Հա

Օրակարգ

Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2014 13:10

Հայ-Իրանական պատմագիտութեան գործակցութեան անհրաժեշտութիւնը

Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի (ՀՈՒՍԿ), «Իրաս» հաստատութեան ու Կովկասի ուսումնասիրութեան հիմնարկի համատեղ գործակցութեամբ կայացած խորհրդաժողովը հաշւառելի առաջընթացով է բնութագրելի:

ԽՄԲ.


Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի (ՀՈՒՍԿ), «Իրաս» հաստատութեան ու Կովկասի ուսումնասիրութեան հիմնարկի համատեղ գործակցութեամբ կայացած խորհրդաժողովը հաշւառելի առաջընթացով է բնութագրելի: Թէեւ վերջին տարիներին, «Հայ Դատն այսօր» ամենամեայ խորհրդաժողովների ծիրում կայացած՝ պարսիկ լսարանի համար եւ գիտա-հետազօտական խաւի մասնակցութեամբ սեմինարների փորձն առկայ էր,բայցեւայնպէս այս տարւայ սեմինարը համեմատ նախորդների՝ քանակական ու որակական առաջընթացով էր զանազանւում:
Նախ՝ լսարանի թւային-քանակական պատկերը ակնբախօրէն վկայում էր պարսկալեզու մեր հայրենակիցների գերակշռութեան մասին, որն ինքնին դրական երեւոյթ է այն առումով, որ տարեցտարի աւելիով են խտանում տւեալ լսարանի ներկայացուցչական միաւորները (համալսարանական-հետազօտական-տեղեկատւական), որոնք անմիջականօրէն ծանօթանում-առնչւում են առհասարակ՝ Հայկական Հարցի թէ՛ պատմագիտական, եւ թէ՛ ժամանակակից՝ Հայ Դատի պահանջատիրական բազմոլորտ դրոյթներին:
Ապա՝ միեւնոյն լսարանի առջեւ հայկական քաղաքագիտական, պատմագիտական ու ընդհանրապէս ակադեմական խաւի ներկայացուցչութիւնների, ի դէմս՝ զեկուցաբերների փաստարկներն ու պարսիկ գործակից ակադեմական շրջանակի պատմա-իրաւական մտքի ու մօտեցումների հետ առողջ բախումն, ինքնին ստեղծում է գիտական մտքի ու գնահատականների փոխճանաչման եւ արդիւնքում՝ փոխլրացման մթնոլորտ, ինչպէս դրա անհրաժեշտութեան մասին եւ աւելին՝ հայ եւ պարսիկ ակադեմական-պատմագիտական ինստիտուտների միջեւ համագործակցութեան առաջադրանքով հանդէս եկաւ ՀՀ Ազգային ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի Հայկական Հարցի եւ Հայոց Ցեղասպանութեան պատմութեան բաժնի վարիչ Արմէն Մարուքեանը: Ինչ խօսք՝ նման ճանաչողական ու փոխգործակցութեան արդիւնքում շահելու են հայ-իրանական պատմագիտական առնչութիւնները մէկ կողմից, իսկ միւս կողմից՝ տուժելու են պատմութեան նենգափոխմամբ յայտնի՝ թուրք-ադրբեջանական «պատմա-շինարարական կաճառները»:
Ահաւասիկ, պարսիկ լսարանի հետ համատեղ՝ նման խորհրդաժողովը կարելի է համարել կայացած, որն էլ դրական լիցք է հաղորդելու անկասկած առաջիկայ երկօրեակում՝ հայ եւ տւեալ դէպքում իրանահայ համայնքի ներկայացուցչական խաւերով համալրւող լսարանին մատուցելու «Հայ Դատն այսօր» 11-րդ խորհրդաժողովի կազմակերպիչներին, յատկապէս գտնւելով Հայոց պահանջատիրութեան 100-րդ տարելիցի նախաշեմին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։