Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 25 Յունիսի 2015 13:00

Շնորհիւ խելացի եւ առաջադէմ երիտասարդութեան...

Հարաւկովկասեան երեք հանրապետութիւնների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի քաղաքական-հասարակական իրավիճակը մշտապէս դիտարկման առարկայ է հանդիսացել թէ՛ Ռուսաստանեան, եւ թէ՛ առաւել եւս Եւրոարեւմտեան քաղաքական, դիւանագիտական շրջանակների եւ յատկապէս քարոզչամիջոցների կողմից:

Հարաւկովկասեան երեք հանրապետութիւնների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի քաղաքական-հասարակական իրավիճակը մշտապէս դիտարկման առարկայ է հանդիսացել թէ՛ Ռուսաստանեան, եւ թէ՛ առաւել եւս Եւրոարեւմտեան քաղաքական, դիւանագիտական շրջանակների եւ յատկապէս քարոզչամիջոցների կողմից:
Հարաւկովկասի այս կամ այն հանրապետութեան տւեալ իրավիճակը վերոգրեալ շրջանակներից մէկի կամ միւսի կողմից մշտապէս՝ մեղմ ասած շահարկման (դրական կամ բացասական) առարկայ է դարձել, ծառայեցնելու հէնց նոյն շրջանակների տարածաշրջանային, աշխարհա-քաղաքական թէ՛ տնտեսական նպատակների:
Վրաստանի դէպքում արեւմտամէտութիւնը թէպէտ մէկ կողմից ի չիք է դարձրել նոյն ճամբարի կողմից շահարկման ցուցանիշերը, բայց, միւս կողմից ռուսական հակաքարոզչութիւնները ամենօրեայ ձեւաչափեր են ընդգրկում:
Ադրբեջանի դէպքում սեւ PR-ից խուսափելու հզօր միջոց՝ նաւթադոլարները կարծես թէ նախկինի ուժը կորցրել են, որով էլ արդէն ամիսներից ի վեր արեւմտեան ճամբարի մարդկային իրաւանց ու այլ կառոյցների կողմից հեղինակազրկման հոլովոյթ է ապրում, ինքչան էլ որ Բաքուն «Եւրովիժենի» ու «Եւրոխաղերի» իմիտացիաներ բեմականացնի: Եւ արդիւնքում Ադրբեջանը ինչպէս միշտ դիմում է լարախաղած քայլերի, այս անգամ արդէն ռուսամէտութեան իմիտացիաներով:
Հայաստանի Հանրապետութեան դէպքում, աշխարհա-քաղաքական, թէ՛ տնտեսական առանձնայատուկ իրավիճակից ելնելով, երկար տարիներ կոմպլիմենտար ուղղութեան որդեգրումը օգնում էր ցանկացած արտաքին հակաքարոզչութիւններն ու չարաշահումները խափանել: Ու թէեւ այժմ՝ Եւրասիական ուղին տեղ-տեղ արեւմտաեւրոպական ճամբարի նախանձախնդրական կամ շահարկման քայլերի է մղում, սակայն, Հայաստանի նոյն առանձնայատկութիւնները օգնում են, որպէսզի զերծ մնալ տեւապէս հակաքայլերի թիրախ դառնալուց:
Ընդհանուր այս համատեքստում, ՀՀ-ի եթէ ոչ միակ, բայց գլխաւոր խոցելի կէտ-թիրախ է կարող հանդիսանալ ներքին՝ հասարակաքաղաքական թէ՛ տնտեսական վատ կառավարումը, որի թարմագոյն օրինակն է հանդիսանում այսօր՝ էլեկտրահոսանքի սակագնի թանկացման օրինագիծը, որն էլ ռուսական մենաշնորհային մի ինչ-որ ընկերութեան ապիկար կառավարման արդիւնքում՝ Հայաստանում յանգեցրել է քաղաքացիական անհնազանդութեան դրսեւորումների, միանգամայն բնական ու տրամաբանական:
Երիտասարդական խաւերով համալրւած քաղաքացիական շարժման ու պահանջատիրութեան արգասիքն է լինելու անկասկած, նոյն վատ կառավարման արդիւնքում անարդար թանկացումների բեկանումը:
Իսկ քաղաքակիրթ նստացոյցերը, երթերն ու բողոք-պահանջները հաստատապէս բարձրացնելու են Հայաստան պետութեան դէպի ժողովրդավար ու արդար կարգեր թեւակոխելու դիրքն ու վարկանիշը շրջանային եւ թէ՛ միջազգային մակարդակում, ինչքան էլ որ չարաշահող քարոզչամեքենաները Երեւանեան քաղաքակիրթ, ժողովրդական ու առաջադիմական պոռթկում-պահանջատիրութիւնը փորձեն համեմատել «Ուկրայնական մայդաններով» կամ պիտակաւորել որպէս Երեւանի «էլեկտրա-մայդաններ»:
Հայութիւնն ու առաւել եւս Հայաստանը իր ներքին «սեփական մայդանները» կարգի բերելու կամքը ինքնուրոյն դրսեւորելու ունակութիւնն ունի՝ շնորհիւ իր խելացի ու առաջադէմ երիտասարդ սերունդների, որոնք էլ հաստատապէս գիտակցում են մեր 100-ամեայ թէ՛ համազգային պահանջատիրութեան, եւ թէ՛ Արցախեան պայքարի կենտրոնական «մայդանները» անվտանգ ու անխոցելի պահելու բարոյական պարտքն ու պարտաւորութիւնը:

