Հա

Օրակարգ

21/09/2014

Անկախութիւնը չունի այլընտրանք

Կանգնած ենք Հայաստանի անկախութեան 23-րդ տարեդարձի սեմին:
Առիթ, որ մեզ՝ հայերիս, քաղաքակիրթ մարդկութեան մեծ ընտանիքի լիարժէք անդամը զգալու, ազգային արժանապատւութեան ու հպարտութեան կատարեալ բերկրանքը վայելելու հնարաւորութիւն է ընձեռել:
Համազգային մեծ տօն լինելուց բացի՝ Սեպտեմբերի 21-ը, միեւնոյն ժամանակ, նաեւ բացառիկ առիթ է մտորելու անցնող բոլոր տարիների ընթացքում մեր արածների ու չարածների, նւաճումների ու բացթողումների մասին:

Սեպտեմբերի 21-ի առիթով

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Կանգնած ենք Հայաստանի անկախութեան 23-րդ տարեդարձի սեմին:
Առիթ, որ մեզ՝ հայերիս, քաղաքակիրթ մարդկութեան մեծ ընտանիքի լիարժէք անդամը զգալու, ազգային արժանապատւութեան ու հպարտութեան կատարեալ բերկրանքը վայելելու հնարաւորութիւն է ընձեռել:
Համազգային մեծ տօն լինելուց բացի՝ Սեպտեմբերի 21-ը, միեւնոյն ժամանակ, նաեւ բացառիկ առիթ է մտորելու անցնող բոլոր տարիների ընթացքում մեր արածների ու չարածների, նւաճումների ու բացթողումների մասին:
Այս առիթով կարելի է կատարել մի քանի դիտարկում.
ա- Ինչքան աւելի ենք հեռանում 1991 թւականի սեպտեմբերի 21-ի պատմական օրից, երիցս աւելի ենք համոզւում, որ այդ օրը հայրենիքում ապրող մեր հայրենակիցները կատարեցին ՊԱՏՄԱԿԱՆ ԱՄԵՆԱՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ՝ քւէարկելով Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան ԱՆԿԱԽԱՑՄԱՆ օգտին:
Դրան յաջորդած դաժան տարիներն անգամ չնսեմացրին ու հարցականի տակ չտարան պատմական այդ ընտրութեան ԲԱՑԱՐՁԱԿ ՃՇՄԱՐՏԱՑԻՈՒԹԻՒՆԸ, քանզի Մայիսի 28-ին յաջորդելու եկած Սեպտեմբերի 21-ը դարձաւ այն անկիւնաքարը, որի վրայ կառուցւեցին մեր ժողովրդի արդի պատմութեան ամենամեծ նւաճումները:
բ- Տօնական այս օրում, սակայն, չպէտք է թուլացնել զգօնութիւնն ու մտաթող անել այն ճշմարտութիւնը, որ մերօրեայ տագնապալից աշխարհում, երբ փոքրիկ մեր հայրենիքը բառացիօրէն շրջապատւած է տարաբընոյթ ու տարատեսակ ճգնաժամերով, որոնք այսպէս թէ այնպէս, ուղղակի կամ անուղղակի ազդում են նրա ներկայ ու ապագայ ճակատագրի վրայ, ամէն ինչից առաջ, մենք ազգովի պէտք է ելակէտ ընդունենք հայրենիքի հզօրացումն ու բարգաւաճումը, ինչը կերաշխաւորի մօտալուտ հնարաւոր բոլոր տագնապների ու փոթորիկների անվնաս եւ ապահով յաղթահարումը:
Իսկ դրա համար պէտք է գիտակցել.
- Կարդինալ նշանակութեան ար-տաքին ու ներքին մարտահրաւէրներն յաղթահարելու, ապագայի մեր յաղթական երթն ամրագրելու նպատակով, առաջին հերթին մեզ անհրաժեշտ է պատմական իմաստութիւն՝ անցած ուղին ճիշտ գնահատելու, արածներն ու չարածները, ձեռք բերումներն ու բացթողումները վեր հանելու, դրանցից անհրաժեշտ դասերը քաղելու համար:
- ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԷՔ Է: ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՉՈՒՆԻ ՈՐԵՒԷ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ, ԱՅՆ ՄԵՐ ԳՈՅԱՏԵՒՄԱՆ ԳՐԱՒԱԿԱՆՆ Է: Ուստի՝ դրա պահպանման համար արժէ գնալ ամէն տեսակի զոհողութեան, անգամ գերագոյնին:
Մեր ժողովուրդն արդէն ապացուցել է, որ ծանր զրկանքներն անգամ չեն կարող իր մօտ նսեմացնել հաւատարմութիւնը՝ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ:
Մեզ մնում է շարունակել նոյն ընթացքը: Չվարանել, չընկրկել դժւարութիւնների ու սպառնալիքների դէմ, եւ կառչած մնալ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ գաղափարին ու հաւատամքին, գիտակցելով, որ դա է մեր վաղւայ երթի լուսաւորող միակ փարոսը:
- Մենք պէտք է մէկ անգամ ընդմիշտ մտապահենք, որ ո՛չ իշխանութիւնը, ո՛չ էլ ընդդիմութիւնը չեն կարող լինել ինքնանպատակ: Նման ժամանակաւոր ու անցողիկ սահմանումներն ու պիտակներն ընդամէնը միջոց են ծառայելու գերագոյն նպատակին, որն է Հայաստանի Հանրապետութեան եւ համայն հայութեան ազգային շահերի իրագործումը, անվտանգութեան երաշխաւորումը, եւ զարգացման ու բարգաւաճման անխափան ընթացքի ամրագրումը:
Դա առաջինը պէտք է գիտակցեն հէնց իշխանութիւնները, որոնց համար առաւել, քան երբեւէ օրակարգային է ժողովրդի հետ եւ ժողովրդի համար գործելը, որպէսզի օր առաջ հնարաւոր լինի վերացնել արդէն ազգային անվտանգութեան լրջագոյն մարտահրաւէրի վերածւած իշխանութիւն - ժողովուրդ խզումը:
- Եւ վերջապէս, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին պէտք է գիտակցենք, որ կան ազգային հեռահար շահեր ու նպատակներ, որոնք որպէս ազգ, մեր գոյութեան յարատեւման գրաւականն են: Դրանց զոհաբերումը յանուն ժամանակաւոր՝ անցողիկ շահերի անթոյլատրելի եւ աններելի սխալ է, որի համար միանշանակօրէն ստիպւած են լինելու հատուցել ապագայ սերունդները, եւ նրանք երբեւէ չեն ներելու մեզ, եթէ, իհարկէ, մենք չունենանք ազգային բաւարար իմաստութիւն ու կամք՝ նրանց զրկելով մեր մեծ տեսլականի՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ գաղափարի իրագործման հնարաւորութիւնից:
Յիշենք ու մտապահենք՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ը կոչւած է ծառայելու այդ մեծ տեսլականի իրագործմանը: Այլապէս՝ այն չի կարողանայ դիմակայել պատմութեան մաշող ընթացքին, եւ ուշ թէ շուտ՝ կը դառնայ կարմիր գոյնով նշւած հերթական հանգստեան օրը՝ հայոց տօնացոյցում:

