Հա

Օրակարգ

16/07/2015 - 12:30

Ատոմային համաձայնագրից տուժողներն ու շահողները...

Իրանի եւ Եւրո-արեւմտեան գերուժերի միջեւ ատոմային համաձայնագիրը միջազգային եւ առաջնահերթաբար տարածաշրջանային մակարդակներում նոր վերադասաւորումների մօտալուտ հեռանկար է ուրւագծելու: Սա, անշուշտ, նոյն մակարդակներում էլ միջամուխ այս կամ այն երկրի շահագրգռւածութեան (ուղղակի թէ՛ անուղղակի, դրական թէ՛ բացասական) եւ ըստ այնմ՝ որպէս տուժողների ու շահողների մղելու է դիրքորոշում որդեգրելուն:

Իրանի եւ Եւրո-արեւմտեան գերուժերի միջեւ ատոմային համաձայնագիրը միջազգային եւ առաջնահերթաբար տարածաշրջանային մակարդակներում նոր վերադասաւորումների մօտալուտ հեռանկար է ուրւագծելու: Սա, անշուշտ, նոյն մակարդակներում էլ միջամուխ այս կամ այն երկրի շահագրգռւածութեան (ուղղակի թէ՛ անուղղակի, դրական թէ՛ բացասական) եւ ըստ այնմ՝ որպէս տուժողների ու շահողների մղելու է դիրքորոշում որդեգրելուն:
Յատկապէս միջուկային թնջուկի շուրջ 15-ամեայ հոլովոյթում Իրանի տնտեսա-քաղաքական մեկուսացմամբ շահագրգիռ՝ շրջանի մի շարք երկրներ, զորօրինակ՝ Թուրքիան, Սաուդական Արաբիան, Ա Մ Էմիրութիւնները մասնաւորապէս տնտեսական սրընթաց վերելք ապրեցին:
Իսրայէլը, սակայն, մշտապէս չարաշահել ու խրախուսել է Իրանի քաղաքական մեկուսացումը, հանդիսանալով արեւմտաեւրոպական ուժերի կողմից Իրանին զանազան կարգի ճնշումների ու պատժամիջոցների ենթարկելու ջատագովը: Առաջին կարգի երկրները Իրանին վերաբերւել են որպէս մրցակից-հակառակորդի, իսկ Իսրայէլը՝ բացայայտ թշնամական-դաւադրական հետեւողական քայլերով է դիրքորոշւել Իսլ. Հանրապետութեան նկատմամբ:
Ահաւասիկ, պարզ է, թէ ինչու է այսօր Իսրայէլը բարձրաձայն դժգոհում-բողոքում կայացած ատոմական համաձայնագրից:
Իրանի հետ ատոմային համաձայնագիրը խանդավառութեամբ չի ընդառաջելու նաեւ ու մանաւանդ Թուրքիայի կովկասեան խամաճիկ Բաքւի ռեժիմը, որն մինչ այդ խիստ շփացել էր՝ եւրո-արեւմուտքին նաւթագազային գայթակղութիւններով սիրաշահելու գործարքներով: Ինքը՝ Թուրքիան, թէկուզ ոչ բարձրաձայն, բայց խորքում չէր ցանկանայ Իրանի վերադարձին՝ տարածաշրջանային ու միջազգային բեմահարթակ: Չէ՞ որ այլեւս Թուրքիան չի կարող յաւակնել Ասիա-Եւրոպա միակ տարանցիկ ուղին լինել, որով, ի դէպ՝ այնքան էր շփացել, որ տարանցման ազատ գօտի էր հանդիսանում ԴԱԷՇ-ի առաջխաղացման օգտին...
Եւ նոյն օրինաչափութեամբ էլ՝ Իրանի վերամուտը կասեցնելու է Սաուդական Արաբիայի ու ԱՄԷ-ի պէս արհեստականօրէն ուռճացւած երկրների մոնոպոլիան OPEC-ի նման ստրատեգիական նշանակութեան կազմակերպութիւններում, ուստիեւ ատոմական համաձայնագրի նկատմամբ այդ երկու ամիրանիստ երկրները պարտաւորւած՝ պէտք է, որ հաշտւողական կեցւածք որդեգրեն այլեւս:
Ատոմային համաձայնագրի արդիւնքում տեսանելի հեռանկարը ուրւագծւելու է Իրանի՝ դէպի տարածաշրջան տնտեսա-քաղաքական ազատ, համարձակ ու ծանրակշիռ ելումուտքով ու փոխադարձաբար՝ համաձայնագրով խանդավառ ու շահագրգիռ երկրների դիրքերի առաւել ամրապնդմամբ:
Այս կապակցութեամբ, թուրք-ադրբեջանական վերոգրեալ վարկածին հակառակ՝ բաւականին մեծ հնարաւորութիւնների պատկեր է ուրւագծւելու առանց այդ էլ բարեկամ ու անկեղծ հարեւան՝ Հայաստանի Հանրապետութեան համար, որն էլ իր հերթին մշտապէս մեկուսացման ու շրջափակման է ենթարկւել չարեկամ Թուրքիայի ու նրա Կովկասեան արբանեակի կողմից:
Ի հեճուկս դրա, Իրանի եւ արեւմտա-եւրոպայի միջեւ ատոմային պատմական համաձայնագրով դրականապէս շահագրգռւած համաշխարհային ընտանիքում, ինչ խօսք՝ տեղ չեն կարող ունենալ բացասաբար շահագրգռւածները, որոնց հակաիրան դաւադիր քաղաքականութիւնը փաստօրէն տարածաշրջանն ու մինչեւ իսկ աշխարհը մատնեց, այսօր, արդէն ԴԱԷՇ-ական տիպի արհաւիրքների...

Յարակից լուրեր

  • Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը
    Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը

    Եմէնի ճկնաժամի կապակցութեամբ, Իրանի եւ Եւրոմիթեան միջեւ կայացած բանակցութիւնների 5-րդ փուլի աւարտին, ԵՄ-ն հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում կողմերի անունից, կարեւորւել է Եմէնի ճգնաժամաի կարգաւրման կապակցութեամբ, Ստոկհոլմի համաձայնագրի, մասնաւորապէս Ալ Հոդայդէ նաւահանգստում կրակի դադերացման մասին պայմանաւորւածութեան ամբողջական իրագործումը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • «The New York Times».  «Սաուդական Արաբիայի թագաժառանգը հրամայել է խոշտանգել թագաւորութեան այլախոհ հպատակներին»
    «The New York Times». «Սաուդական Արաբիայի թագաժառանգը հրամայել է խոշտանգել թագաւորութեան այլախոհ հպատակներին»

    Սաուդական Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալման ալ Սաուդն ընդդիմադիր լրագրողի սպանութիւնից մէկ տարի առաջ այլախոհութեան ճնշման արշաւ էր սկսել, որի նպատակն է եղել լրտեսել, խոշտանգումների ենթարկել թագաւորութեան հպատակներին:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։