Հա

Օրակարգ

Երեքշաբթի, 10 Փետրւարի 2015 12:10

Վարդանանքի յարատեւ ոգով...

- Հայոց Առաքելական Եկեղեցու վարդապետութեանը կառչելով՝ հաւատարմութիւն ու այդ հաւատամքի նւիրականացումը՝ ԻՄԱՑԵԱԼ ՄԱՀՈՎ,
- Գերակշիռ ուժի դիմագրաւում՝ փոքրաթիւ, բայց ոգեղէն կամքով օժտւած ՆՒԻՐԵԱԼՆԵՐՈՎ,
- Ինքնիշխան ու ինքնուրոյն ապրելու, ազգային թէ՛ պետական անկախութեան տեսլականով ապագան երաշխաւորելու ԿԱՄԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԵԱՄԲ,

Վարդանանքը որպէս պատմական անկիւնադարձ, աւելի քան 15 դար, հայոց համար բազմիմաստ նշանակութեամբ է արժեւորւել.-
- Հայոց Առաքելական Եկեղեցու վարդապետութեանը կառչելով՝ հաւատարմութիւն ու այդ հաւատամքի նւիրականացումը՝ ԻՄԱՑԵԱԼ ՄԱՀՈՎ,
- Գերակշիռ ուժի դիմագրաւում՝ փոքրաթիւ, բայց ոգեղէն կամքով օժտւած ՆՒԻՐԵԱԼՆԵՐՈՎ,
- Ինքնիշխան ու ինքնուրոյն ապրելու, ազգային թէ՛ պետական անկախութեան տեսլականով ապագան երաշխաւորելու ԿԱՄԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԵԱՄԲ,
- Հոգեւորի ու աշխարհականի միմեանցից օտարումը բացառող ու հաւաքական-միասնական ոգի ցուցաբերելու քաջութեան, տոկունութեան եւ զոհաբերութեան ԱԶԳԱԿԵՐՏԻՉ օրինակներով...,
Ահաեւ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔԻ ու ՎԱՐԴԱՆԱՆՑԻ արժէքային համակարգը:
Համակարգ, որն դարերով հանդերձ իր անջինջ դրոշմն է թողել հայոց պատմութեան սրբամատեան իւրաքանչիւր էջի վրայ, որով սնւել-կրթւել են սերունդներ բազում...
Վարդանանքը դա՝ նոյնինքն հայոց ազգի լինելութեան, գոյատեւութեան եւ դրանց համար մաքառման ու պայքարելու ուղենշային հայեցակէտն է, հայի բնաւորութեան ու վարքագծային ընդգծւած յատկանիշը...,
Վարդանանքը հէնց որպէս այդպիսի արժէքային համակարգ ու հայեցակարգ, արդիական է եղել ու օրինաչափ՝ հետագայ դարերում ու պատմակերտ դրւագներում...
Վկան՝ Վարդանանքներից յետոյ իսկ մեր պանծալի յաղթանակները, թէկուզեւ՝ առանց պետական կարգուսարքի, բայցեւ ազգի ու փոքր ածուի գոյատեւմամբ:
Վկան՝ հէնց մեր անցած դարի սկզբում ու վերջաւորութեան Մայիսեան Սարդարապատներով հերոսապատումներն ու Փետրւար 18-եան խոյանքները եւ Արցախեան փառահեղ սխրանքները, բոլորն էլ ակունքւած՝ Վարդանանքների ոգուց, գաղափարից, տեսիլքից:
Ու նոյն Վարդանանքների ոգով օժտւած-կոփւած՝ ընդառաջ ենք գնում համազգային մեր նորագոյն պահանջատիրութեան 100-ամեայ երթը նորանոր յաղթանակներով յարատեւելու վճռակամութեամբ...:

Յարակից Հրապարակումներ

  • Համատեղ հռչակագրով աւարտւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Հայոց Առաքելական Եկեղեցու եւ իսլամի համատեղ երկխօսութեան 7-րդ համագումարը
    Համատեղ հռչակագրով աւարտւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Հայոց Առաքելական Եկեղեցու եւ իսլամի համատեղ երկխօսութեան 7-րդ համագումարը

