Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 23 Ապրիլի 2015 13:00

101-րդ հանգրւանին ընդառաջ...

Հայոց պահանջատիրութեան 101-րդ հանգրւան թեւակոխելու նախաշեմին արձանագրած համազգային նշանակութեան ձեռքբերումներն այլեւս փաստացի իրողութիւններ են, որոնք արդէն իսկ պատճառ-հետեւանքային օրինաչափութեամբ՝ կրկնւելու, բազմապատկւելու եւ երիցս վկայակոչւելու տրամաբանութեամբ են օժտւած:

Հայոց պահանջատիրութեան 101-րդ հանգրւան թեւակոխելու նախաշեմին արձանագրած համազգային նշանակութեան ձեռքբերումներն այլեւս փաստացի իրողութիւններ են, որոնք արդէն իսկ պատճառ-հետեւանքային օրինաչափութեամբ՝ կրկնւելու, բազմապատկւելու եւ երիցս վկայակոչւելու տրամաբանութեամբ են օժտւած:
Ձեռքբերումները, սակայն, սպասելիօրէն պայմանաւորւեցին նախեւառաջ՝ ծանրակշիռ 100-ամեայ տարելիցին ընդառաջ գնալու համազգային ու հաւաքական կամքի արտայայտմամբ, որն վերջին 4-5 տարիների ընթացքում գաղափարային-ենթագիտակցական բնականոն հոլովոյթ ապրելով՝ արդիւնաւորւեց գործնական-առարկայական ցուցանիշներով:
Ապաեւ՝ համազգային ու հաւաքական կամքի արտայայտութեան կարգախօսային լաւագոյն մարտավարութիւն որդեգրւեց ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓԻՒՌՔ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ գաղափարը, որն վերջին տարիներում ազգովի կեանքի կոչելու առիթները եղան անպակաս:
Այնուհետեւ, նոյն գաղափարային հիմքի վրայ, դարձեալ ազգովի, բայց արդէն պետական դիմագծով ու նեցուկով, յաչս համաշխարհային ընտանիքի՝ ինքնահաստատւեցինք գերազանցապէս ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ամրագրմամբ, որպէս բովանդակ հայութեան հոգեւոր ու մշակութային, պատմա-բարոյական, քաղաքական եւ առաւել եւս՝ իրաւական պահանջատիրութեան ռազմավարական թէ՛ նպատակային հայեցակարգ, ինչպէս նաեւ որպէս մեկնակէտ՝ հայոց արդար դատը համարժէք հանգուցալուծման ուղղորդելու սեփական ճանապարհային քարտէզ:
Ահաւասիկ, դարակերտ պահանջատիրութեան խթանիչ, համախմբող եւ հայաշխարհին ի մի բերող գործօն-ազդակը անշրջելի է դարձնելու նորանոր ու անբեկանելի յաղթանակները ի հաշիւ գալիք սերունդների: Այսօր, եւ առաւել եւս՝ յետհարիւրամեայ հանգրւաններին ազգովի ու պետականօրէն չպէտք է կանգ առնի մեր արդարահատոյց պահանջատիրութեան երթը մինչեւ յաղթական աւարտ:
Իսկ այդպիսի աւարտին արժանանալու մէկ ու միակ երաշխիքը, յատկապէս այս «գլոբալիզացւած» աշխարհում, պետական մտածողութիւնն ու հայոց երկրի պետական հզօրանքն է...
....Որպէսզի՝ առյաւէտ ազգիս հայոց մտքում ու հոգում դրոշմւած-ամրագրւած մնայ ԿՈՉԵ՛Մ ԱՊՐՈՂԱՑԸ...:

Յարակից Հրապարակումներ

  • Դեսպան Սաջջադին բարձր է գնհատել ընտրութիւններին ՀՀ-ում բնակւող իրանցիների մասնակցութիւնը
    Դեսպան Սաջջադին բարձր է գնհատել ընտրութիւններին ՀՀ-ում բնակւող իրանցիների մասնակցութիւնը

    ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին բարձր է գնահատել Հայաստանում բնակւող իրանցիների մասնակցութիւնն Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններին

  • Արմէն Բադալեան. «Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են»
    Արմէն Բադալեան. «Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են»

    «Հայաստանում արտախորհրդարանական ուժերը, որոնք որոշակի ակտիւութիւն նախկինում ցուցաբերել էին, հիմա՝ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, գտնւում են կիսամահացած վիճակում»,- ասաց Արմէն Բադալեանը:

  • «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս
    «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս

    ԼՂ-ի կարգաւորման հարցում իշխանութիւնը չի առաջնորդւում շուտափոյթ, խուճապային լուծումների տրամաբանութեամբ: Իսկ դա «հողեր յանձնելու» հետ ոչ մի առնչութիւն չունի:

    Ըստ ամենայնի, հէնց սա է հիմք ընդունել ՀՅԴ-ն, թէ՛ բանացկային գործըթնացը եւ թէ՛ «կազանեան փաստաթուղթը» գնահատելով, որպէս ԼՂ-ի փաստացի կարգավիճակը պահպանելու մարտավարական-դիւանագիտական գործիքներ: Ահա թէ ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալցիոն յուշագրում ամրագրւել կարճ, սակայն ամէն ինչ ասող հետեւեալ ռազմավարական նպատակը. «Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը»: Այլ իրականութիւն, քան Արցախի Հանրապետութեան գոյութիւնն է, ՀՅԴ-ի համար չկայ:

  • Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի
    Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի

    Մաքսային ոլորտում Հայաստան-Իրան համագործակցութեան սերտացմանն ուղղւած քայլերը շարունակւում են. բարեփոխումների առանցքում այս անգամ մաքսային տեղեկատւութեան փոխանակում ապահովելու միջոցառումների իրականացումն է: «Յստակ յանձնարարական է տրւել էականօրէն ակտիւացնել Հայաստան-Իրան համագործակցութիւնը՝ նպաստելով ինչպէս ուղեւորների, այնպէս էլ բեռների փոխադրման ծաւալների աճին»,- նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտէի միջազգային համագործակցութեան վարչութեան պետ Սուրէն Մելիք-Իսրայէլեանը:

  • Արցախում զինւոր է զոհւել
    Արցախում զինւոր է զոհւել

    Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 07:20-ի սահմաններում, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հիւսիսային ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում ադրբեջանական կողմից արձակւած կրակոցից մահացու վիրաւորում է ստացել զինծառայող, 1996 թւականին ծնւած Կարէն Սարիբեկի Դանիէլեանը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։