Հա

Օրակարգ

10/02/2014 - 14:00

Համաժողովրդական յաղթանակի 36-րդ այգաբաց...

Իրանը նշանաւորում է 1979 թ.-ի համաժողովրդական յեղափոխութեան 35-րդ ամեակը:
Ամեակներ, որոնք հասարակական, մշակութային, տնտեսական ու քաղաքական բազմապիսի վերիվայրումներ դիմագրաւելով՝ աւելիով ամրագրեցին պետութեան կարգուսարքը եւ պետական ողջ համակարգը:

Իրանը նշանաւորում է 1979 թ.-ի համաժողովրդական յեղափոխութեան 35-րդ ամեակը:
Ամեակներ, որոնք հասարակական, մշակութային, տնտեսական ու քաղաքական բազմապիսի վերիվայրումներ դիմագրաւելով՝ աւելիով ամրագրեցին պետութեան կարգուսարքը եւ պետական ողջ համակարգը: Նոյն բնագաւառներում, սակայն, տարէցտարի նշմարելի դարձան զարգացման եւ առաջընթացի միտումներ՝ թէ՛ քանակական, եւ թէ՛ որակական մակարդակներում:
Իսկ այսօր, ահա, 80-միլիոնանոց ազգաբնակչութեամբ Իրանը, իրաւամբ կայացած է՝ անկախութեան ու ինքնիշխանութեանը ձգտելու իր յեղափոխութեան ակունքների եւ առանցքային նպատակների կենսագործման գերնպատակում:
Ինչ խօսք՝ անկախութեան ու ինքնիշխանութեան պահպանման հոլովոյթը, օրինաչափօրէն աւելիով է դժւար, քան՝ դրանց ձեռքբերումը: Ուստիեւ՝ Իրանն ու իրանցին ներքին թէ՛ արտաքին բնական ու արհեստական խոչընդոտները, դժւարութիւններն ու մինչեւ իսկ ռազմական մարտահրաւէրները ամենայն կամօք ու համբերատարութեամբ յաջողել է յաղթահարել: Աւելին՝ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը արտաքին ասպարէզում, ի հեճուկս որոշ չարախինդների, կշիռ ու հեղինակութիւն է վայելում գէոպոլիտիկ ու ռազմավարական նշանակութեամբ աչքի ընկնող միջին ու մերձաւորարեւելեան տարածաշրջանների ամենազգայուն հիմնահարցերի կարգաւորման գործընթացներում: Այսօր փաստ է արդէն, որ Իրանը նոյն տարածաշրջանների անվտանգութեան ու բարօրութեան գլխաւոր ջատագովներից է համարւում, իսկ այդ ճամբին հակաքարոզչական նկրտումներն ու քայլերը այլեւս սպառել են իրենց երբեմնի ազդեցութիւնը:
Ներքին՝ հասարակա-տնտեսական բնագաւառների շրջագծում սայթաքումները եւ ժողովրդի կենսամակարդակը բարելաւելու խոչընդոտումները աստիճանաբար եւ խելամիտ ու հաւասարակշիռ քաղաքականութեան շնորհիւ՝ դրական հեռանկարներ է պարզում, իսկ դա իր հերթին շնորհիւ՝ ներքին ու արտաքին քաղաքականութիւնների համաչափութեան եւ փոխազդեցութեան գիտակցման առկայութեան, որոնք, բարեբախտաբար, կիրարկւում են նորակազմ կառավարութեան եւ իշխանութիւնների կողմից՝ որպէս ժողովրդի կամքի արտայայտութիւն:
Իրանահայութիւնը, սակայն, 35 տարիների վերիվայրումներին իր անկեղծ, ազնիւ ու համբերատար մասնակցութիւնն է բերել եւ այդ իսկ պատճառով էլ՝ իսլամական համակարգում վայելել է ամենայն յարգանք՝ իր նկատմամբ, հոգեւոր ու մշակութային ընդհանրական իրաւունքների կենսագործունէութեան հաշւին:
Թեւակոխելով Իրանի համաժողովրդական յաղթանակի 36-րդ այգաբաց՝ մաղթում ենք հանրապետութեան հիմնադիրի համամարդկային վեհ նպատակների կենսագործմանը հաւատաւոր՝ Իրանի քաջարի ժողովրդին նորանոր նւաճումներ ու յաղթանակներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։