Հա

Օրակարգ

10/10/2013 - 13:30

Լինենք այլ, սակայն... մէկ

Թերեւս կարող է առաջանալ հետեւեալ հարցումը, թէ՝ 3-րդ հազարամեակի այս ամենակուլ յորձանուտում, այլ եւ օտար «մշակոյթների» հարւածների տակ, ո՜նց կարելի է խորհել, փափագել կամ նոյնիսկ յանդգնել պայքարելու մասին մտածելու՝ այն ոգեղէն արժէքների ուղղութեամբ, որ սերնդէսերունդ,- եւ յաճախ ոչ հեշտ ու դիւրաւ ուղղութիւններով,- եկել հասել են մեզ՝ մեր օրերին:

Թերեւս կարող է առաջանալ հետեւեալ հարցումը, թէ՝ 3-րդ հազարամեակի այս ամենակուլ յորձանուտում, այլ եւ օտար «մշակոյթների» հարւածների տակ, ո՜նց կարելի է խորհել, փափագել կամ նոյնիսկ յանդգնել պայքարելու մասին մտածելու՝ այն ոգեղէն արժէքների ուղղութեամբ, որ սերնդէսերունդ,- եւ յաճախ ոչ հեշտ ու դիւրաւ ուղղութիւններով,- եկել հասել են մեզ՝ մեր օրերին:
Գերմանացի գրող-փիլիսոփան այն կարծիքին է, որ «Ուր վտանգ կայ՝ հէնց ա՛յնտեղ է նաեւ... փրկութիւնը»:
Մենք էլ կարծում ենք, ոչ թէ պէտք է պարտւել՝ նոր միջոցներից, նորանոր սարքերից, անհաշւօրէն հաշւող եւ տեխնոլոգիայի գերհզօր հնարաւորութիւններով յագեցած աշխարհ-տիեզերքից եկող խաթարող խարազաններից, աներեւոյթ ու տեսանելի խիզախում-խաբկանքխաղերից խորթ ու խրթին, օտար եւ անյարիր... Այլ եւ, մանաւա՛նդ՝ հաստատաբա՛ր՝ գործի գցել նոյն այդ միջոցները՝ մեր ցեղային գենից ճառագայթած արժանիքների պահպանման եւ դրանց տարածման ուղղութեամբ. իսկ այս տեխնիկական ելքի կողքին, իբրեւ ոգեղինութեան պաշար, կայմ ու խարիսխ՝ թո՛ղ մեր բովանդակ նորարարական եւ արդիական նկրտումները պատւանդանւած լինեն մեր հազարամեա՜յ հոգեւոր գանձարանի՝ հաւատ, սէր, յոյս, աւանդութիւն եւ ծէս, երգ ու ստեղծագործութիւն, երկ ու արարչութիւն պլատֆորմի վրայ:
Այլապէս՝ ունայնութիւն է, աբսուրդ, դատարկ սիրտ ու հոգի, փուչ կենցաղավարութիւն եւ ոչ ապրւող եւ նաեւ արարո՛ղ կեանք, որ իւրայատկութիւններից է գենի արմէնների:
Աշխարհաքաղաքացիութիւն, լաւագոյն,- սակայն վատթարագոյն նմոյշ՝ խորքի մէջ: Նկարագրից զուրկ ազգը... փուչիկ է անհեթեթ...:
Ուրեմն, գործնական ու գործառական առումով ո՛չ միայն ցանկալի, այլեւ անհրաժեշտութեանց կարեւորագոյնն է՝ դպրոցներից բացի հաւաքւել՝ կենտրոնանալ այլ օջախների՝ կառոյցների մէջ ու դրանց շուրջ՝ դիմագրաւելու համար այս՝ սպառնացող, ամենակուլ, խրթին դարի մարտահրաւէրները:
Մենք հարիւր-հազա՜ր տառապանքից անցած, այրւած, սակայն ապրա՛ծ եւ ապրո՜ղ ազգ ենք:
Կը կարողանա՛նք:
Թող գոյները (գաղափարները՝ մօտեցման առումով) տարբեր լինեն. գոյների այլազանութիւնը դեռ գեղեցկացնում է հիւսւածքը, բայց այդ այլազանութիւնը լինի այնքան, որ չխաթարի մեծ Նախշի՝ կախարդական, հմայիչ, առինքնող եւ յոյժ կարեւոր գեղեցկութիւնճառագայթումը...
Կը յա՛ջողենք՝ այսպէս...

Ք.

Յարակից լուրեր

  • ՍՓԻՒՌՔ -Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած ցուցահանդէս է բացւել Վենետիկի ազգային գրադարանում
    ՍՓԻՒՌՔ -Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած ցուցահանդէս է բացւել Վենետիկի ազգային գրադարանում

    Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանում յունւարի 9-ին կայացաւ գերմանացի գրող եւ իրաւապաշտպան Արմին Վեգների՝ Հայոց Ցեղասպանութեան օրերին արւած լուսանկարների ցուցահանդէսի պաշտօնական բացման արարողութիւնը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ցուցահանդէսի բացման արարողութեանը ներկայ էին Վենետիկի հասարակական եւ քաղաքական շրջանակների, հիւպատոսական կորպուսի, հայ եւ հրէական համայնքների ներկայացուցիչներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։