Հա

Օրակարգ

27/04/2015

Ազգային-պետական հզօրանքի տեսլականով...

Հայոց պահանջատիրական պայքարի 100-րդ տարելիցի կիզակէտային տասնօրեակի մի շարք աննախադէպ իրադարձութիւններ հիմք են տալիս գնահատելու նոյն պահանջատիրական պայքարի բեկումնային, հետաբաւար եւ՝ վճռորոշ փուլ թեւակոխելու հանգամանքի մասին:

Հայոց պահանջատիրական պայքարի 100-րդ տարելիցի կիզակէտային տասնօրեակի մի շարք աննախադէպ իրադարձութիւններ հիմք են տալիս գնահատելու նոյն պահանջատիրական պայքարի բեկումնային, հետաբաւար եւ՝ վճռորոշ փուլ թեւակոխելու հանգամանքի մասին:
1- Վերոգրեալ տասնօրեակի մեկնարկը, իր համաշխարհային տարողութեամբ, հանդիսացաւ նախ՝ Ֆրանցիսկոս Պապի աննախադէպ պատարագը՝ Վատիկանեան Մայր տաճարում, երբ ոգեկոչելով 1,5 միլիոն հայ նահատակների յիշատակը, խիզախութիւն դրսեւորեց (ի համեմատ աշխարհական ու ոչ-հոգեւոր, քաղաքական ղեկավարների), երբ 20-րդ դարի Առաջին Ցեղասպանութիւնը կոչեց ու դատապարտեց իր իսկական անւամբ, փաստելով, թէ միշտ չէ, որ համամարդկային-բարոյական արժէքները տեղի են տալիս քաղաքական-դիպլոմատիկ լարախաղացութիւններին:
2- Միջազգային եւ քարոզչական աննախադէպ տարողութեամբ հայի, Հայաստանի, եւ հայոց պահանջատիրութեան նորովի արծարծման գործօն-ազդակ հանդիսացաւ նոյնինքն Քարդաշեանների՝ հարազատ ակունքներն ու արմատները վերաիմաստաւորելու նպատակով՝ Հայաստանեան այցելութիւնը:
3- Նոյն այդ տասնօրեակի ընթացքում աննախադէպ ու ծանրակշիռ իրողութիւն էր՝ համաշխարհային ամենահեղինակաւոր լրատւա-հեռուստացանցերի անդրադարձը՝ Հայոց 100-ամեայ պահանջատիրութեանը, Հայաստանի Հանրապետութեան նախագահի հետ հարցազրոյցների ընդիմիջից:
4- Հայոց նորագոյն պատմութեան մէջ նոյնքան աննախադէպ՝ համահայկական պատկառելի ՀՌՉԱԿԱԳԻՐ-ի ոգով ու պետական վարակիչ շունչով Ծիծեռնակաբերդի Ապրիլ 24-եան դիմաւորումն էր, եւ դրան նախորդող՝ ապրիլի 23-ին նոյնքան աննախադէպ (400-ամեայ ընդիմիջումից յետոյ) Հայոց Ցեղասպանութեան նահատակների Սրբադասման արարողութիւնը, որոնք իրաւամբ մեծ խթան հանդիսացան՝ համազգային կեցւածքի ու հաւաքական ուժի գիտակցմանն ու անշրջելի գործարկմանը՝ ի տես համաշխարհային ընտանիքի:
5- Եւ վերջապէս վերոգրեալների որպէս արգասիք՝ հայաշխարհի՝ Հայաստան, Արցախ, Ջաւախքից մինչեւ Մոսկւա, Ստամբուլ, Փարիզ, Բէյրութ, Թեհրան եւ Լոս Անջելէս ու դեռ նոյնինքն աղէտեալ Հալէպ, միլիոնաւոր հայորդիներ իրենց հաւատարմութեան անջնջելի դրոշմը թողեցին մեր համազգային պահանջատիրութեան միասնական ուղեգրութեան վրայ, համոզւած՝ գալիք յաղթանակների անխուսափելիութեանը:
Յաղթանակներ, որոնց երաշխաւորն ու կենսատու աղբիւրը պէտք է հանդիսանայ հայաշխարհի կիզակէտ Հայաստան Հայրենին՝ ազգային ու պետական հզօրանքի տեսլականով:

