Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 19 Մարտի 2015 12:20

Ապրիլեան ապրումների մտասեւեռմամբ...

Երկշաբաթեայ ճարահատեալ արձակուրդը մեզ ժամանակաւորապէս «անհաղորդ» է դարձնելու թանկագին ընթերցողի հետ:
Մեր այս՝ 22161-րդ համարով ենք բոլորում «Ալիք»-ի 84-ամեակը (մարտի 22, 1931-մարտի 19, 2015), իսկ յաջորդ՝ 2016-ի մարտին մեր ստւար ու գիտակից ընթերցողների նեցուկով ու աջակցութեամբ ընդառաջ ենք գնալու 85-րդ հանգրւան՝ լիցքաւորւած-կուտակած վիթխարի փորձառութեամբ:

ԽՄԲ.


Երկշաբաթեայ ճարահատեալ արձակուրդը մեզ ժամանակաւորապէս «անհաղորդ» է դարձնելու թանկագին ընթերցողի հետ:
Մեր այս՝ 22161-րդ համարով ենք բոլորում «Ալիք»-ի 84-ամեակը (մարտի 22, 1931-մարտի 19, 2015), իսկ յաջորդ՝ 2016-ի մարտին մեր ստւար ու գիտակից ընթերցողների նեցուկով ու աջակցութեամբ ընդառաջ ենք գնալու 85-րդ հանգրւան՝ լիցքաւորւած-կուտակած վիթխարի փորձառութեամբ: Փորձառութիւն, որն ինչպէս միշտ՝ ի սպաս ենք դնելու մամլոյ մեր առաքելութեան արդարացման ու պարտաւորութիւնների կեանքի կոչման:
Այդ ճամբին, ինչ խօսք՝ ջանադիր ենք լինելու նւազագոյնի հասցնել խուսափելի թէ՛ անխուսափելի վրիպում-սայթաքումները, որոնք երբեւէ չեն վրիպւում մեր աչալուրջ ու անաչառ ընթերցողի հայեցողութիւնից:
Մենք, սիրելի ընթերցող, դեռեւս քաջ գիտակցում եւ համոզւածութեամբ կառչած ենք մնում սրանից 84 տարի առաջ իսկ, «Ալիք»-ի առաջին խմբագրականում բարձրաձայնած, բայց դեռեւս արդիական հնչող սկզբունք-փաստին, ըստ որի.- «.... Գիտենք եւ այն, որ ո՛չ մի հայ հրապարակագիր չի պսակւել մեզանում դափնիներով...»:
Մեր դափնեպսակները, ահաւասիկ, Հայաստանի թէ՛ Իրանի ազգային գրադարաններում-մատենադարաններում խնամքով պահւող ու թւայնացւող 84-ամեայ «Ալիք»-ների հաւաքածոներն են, որոնք անտարակոյս գալիք տարիներում ու տասնամեակներում ծառայեցւելու են անաչառ պատմաբանների հետազօտութիւններին ու ուսումնասիրութիւններին՝ ի շահ իրանահայ բազմադարեայ, հինաւուրց եւ ամենահայաստանամերձ համայնքի:
Այս մտորումներով ու գարնանային ջինջ ու վերանորոգ լիցքերով կարճատեւ դադար ենք տալիս թանկագին ընթերցողների հետ երկուստեք հաղորդակցութեանը՝ նախապատրաստւելու համար ապրիլեան խորախորհուրդ ապրումները միասնաբար կեանքի կոչելու մտասեւեռմամբ:

Յարակից Հրապարակումներ

  • Երբ ստւերն անգամ ջերմացնում է հոգիդ
    Երբ ստւերն անգամ ջերմացնում է հոգիդ

    Խօսքը՝ Ժորժի եւ Արմէնի մասին է-, «Ալիք»-ի վերջին 30-40 տարիներին ստւերի մէջ տքնող խոնարհ հերոսների, որոնց մերօրեայ դիտանկիւնից նայելով, կարելի  է հիմնասիւներ անւանել:

    Արմէն Դաւթեանը՝ «Ալիք»-ի անխոնջ ու նւիրւած ոճաբան-սրբագրիչը երեք տարի առաջ անժամանակ մեզանից հեռացաւ ճիշտ այսօր՝ հոկտեմբերի 22-ին: 

  • Եւ ահա մենք
    Եւ ահա մենք

    Հիմա, արդէն կարող ենք լիաթոք ասել՝ ԵՒ ԱՀԱ ՄԵՆՔ:

    Արդէն մէկ շաբաթ է, ինչ Ձեր դատին է յանձնւած «ԱԼԻՔ»-ի նոր կայքը:

  • Խօսքը գործի վերածելու կամքով...
    Խօսքը գործի վերածելու կամքով...

    Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտէի (նախագահ Գագիկ Ծառուկեանը գլխաւորելով մի պատւիրակութիւն, մօտ օրերս այցելելու է Թեհրան:
    Պրն. Ծառուկեանը այցելութեան ընթացքում բացի Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը մասնակցելուց եւ Իրանի Օլիմպիական կազմակերպութեան պատասխանատուների հետ հանդիպելուց, այցելելու է ազգային առաջնորդարան՝ հանդիպելով պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:

  • «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը - Տօները գիւղում
    «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը - Տօները գիւղում

    Քրիստոսի Ծննդեան Ճրագալոյցի երեկոն էր. ընդհանուր ուրախութեան տօն, յատկապէս մեզ՝ երեխաներիս համար, որ մի երկար ու ձիգ շաբաթ պաս պահելուց յետոյ, վերջապէս այդ օրը պիտի վայելէինք այն բոլոր բարիքները, որոնցից մի ամբողջ շաբաթ զրկւել էինք:

  • Նորանոր ալեկոծումներին ընդառաջ
    Նորանոր ալեկոծումներին ընդառաջ

    Թանկագին ընթերցող, իրանական Նոր տարւայ երկշաբաթեայ արձակուրդին նախորդող մեր այսօրւայ վերջին համարը միաժամանակ ազդարարում է թէ՛ միեւնոյն տարւայ (1394) աւարտը, եւ թէ՛ «Ալիք»-ի 85-րդ ամեակը:
    Սրանից ութեւկէս տասնամեակ առաջ, ճիշտ այս օրերին (1931 թ. մարտի 22) հրատարակւեց «Ալիք»-ի անդրանիկ համարը, որի խմբագրականը պատգամում էր հետեւեալ բնաբանը.- «...Գիտենք եւ այն, որ ո՛չ մի հայ հրապարակագիր չի պսակւել մեզանում դափնիներով...»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։