Հա

Օրակարգ

09/10/2014

Մշակութազուրկ ապրելը՝ տաժա՜նք է, տո՛ւրք

Մշակոյթի օրւայ սեմին ենք այսօր: Մշակոյթ, որ այսօր առաւել արժէք եւ կարեւորութիւն ունի պահպանւելու՝ սերունդների, մեր սերունդների ինքնութեան պահպանման համար՝ հայ, հայեցի, հայկական, հայաստրո՜փ:
Կասկածից հեռու է, որ ինքնութիւնից զուրկ հաւաքականութիւնը զուրկ է գրեթէ ամէն ինչից, որը մարդկային է, ասել է, ոչ-կենդանական, ուստի՝ վայրենի, վայրաբարո՜յ...:

Մշակոյթի օրւայ սեմին ենք այսօր: Մշակոյթ, որ այսօր առաւել արժէք եւ կարեւորութիւն ունի պահպանւելու՝ սերունդների, մեր սերունդների ինքնութեան պահպանման համար՝ հայ, հայեցի, հայկական, հայաստրո՜փ:
Կասկածից հեռու է, որ ինքնութիւնից զուրկ հաւաքականութիւնը զուրկ է գրեթէ ամէն ինչից, որը մարդկային է, ասել է, ոչ-կենդանական, ուստի՝ վայրենի, վայրաբարո՜յ...:
Հայրենական անւանի հոգեբան, դոկտ. պրոֆ. Ա. Նալչաջեանը բազմամեայ հետազօտութիւնների հետեւանքում հասել է հետեւեալ գիտական կարծիքին. «Մշակոյթը այն ամէնն է, ինչ տւեալ էթնոսը կամ մարդկութիւնը ստեղծել են իրենց գործունէութեան շնորհիւ՝ ի տարբերութիւն այն ամենի, ինչ ի սկզբանէ տրւած է բնութեան մէջ:
Տարբերւում են էթնիկական (ազգային) եւ համամարդկային մշակոյթը: Մշակոյթի տարրեր են՝ գործունէութեան եղանակներն ու հմտութիւնները, գրականութիւնը, արւեստը, գիտութիւնը, տեխնիկան, աւանդութիւնները եւ այլն»:
Յարգելի Նալչաջեանի վկայութեամբ իսկ, նախ՝ մշակոյթը այն ամէնն է, ինչ «տրւած չէ բնութեան մէջ», իսկ սոսկ բնութիւնը վայրի է, վայրենի՜...:
Ուրեմն՝
Այն ամէնը, ինչ երեւում է այսօր՝ իր յոռի, սեւ կողմերով՝ անծիր վայրագութիւններ, վայրենութիւններ,- եկել է մշակոյթի բացակայումից, այլապէս 3-րդ հազարամեակի սեմին գոնէ՝ պակասէին պիտի սոյն սեւութիւնները՝ սադայէլ-սատանայականութիւնները...
Ապա՝ համաշխարհայնացման սին այս հոլովոյթի մէջ այլեւս այնքան էլ կարծես չեն «տարբեր»-ւում ազգային եւ «համամարդկային» մշակոյթները, իսկ այս ոչ հաճելի պարագային՝ տուժողը մեզ պէս մակարդակով բարձր ու վեհ, իսկ քանակով քիչ էթնոս-ազգերն են ըստ երեւոյթին, ոչ թէ՝ անորակ, սակայն մեծ համրանքով հաւաքականութիւնները...:
Այդ իսկ պատճառով մեր լինելու հնարաւոր միջոցն ու գրաւականը, այլ միջոցների կողքին՝ մշակոյթն է կարեւորապէս:
5-րդ դարի ճգնաժամից մեսրոպահանճար հրաշքով փրկութիւնը, լինել-չլինելու աւարայրեան հաւատամարտը, քսաներորդ դարի Սարդարապատի սխրանքներն ու նւաճումները այսօր գրեթէ ամբողջութեամբ անցել-փոխադրւել են մշակութային գոյապայքար, սրանով է նոյնիսկ զինւորական մարտիկը սխրագործում ռազմի թէժ ոլորտներում, իսկ սրանից զուրկ բռնագրաւեալ ու կեղծ «զինւոր»-ը չի համարձակւում նոյնիսկ մօտենալ թէժ գծին, քանզի «կապել են վզին», չունի հաւատ եւ հզօրացած հոգի....:
Սրանով ենք ինքնութիւն ունեցել դարեր, սրանից զուրկ՝ կեանքը, ապրելը՝ տաժանք է, տուգանք է, տո՜ւրք...

Ս. Ք.

Յարակից լուրեր

  • ՀՀ վարչապետ. «Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետեւ ունէր Արամ Մանուկեանի պէս նւիրեալ առաջնորդ»
    ՀՀ վարչապետ. «Հայ ժողովուրդը յաղթեց, որովհետեւ ունէր Արամ Մանուկեանի պէս նւիրեալ առաջնորդ»

    Մայիսի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի, Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի, ՀՀ բարձրագոյն ղեկավարութեան եւ յուշահամալիր այցելած հիւրերի հետ մասնակցել է Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակին նւիրւած՝ «Յաղթանակի դարը» խորագիրը կրող տօնակատարութեանը: 

  • Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը
    Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը

    Շաբաթ 14 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց Եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան, որուն խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը։

  • Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնը
    Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնը

    Հայ եկեղեցու տօնացոյցում եւ սրբոց տօների ոսկեայ շղթայի ադամանդակուր օղակն է կազմում մեր եկեղեցու թարգմանիչների տօնը, որը վերածւել է մշակութային փառատօնի, այլեւ հայ գրերի գիւտի եւ այդ գիւտը արարող Ս. Մեսրոպի եւ իր գործակիցների ոգեկոչման տօն: Սրբոց Թարգմանչաց վարդապետաց կատարած անփոխարինելի ու անկրկնելի արարումով հայը գտաւ իր դէպի յաւերժութիւն ճանապարհը:

  • Գերմանիայում Հայաստանում մշակոյթի օրեր կանցկացւեն
    Գերմանիայում Հայաստանում մշակոյթի օրեր կանցկացւեն

    ՀՀ Մշակոյթի նախարարութեան, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակոյթի, կրթութեան նախարարութեան միջեւ գիտութեան, կրթութեան եւ մշակոյթի բնագաւառներում հետագայ համագործակցութեան մասին պարբերաբար ստորագրւող եռակողմ փոխըմբռնման յուշագրերի շրջանակներում 1998 թւականից ի վեր ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ ակտիւ համագործակցութիւն է իրականացւում:

  • ԱԿՆԱՐԿ - Այսպէս ծնւեց Հայաստանի Հանրապետութիւնը. 1918-ի մայիս
    ԱԿՆԱՐԿ - Այսպէս ծնւեց Հայաստանի Հանրապետութիւնը. 1918-ի մայիս

    1918-ի մայիսը, թւում էր, իր պատմական Հայրենիքում հայ ժողովրդի գոյութեան վերջին ամիսն է: Օսմանեան զօրամասերը, անցնելով Ախուրեանն ու Արաքսը, յարձակւում էին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ Սարդարապատի ուղղութեամբ: Ոտքի էին ելել նաեւ Երեւանի նահանգի մահմեդականները՝ թուրքերը, թաթարները, քրդերը: 1918-ի մայիսին Արարատեան բարեբեր դաշտը բոլոր կողմերից շրջապատւել էր թշնամիներով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։