եւ արդիւնաբերող ճրտգ. Հերւիկ Եարիջանեանը:

Published in Համայնք

Հայ-իրանական առեւտրա-արդիւնաբերական պալատի տնօրէնների խորհրդի անդամները յայտնել են Հայաստանում առեւտրի զարգացման կենտրոնի կառուցման մտադրութեան մասին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը վկայակոչելով՝ իրանական «Մեհր» գործակալութիւնը, այս մասին մարտի 2-ին յայտարարել է խորհրդի անդամ Հերւիկ Եարիջանեանը՝ յաւելելով, որ կենտրոնն իրանական ապրանքները Վրաստան եւ Ռուսաստան արտահանելու կէտ է դառնալու:

Published in Քաղաքական

Իրանի Հայ արհեստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում օրերս կայացաւ իր ձեւաչափով աննախադէպ հաւաք-հանդիպում, որը նախաձեռնել էր իրանահայ երիտասարդ գործարար-արդիւնաբերող ճրտգ. Հերւիկ Եարիջանեանը:
Խոշոր տոկոսով հաւաքին ներկայ պարսիկ գործարար, արհեստաւոր-արդիւնաբերողների հետ ներկայ էին նոյն ոլորտում աշխատող շուրջ երկու տասնեակ հայ մասնագէտներ, որոնք Հերւիկ Եարիջանեանի հրաւէրին ընդառաջելով՝ իմի էին եկել հայկական միութեան յարկի տակ:

Published in Դիտանկիւն

Միջոցառմանը, որի հրաւիրեալների շարքում էին նաեւ Իրանի առեւտրային Պալատի նախագահ՝ Ասգարօլադին, ինչպէս նաեւ խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, կազմակերպւել էր առեւտրատնտեսութեան եւ արդիւնաբերութեան ոլորտների գործարարների միջեւ եղած կապերի ամրապնդմանը եւ հնարաւոր հորիզոնների գոյացմանն ուղղւած գործակցութեան օրակարգերով:

Published in Համայնք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։