Յարակից լուրեր

  • Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը
    Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը

    Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը:

  • Անկախութեան պահպանման ու յարատեւման սիրոյն ...
    Անկախութեան պահպանման ու յարատեւման սիրոյն ...

    Եւս չորս օր եւ ահա՝ համալրւելու է 1991 թ. սեպտեմբերի 21-ով նշանաւորւած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 27-րդ ամեակը…

  • Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են
    Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են

    Վաղը՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանը սիրիական ճգնաժամի հարցով Աստանայի գործընթացի երեք երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների գագաթաժողովի հիւրընկալն է լինելու:

  • Մենք մերկ ենք
    Մենք մերկ ենք

    Մտերիմ ընկերներիցս մէկն իր առօրեան սկսում է մարմնամարզութեամբ: Առաւօտեան վարժանքները նա պարտադիր կատարում է «Արարատ» մարզաւանում:

    Եւ ահա մի քանի օր առաջ, նա ինձ փոխանցեց մարզաւանի հանդերձարանների մեղմ ասաց տխուր վիճակի մասին այս լուսանկարները:

  • Սեւերի ու սպիտակների համախտանիշի մասին
    Սեւերի ու սպիտակների համախտանիշի մասին

    «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտօնական յայտարարել, չնայած գիտէք, բայց պէտք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք յաջողութիւն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր յաջողութիւնը Հայաստանի յաջողութիւնն է…»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։