Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2014 13:00

Սիամանթոյական թքնանքի օրինաչափութեամբ...

1- ԱՄՆ-ի սպիտակամորթ ոստիկանի գնդակից սեւամորթ երիտասարդի սպանութեան հարցով դատավարութեան արդիւնքում ոստիկանն ազատ կացուցւեց, նոյնիսկ մէկ օր էլ բանտային կալանքի չենթարկւելով:
Թքած՝ այդ «արդարադատութեանը»...

ԽՄԲ.


1- ԱՄՆ-ի սպիտակամորթ ոստիկանի գնդակից սեւամորթ երիտասարդի սպանութեան հարցով դատավարութեան արդիւնքում ոստիկանն ազատ կացուցւեց, նոյնիսկ մէկ օր էլ բանտային կալանքի չենթարկւելով:
Թքած՝ այդ «արդարադատութեանը»...
2- Հայոց 100-ամեայ պահանջատիրութեան ողջ ժամանակաշրջանի 1/3-ը կալիֆորնիական բանտերում է տարուբերւել նոյն պահանջատիրութեան սխրատեսիլ խորհրդանիշը հանդիսացած Սասունեան Համբիկը, 1983 թւականից մինչ այսօր..., այն «արդարադատութեան» արդիւնքում, որն վճռահատւել էր թուրքական քաղաքական անբարոյ պատւէրի հետեւանքով...
Ցեղասպանւած ազգի արդար դատը աւելի քան 30 տարի պատանդած արդարադատութեանը՝ կրկնակի թքած...
3- Հայոց Ցեղասպանութիւնն ճանաչող ու դատապարտող ԱՄՆ-ի հերթական նախագահների «թեկնածուական» խոստովանանքները «նախագահական» դրժանքներով փոխարինելու թուրքահաճ «արդարամտութեանը»՝ երիցս թքած...
4- «Կովբոյական ժողովրդավարութեան» ախոյեանի պատմուճան կրած եւ «հակաահաբեկչական պայքարի» շղարշով աշխարհով մէկ համաահաբեկչութիւն տարածող ու սերմանող քաղաքականութեամբ՝ թուրքաբարոյ նէոօսմանիզմը վերակենդանացնելու աշխարհակործան, մարդատեաց ու բարոյազուրկ ձեր կուրսին՝ քանիցս թքած...
5- .... Իսկ 3-րդ հազարամեակի 15 թւականը թեւակոխող մարդկութեանը ՍԻԱՄԱՆԹՈՅԱԿԱՆ մարգարէաշունչ օրինաչափութիւնը դեռեւս հնչեղ է ու աղաղակող.-
«Ով մարդկային արդարութիւն,
թո՛ղ ես թքնեմ քո ճակատիդ...»

Related items

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։