Յարակից լուրեր

  • Ա. Մինասեան. «Արդէն կան ներդրողներ թէ՛ ԵՄ-ից, թէ՛ ԱՄՆ-ից, թէ՛ ՌԴ-ից, թէ՛ Չինաստանից»
    Ա. Մինասեան. «Արդէն կան ներդրողներ թէ՛ ԵՄ-ից, թէ՛ ԱՄՆ-ից, թէ՛ ՌԴ-ից, թէ՛ Չինաստանից»

    Կան ներդրողներ, ես անուններ չեմ հրապարակի, բայց բաւական մեծ ծաւալի ներդրումների մասին է խօսքը: Աւելի կոնկրետ ներդրումը կը լինի, դուք կը տեսնէք: Այս մասին այսօր կառավարութեան նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանը:

  • Հայաստանի «եւ, եւ» քաղաքականութիւնը եւ զարմացնում, եւ ցաւացնում է Ադրբեջանին
    Հայաստանի «եւ, եւ» քաղաքականութիւնը եւ զարմացնում, եւ ցաւացնում է Ադրբեջանին

    Վերջին ամիսներին Հայաստանի ներսում քաղաքական գործընթացների խաղաղ հանգուցալուծումը եւ առանց աշխարհաքաղաքան ցնցումների՝ երկրի զարգացման ուղու ապահովումը զարմացրեց շատերին, այդ թւում՝ Ադրբեջանին, որտեղ ոչ միայն զարմանում, այլ դատելով նաեւ մամուլում շարունակւող հրապարակումներից, ցաւում են նման ելքի համար։

  • Հայաստանը կարող է հանդիսանալ այն կղզեակը, որից կը կարողանան օգտւել իրանցիները
    Հայաստանը կարող է հանդիսանալ այն կղզեակը, որից կը կարողանան օգտւել իրանցիները

    Օրերս Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունօ Լը Մերը ցաւով յայտարարել է, որ ֆրանսիական մի քանի խոշոր ընկերութիւններ, որոնք միջուկային համաձայնութիւնից յետոյ սկսել էին գործունէութիւն ծաւալել Իրանում, հնարաւոր է՝ չկարողանան այլեւս շարունակել իրենց հետագայ համագործակցութիւնն ու դուրս գան իրանական շուկայից։ Պատճառն, ըստ Ֆրանսիայի գլխաւոր ֆինանսիստի, իհարկէ, ամերիկեան նախատեսւող պատժամիջոցներն են։ 

  • Միֆեր եւ իրականութիւն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
    Միֆեր եւ իրականութիւն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

    Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական անվտանգութեան տեսանկիւնից կարեւորագոյն գործօններից է, որի արդիւնաւէտ եւ առողջ կենսագործունէութեամբ մեծապէս պայմանաւորւած են երկրի սոցիալ-տնտեսական, բիւջետային կայունութիւնը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցութիւնը, հասարակութեան ունակութիւնը հոգ տանել իր անդամների մասին մինչեւ խոր ծերութիւն։

  • Արմէն Գրիգորեան. «Ի վերջոյ Արցախի եւ Հայաստանի վերամիաւորումը պէտք է լինի»
    Արմէն Գրիգորեան. «Ի վերջոյ Արցախի եւ Հայաստանի վերամիաւորումը պէտք է լինի»

    Ի վերջոյ Արցախի եւ Հայաստանի վերամիաւորումը պէտք է լինի․ «Ազատութիւն» ռ/կ-ի «Ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդաշարի ընթացքում նման միտք արտայայտեց Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։