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Թեհրան կատարած այցի 2-րդ օրը յագեցած էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Հայոց Առաքելական Եկեղեցու եւ իսլամի համատեղ երկխօսութեան 7-րդ շրջանի համագումարով:
    Համագումարի վերջին օրւայ ընթացքում հնչեցին բազմաթիւ ելոյթներ, որոնք ամփոփւած էին «Ծայրայեղականութիւնը եւ բռնութիւնը կանխելու գծով կրօնական բարոյականութեան եւ բանականութեան դերը» ընդհանուր խորագրի ներքոյ:

  • Գերմանացի արեւելագէտ.- «Հայաստանը առեղծւածային երկիր է, նրա մասին պէտք է լաւ հոգ տանել»
    Գերմանացի արեւելագէտ.- «Հայաստանը առեղծւածային երկիր է, նրա մասին պէտք է լաւ հոգ տանել»

    Հայկօ Կոնրադը գերմանացի արեւելագէտ է, ով դասաւանդում է կրօնի պատմութիւն Բեռլինում: Նա երկար տարիներ ուսումնասիրում է հայագիտութիւն եւ վարժ խօսում է հայերէն:
    Պատմելով, թէ ինչպէս է սկսել հետաքրքրւել Հայաստանով՝ Հայկօն վերյիշում է որ, առաջին անգամ լսել է Հայաստանի մասին, երբ դպրոցական էր եւ Սովետական Միութիւնից նամականիշեր էր նւէր ստացել Երեւանի լուսանկարով:

  • Այսօր Ս. Մարիամ Աստւածածնի վերափոխման տօն՝ Խաղողօրհնէքն է
    Այսօր Ս. Մարիամ Աստւածածնի վերափոխման տօն՝ Խաղողօրհնէքն է

    Այսօր, օգոստոսի 14-ին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնում է Մարիամ Աստւածածնի վերափոխման տօն՝ Խաղողօրհնէքը:
    Վերափոխման տօնը Հայոց եկեղեցու տաղաւար հինգ տօներից է: Այն շարժական է եւ նշւում է օգոստոսի 15-ի մօտակայ կիրակի օրը:

  • Կեղտոտ խաղեր՝ հայոց հերոսական պատմութեան դէմ…
    Կեղտոտ խաղեր՝ հայոց հերոսական պատմութեան դէմ…

    Հայերիս անցած անզուգական պատմական ուղու, հերոսական յաղթանակների ու այդ յաղթանակները կերտած փառահեղ հերոսների մասին գիտի ոչ միայն ամէն մի հայորդի, այլեւ համայն աշխարհը: Մեր ժողովրդի պատմութիւնը լի է հայերիս արժանապատւութիւնն ու հայրենասիրութիւնը փաստող դրւագներով, որոնց փառքը տարածւած է ամբողջ աշխարհով մէկ՝ արժեհամակարգային հէնք հանդիսանալով ոչ միայն մեր, այլեւ շատ առումներով նաեւ օտար ժողովուրդների համար:

  • ԳՈՅԺ - Մահացել է պատմաբան Պետրոս Յովհաննիսեանը
    ԳՈՅԺ - Մահացել է պատմաբան Պետրոս Յովհաննիսեանը

    Սոյն թւականի փետրւարի 22-ին կեանքի 72-րդ տարում մահացել է ականաւոր պատմաբան, Երեւանի Պետական համալսարանի հայոց պատմութեան ամբիոնի վարիչ Պետրոս Յովհաննիսեանը:
    Պետրոս Յովհաննէսի Յովհաննիսեանը ծնւել է 1944 թ. յունիսի 22-ին Լենինական (այժմ՝ Գիւմրի) քաղաքում: Միջնակարգ կրթութիւնն աւարտելուց յետոյ ընդունւել է ԵՊՀ-ի պատմութեան ֆակուլտետ, որն աւարտելուց յետոյ 1970 թ. ընդունւել է ասպիրանտուրա Հայոց պատմութեան ամբիոնի գծով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

կը յաջողւի՞ արդեօք ստեղծել հակաիրանական արաբա-իսրայէլական դաշինք:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։