Հա

Օրակարգ

Երկուշաբթի, 27 Յուլիսի 2015 13:20

Պատմական փորձի թելադրանքը...

Լիսբոնի սխրա՜նք, Լիսբոնեան հերոսութի՜ւն,- ահա, այդպիսին բնութագրւեց արդարատենչ հինգ մարտիկների անձնւիրութիւնը, որն հայոց պահանջատիրութեան ոգին կրկնակի կոփելու հետ միաժամանակ, գալիս էր սասանելու թուրքական ժխտողականութիւնը եւ փշրելու նոյն ոգու դէմ տասնամեակներ կանգնեցւած ու անխորտակ թւացող լռութեան պատնէշը:

1983 թւականի յուլիսի 27-ը հայութեան եւ յատկապէս յաջորդական սերունդների ու գաղափարապաշտ երիտասարդութեան հաւաքական յիշողութեան մէջ առյաւէտ մնալու է, որպէս առհաւատչեայ:
Լիսբոնի սխրա՜նք, Լիսբոնեան հերոսութի՜ւն,- ահա, այդպիսին բնութագրւեց արդարատենչ հինգ մարտիկների անձնւիրութիւնը, որն հայոց պահանջատիրութեան ոգին կրկնակի կոփելու հետ միաժամանակ, գալիս էր սասանելու թուրքական ժխտողականութիւնը եւ փշրելու նոյն ոգու դէմ տասնամեակներ կանգնեցւած ու անխորտակ թւացող լռութեան պատնէշը:
Աւելի քան 3 տասնամեակ առաջւայ հայ յեղափոխականի սխրանքը իրաւամբ հանդիսացաւ նոյն թւականից 86 տարի առաջ հայ ֆիդայիների Խանասորեան սրաթռիչ արշաւանքի եւ արդէն սրանից 91 տարի յետոյ՝ 1988 թ.-ի Արցախեան ազատագրական պայքարի ոսկեայ շղթան զօդելու օղակը: Իսկ այդտեղից էլ, ահա, ծնւեց «Խանասորից՝ Լիսբոն, Լիսբոնից՝ Արցախ» գաղափարային կարգախօսը, որի հէնքի վրայ էլ անկախութիւն նւաճող հայ ազատամարտիկները դարավերջը պսակեցին յաղթանակած, պատրաստ՝ թեւակոխելու 3-րդ հազարամեակ:

* * *

Մերօրեայ բարդագոյն ժամանակաշրջանի բազմապիսի՝ պետական թէ՛ ազգային ոլորտներ ընդգրկող հիմնահարց-դժւարութիւնները հէնց ազգովի յաղթահարելու օրինաչափութիւնը, ինչ խօսք՝ պատմական փորձի թելադրա՛նք է: Իսկ պատմական փորձաքարերը (կրկին հաւաքական յիշողութեան օրինաչափութեամբ) մեզ յուշում են, որ յաղթանակները երաշխաւորւած են եղել մշտապէս՝ պայքարի ոգու առկայծումով ու կամքի համարձակ արտայայտութեամբ, որոնց հետ էլ հաշւի են նստում այդ նոյն ոգին ու կամքը խամրելու միտող բնական թէ՛ արհեստածին ուժերն ու չարիքները:
Յաւերժ փառք՝ չարիքը խորտակող լիսբոնեան սխրագործութեան,
Յարգանք՝ Լիսբոնի 5 հերոսներով վերանւիրականացւած գաղափարային ՀԱՒԱՏՈՅ ՀԱՆԳԱՆԱԿԻՆ...:

Յարակից Հրապարակումներ

  • «Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ»
    «Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ»

    Աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատին սեւեռելու նպատակով 1983 թւականի յուլիսի 27-ին Հայ Յեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճեմեանը, Սիմոն Եահնիեանը, Արա Քրջեանը եւ Սարգիս Աբրահամեանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:

  • Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակին նւիրւած յուշերեկոյ՝ Նոր Ջուղայում
    Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակին նւիրւած յուշերեկոյ՝ Նոր Ջուղայում

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, երկուշաբթի՝ օգոստոսի 22-ի երեկոյեան, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ յուշերեկոյ՝ նւիրւած 1983 թ. յուլիսի 27-ին Լիսբոնում զոհւած հինգ մարտիկների յիշատակին:

  • ԽՕՍՔ - Մեր Ճանապարհը Լուսաւորող
    ԽՕՍՔ - Մեր Ճանապարհը Լուսաւորող

    «Բաւեց փշուռ մը տաք ռումբի, որ կործանի հիմնայատակ. Տառապանքի ու պայքարի այնքա՛ն կորով, այնքա՛ն վաստակ»…
    Քանի մը ամիս առաջ, մեր նահատակներուն նւիրւած երեկոյի մը ընթացքին նորէն յիշեցի Մուշեղ Իշխանի այս բանաստեղծութիւնը: Իր պարզութեամբ, այս քանի մը տողերը կակնարկեն մարդ արարածի՝ կեանքի փխրուն իրավիճակին, որ առանց ազդարարութեան, առանց ծրագրումի, կանհետանայ յանկարծ փոշիի նման:

  • Լիսբոնի հինգ մարտիկներին նւիրւած ֆուտբոլի մրցաշար՝ Նոր Ջուղայում
    Լիսբոնի հինգ մարտիկներին նւիրւած ֆուտբոլի մրցաշար՝ Նոր Ջուղայում

    Հինգ անձնազոհ մարտիկների յիշատակը յարգելու համար Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ 27 տարի անընդմէջ կազմակերպւել են մրցաշարեր եւ յիշատակի երեկոներ:

  • Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակին նւիրւած ձեռնարկ
    Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակին նւիրւած ձեռնարկ

    Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակին նւիրւած գեղարւեստական ձեռնարկը նախաձեռնութեամբ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի, տեղի ունեցաւ հինգշաբթի, յուլիսի 28-ին, նոյն միութեան կենտրոնատեղիում:
    Սրահում Լիսբոնի հինգ մարտիկների պատկերները վկայում էին այն փաստը, որ նրանք դեռ ապրում են ու իրենց սուրբ պայքարով յաւերժ կապրեն իւրաքանչիւր հայի սրտում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։