MENU
Կասկած կայ, որ ԱՄՆ, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միացեալ ուժերի կողմից Սիրիային հասցւած հրթիռային հարւածը (ինչպէս նաեւ հետագայ քաղաքական իրադարձութիւնները) զուտ թատերական ներկայացում էր։
Անցեալ երկու շաբաթւայ ընթացքում մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձութիւնները բուռն էին, եւ որին մասնակից ենք` ուզենք, թէ ոչ:
Բացի Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւններից, քաղաքական դիտանկիւնից յագեցած շաբաթ ունեցանք: Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրութիւններ, իսկ Հայաստանն անցաւ նոր կառավարման համակարգի, տեղի ունեցաւ ՀՀ նախագահի երդմնակալութիւնը եւ սկսւել է նոր վարչապետի ընտրութեան գործընթացը:
Ռուս զինծառայողները սիրիական Դումա քաղաքում քիմիական զէնքի արտադրման համար անհրաժեշտ նիւթերի պահեստ են յայտնաբերել:
«Մեծ եօթնեակ»-ի (G7) երկրների առաջնորդները համատեղ յայտարարութիւն են տարածել, որում յայտարարել են, որ հրթիռային հարւածը նախաձեռնւել է միայն քիմիական զէնքի օգտագործման արգելման միջազգային նորմերը պահպանելուն վերաբերող դիւանագիտական բոլոր հնարաւորութիւնները սպառւելուց յետոյ: Համատեղ յայտարարութիւնը տարածել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրիւդոյի գրասենեակը, որը 2018 թւականին նախագահում է այս միութիւնը:
Սիրիայում հակամարտութեան ընթացքում կատարւած յանցագործութիւնների վերաբերեալ փաստերի հաւաքման նոր մարմնի կազմի մէջ կը մտնի շուրջ 60 փորձագէտ, մինչ օրս դրա ներկայացուցիչներից ոչ մէկը հնարաւորութիւն չի ստացել այցելելու Սիրիա:
Ամերիկեան պահպանողական «One America News Network» հեռուստաալիքի լրագրողները ապացոյցներ չեն գտել, որ Սիրիայում քիմիական յարձակում է տեղի ունեցել:
ԱՄՆ նախագահի վարչակազմը դիմել է Մերձաւոր Արեւելքում իր դաշնակիցներին` առաջարկելով Սիրիա զօրք ուղարկել, որը կը փոխարինի ամերիկեան կոնտինգենտը:
Ներկայ պայմաններում, երբ Սիրիայի պետութիւնն ու ժողովուրդը իրենց իրաւունքների ու ներուժի վրայ հիմնւած կամքի ու տոկունութեան շնորհիւ քայլ առ քայլ մօտենում են ազգային միասնականութեան եւ հողային ամբողջականութեան նպատակին հասնելու իրականացմանը՝ մէկ անգամ եւս ցուցադրւեցին արեւմտեան ուժերի ռազմական դաւադրութիւնները՝ Ամերիկայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի գլխաւորութեամբ:
Մինչ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի ուղղութեամբ հրթիռային հարւածի իրականացումը Վաշինգտոնը Մոսկւային որոշակի տեղեկատւութիւն է փոխանցել՝ Անկարայի միջոցով:
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Արեւմտեան եռեակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի՝ Սիրիայի դէմ իրականացրած ռազմական գործողութիւնն ու դրա հետեւանքները: