Հա

Օրակարգ

Չորեքշաբթի, 31 Դեկտեմբերի 2014 11:50

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - Բարի մաղթանքներին զուգահեռ...

Երբ ուղիղ մէկ տարի առաջ, նոյն այս օրւան, 2014-ի նախօրեակին ողջ աշխարհը բարեաց մաղթանքների ընկալեալ տրամադրութիւններով էր դիմաւորման պատրաստւում այդ նոյն տարին ընդառաջելու, երեւի չէր էլ պատկերացնում, որ երրորդ հազարամեակի 14-րդ տարին ուղեկցւելու է չարեաց մեծագոյն եւ իրարայաջորդ արհաւիրքներով...

Երբ ուղիղ մէկ տարի առաջ, նոյն այս օրւան, 2014-ի նախօրեակին ողջ աշխարհը բարեաց մաղթանքների ընկալեալ տրամադրութիւններով էր դիմաւորման պատրաստւում այդ նոյն տարին ընդառաջելու, երեւի չէր էլ պատկերացնում, որ երրորդ հազարամեակի 14-րդ տարին ուղեկցւելու է չարեաց մեծագոյն եւ իրարայաջորդ արհաւիրքներով...
Միեւնոյն՝ 2014 թւականի ողջ ընթացքում 21-րդ դար թեւակոխած մարդկութիւնը վկան ու ականատեսը եղաւ երեւոյթ-իրադարձութիւնների, որոնք իրենց ձեւով ու էութեամբ անհամեմատ աւելի ցնցիչ ու անակնկալ էին, ի վնաս հէնց նոյն մարդկութեան:
Թւարկենք դրանցից գլխաւորները, որոնք օրաւուր զանգւածային լրատւացանցերի ամենատարբեր միջոցներով բզկտում-քայքայում էին մարդկային միտքը, ուղեղը, բթացնում՝ զգայարաններն ու զգացմունքները...
...Ահաւասիկ.-
- Ուկրայնական թէ՛ սիրիական ճգնաժամերը,
- Իսրայէլական վայրագութիւնները՝ Գազայում,
- Այսպէս ասած՝ նորայայտ «էբոլա» համաճարակը,
- Եւ այս ամենին զուգընթաց՝ քստմնելի ու դարձեալ նորայայտ «ԴԱԷՇ» երեւոյթը...
Ու դեռ բազմաթիւ չթւարկւած ձախորդ իրադարձութիւնները, համաշխարհային ընտանիքին ու մասնաւորապէս հասարակական-քաղաքական վերլուծաբան-փորձագէտներին ստիպեցին զուգահեռներ ուրւագծելու 100 տարի առաջ, 1914 թ.-ի Ա Աշխարհամարտի՝ որպէս կրկնօրինակ ու նախերգանք՝ 3-րդ աշխարհամարտի...:

* * *

Գալով ներազգային մեր մարտահրաւէրներին ու համազգային տարողութեամբ մտահոգութիւններին, մեզ համար եւս 2014 թւականը իր թախծալի կնիքով է դրոշմւում՝ Քեսաբի եւ առհասարակ սիրիահայ քաջարի եւ տոկուն համայնքի տագնապահար կացութեան ի տես:
Իբրեւ համազգային հիմնահարց, 2014-ը թէեւ կորստաբեր պահեր պարտադրեց Արցախեան ռազմաճակատում, բայցեւայնպէս՝ Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի դիպուկ բնութագրմամբ՝ «Նորանոր հերոսների բացայայտմամբ» նոր յոյսեր ներշնչւեցին, որպէսզի չնսեմանայ հայի արդար ու սրբազան պայքարը:

* * *

Եւ ահա, 2015-ի այս նախօրէին, բարի մաղթանքներին զուգահեռ, պէտք է հէնց միեւնոյն՝ սիրիահայի տոկունութեամբ ու արծւաբոյն Արցախը պահպանող հայոց բանակի ամուր կամքով ընդառաջ գնանք ազգովի, մեր համազգային պայքարի ու 100-ամեայ պահանջատիրութեան տատասկոտ ու դժւարանցանելի ճանապարհը նորանոր նւաճումներով յաղթահարելու տեսլականով:

Յարակից Հրապարակումներ

  • Դեսպան Սաջջադին բարձր է գնհատել ընտրութիւններին ՀՀ-ում բնակւող իրանցիների մասնակցութիւնը
    Դեսպան Սաջջադին բարձր է գնհատել ընտրութիւններին ՀՀ-ում բնակւող իրանցիների մասնակցութիւնը

    ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին բարձր է գնահատել Հայաստանում բնակւող իրանցիների մասնակցութիւնն Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններին

  • Արմէն Բադալեան. «Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են»
    Արմէն Բադալեան. «Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են»

    «Հայաստանում արտախորհրդարանական ուժերը, որոնք որոշակի ակտիւութիւն նախկինում ցուցաբերել էին, հիմա՝ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, գտնւում են կիսամահացած վիճակում»,- ասաց Արմէն Բադալեանը:

  • «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս
    «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս

    ԼՂ-ի կարգաւորման հարցում իշխանութիւնը չի առաջնորդւում շուտափոյթ, խուճապային լուծումների տրամաբանութեամբ: Իսկ դա «հողեր յանձնելու» հետ ոչ մի առնչութիւն չունի:

    Ըստ ամենայնի, հէնց սա է հիմք ընդունել ՀՅԴ-ն, թէ՛ բանացկային գործըթնացը եւ թէ՛ «կազանեան փաստաթուղթը» գնահատելով, որպէս ԼՂ-ի փաստացի կարգավիճակը պահպանելու մարտավարական-դիւանագիտական գործիքներ: Ահա թէ ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալցիոն յուշագրում ամրագրւել կարճ, սակայն ամէն ինչ ասող հետեւեալ ռազմավարական նպատակը. «Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը»: Այլ իրականութիւն, քան Արցախի Հանրապետութեան գոյութիւնն է, ՀՅԴ-ի համար չկայ:

  • Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի
    Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի

    Մաքսային ոլորտում Հայաստան-Իրան համագործակցութեան սերտացմանն ուղղւած քայլերը շարունակւում են. բարեփոխումների առանցքում այս անգամ մաքսային տեղեկատւութեան փոխանակում ապահովելու միջոցառումների իրականացումն է: «Յստակ յանձնարարական է տրւել էականօրէն ակտիւացնել Հայաստան-Իրան համագործակցութիւնը՝ նպաստելով ինչպէս ուղեւորների, այնպէս էլ բեռների փոխադրման ծաւալների աճին»,- նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտէի միջազգային համագործակցութեան վարչութեան պետ Սուրէն Մելիք-Իսրայէլեանը:

  • Արցախում զինւոր է զոհւել
    Արցախում զինւոր է զոհւել

    Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 07:20-ի սահմաններում, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հիւսիսային ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում ադրբեջանական կողմից արձակւած կրակոցից մահացու վիրաւորում է ստացել զինծառայող, 1996 թւականին ծնւած Կարէն Սարիբեկի Դանիէլեանը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։