Յարակից Հրապարակումներ

  • Դեսպան Սաջջադին բարձր է գնհատել ընտրութիւններին ՀՀ-ում բնակւող իրանցիների մասնակցութիւնը
    Դեսպան Սաջջադին բարձր է գնհատել ընտրութիւններին ՀՀ-ում բնակւող իրանցիների մասնակցութիւնը

    ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին բարձր է գնահատել Հայաստանում բնակւող իրանցիների մասնակցութիւնն Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններին

  • Արմէն Բադալեան. «Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են»
    Արմէն Բադալեան. «Արտախորհրդարանական ուժերը հիմա կիսամահացած վիճակում են»

    «Հայաստանում արտախորհրդարանական ուժերը, որոնք որոշակի ակտիւութիւն նախկինում ցուցաբերել էին, հիմա՝ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, գտնւում են կիսամահացած վիճակում»,- ասաց Արմէն Բադալեանը:

  • «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս
    «Հողեր յանձնելու» պրիմիտիւիզմից դուրս

    ԼՂ-ի կարգաւորման հարցում իշխանութիւնը չի առաջնորդւում շուտափոյթ, խուճապային լուծումների տրամաբանութեամբ: Իսկ դա «հողեր յանձնելու» հետ ոչ մի առնչութիւն չունի:

    Ըստ ամենայնի, հէնց սա է հիմք ընդունել ՀՅԴ-ն, թէ՛ բանացկային գործըթնացը եւ թէ՛ «կազանեան փաստաթուղթը» գնահատելով, որպէս ԼՂ-ի փաստացի կարգավիճակը պահպանելու մարտավարական-դիւանագիտական գործիքներ: Ահա թէ ինչու է ՀՀԿ-ՀՅԴ կոալցիոն յուշագրում ամրագրւել կարճ, սակայն ամէն ինչ ասող հետեւեալ ռազմավարական նպատակը. «Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը»: Այլ իրականութիւն, քան Արցախի Հանրապետութեան գոյութիւնն է, ՀՅԴ-ի համար չկայ:

  • Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի
    Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի

    Մաքսային ոլորտում Հայաստան-Իրան համագործակցութեան սերտացմանն ուղղւած քայլերը շարունակւում են. բարեփոխումների առանցքում այս անգամ մաքսային տեղեկատւութեան փոխանակում ապահովելու միջոցառումների իրականացումն է: «Յստակ յանձնարարական է տրւել էականօրէն ակտիւացնել Հայաստան-Իրան համագործակցութիւնը՝ նպաստելով ինչպէս ուղեւորների, այնպէս էլ բեռների փոխադրման ծաւալների աճին»,- նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտէի միջազգային համագործակցութեան վարչութեան պետ Սուրէն Մելիք-Իսրայէլեանը:

  • Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան
    Թեմակալ առաջնորդի այցելութիւնը՝ Արցախ եւ Հայաստան

    Նոր կառուցւած եւ վերանորոգւած բնակարանների պաշտօնական բացման արարողութեան մասնակցելու համար, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան մայիսի 6-ին մեկնեց Հայաստան եւ ապա Արցախ՝ գլխաւորելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութիւնը, որի մաս էին կազմում Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանն ու Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ Տիգրան Ճինպաշեանը։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։