Հա

Օրակարգ

21/09/2015 - 13:50

Պետականութեան կայացման 24-ամեայ ուղին...

Անկախութեան նւաճումից առաւել դժւար ու ծանրակշիռ է դրա պահպանումն ու յարատեւումը:
Ընդունելով սա որպէս պատմա-քաղաքական օրինաչափութիւն, ինքնըստինքեան ընդունելի պէտք է դառնայ նաեւ այն, որ անկախութեան նւաճման ու պահպանման համար մեծ գին է պահանջւել ու պահանջւում ինքնիշխանութեան ձգտող եւ ազատութեան ու անկախութեան համար պայքարող տւեալ ազգ-ժողովրդից ու պետութիւնից:

Անկախութեան նւաճումից առաւել դժւար ու ծանրակշիռ է դրա պահպանումն ու յարատեւումը:
Ընդունելով սա որպէս պատմա-քաղաքական օրինաչափութիւն, ինքնըստինքեան ընդունելի պէտք է դառնայ նաեւ այն, որ անկախութեան նւաճման ու պահպանման համար մեծ գին է պահանջւել ու պահանջւում ինքնիշխանութեան ձգտող եւ ազատութեան ու անկախութեան համար պայքարող տւեալ ազգ-ժողովրդից ու պետութիւնից:
Հայաստանի Հանրապետութեան վերականգնւած անկախութիւնը 1991 թ.-ից ցայսօր, պահւում ու պահպանւում է արդէն մօտ քառորդ դար: 24 տարի Հայաստան երկիրը իր ժողովուրդ-պետութեամբ դիմագրաւում է բազմապիսի մարտահրաւէրներ, որոնց յաղթահարման համար պարտաւորւել է համարժէք գինը վճարել: Մարտահրաւէրներ՝ թէ՛ ներքին, եւ թէ՛ արտաքին ճակատներում, որոնք մշտապէս ուղեկցւած են եղել բարդագոյն իրավիճակներով ու պայմաններով:
Թւարկենք մարտահրաւէրներից մի քանիսը.-
Ներքին ճակատում՝ սոցիալ-տնտեսական անապահովութիւն, գործազրկութիւն, արտագաղթ, հովանաւորչութիւն-կոռուպցիա եւ օրէնքի իշխանութեան չկայացածութիւն...
Արտաքին ճակատում՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն իրավիճակ՝ Արցախեան հիմնահարցի «դէ իւրէ» (իրաւական) կարգաւորման ճամբին դիւանագիտական, քաղաքական ու հարկ եղած դէպքում՝ ռազմական ներուժ ու ներգործուն մարտահրաւէր, որից, ինքնին, նոյն արտաքին ճակատի վրայ բխում են մասնակի թէ ընդհանրական բարդութիւններ՝ հարեւան անմիջական եւ տարածաշրջանի երկրների հետ փոխյարաբերութիւններում: Անշուշտ, արտաքին ճակատի վրայ առաջնային մարտահրաւէր է նաեւ ու մանաւանդ Հայ Դատի ու հայոց պահանջատիրութեան ընդարձակածաւալ ասպարէզը, որտեղ ազգովի թէ՛ պետական մասշտաբներով յուսադրիչ քննութիւն բռնւեց՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ողջ ընթացքում:
Ինչ խօսք՝ Հայաստանի անկախութեան 24-ամեայ ճանապարհին, մատնանշւած զոյգ ճակատների վրայ առաջ եկած մարտահրաւէրները, հետեւանքն են ե՛ւ բնական, ե՛ւ արհեստական գործօնների: Վերջիններիս դէպքում վճարելիք գինը առաւել ծանրակշիռ է եղել, հետեւաբար եւ՝ ոչ արդարացւած, քանզի մարդկային գործօնի՝ ապիկարութեան, շահամոլութեան կամ փառասիրութեան արդիւնք են: Իսկ բնական ու օրինաչափ մարտահրաւէրները, թէպէտ նրանք էլ պահանջել են ծանրագոյն գին, բայց ազգ-ժողովուրդը դա վճարելու միշտ էլ պատրաստակամ է եղել ու մեծ զոհողութիւններից նոյնիսկ երբեւէ չի խուսափել:
Հայաստանն ու հայութիւնն անկախութեան 24-ամեայ տատասկոտ ճամբին, սակայն, պետականութեան կայացման ուղի է որդեգրել ու ըստ այնմ՝ կուտակել մեծ փորձառութիւն: Այսօր, Հայաստան երկրի իշխանական թէ՛ ժողովրդական, կուսակցական թէ՛ քաղաքացիական հասարակայնութիւնները միեւնոյն՝ ներքին ու արտաքին ճակատներում առգոյ մարտահրաւէրները յաղթահարելու կարեւոր պայման են սեպում ընդհանուր՝ համակարգային բարեփոխումների ուղին: Իսկ այդ ուղին ակունք ու ընթացք է առնելու Սահմանադրական Բարեփոխումներով ու երկրի հիմնական օրէնքների արդիականացմամբ ու կատարելագործմամբ:
Տայ Աստւած, որ հայրենի անկախութեան 24-ամեակին համընկնող բարեփոխումները առաւել լայն դռներ բացեն պետական կայացածութեան նոր ճամբի առջեւ, որով էլ, առաւել քան երբեւէ ամրապնդւելուկոփւելու է բոլորիս գուրգուրանքի առարկայ հանդիսացող ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ յարատեւման երաշխիքը՝ ներկայով հպարտ եւ ապագայով յուսավառ ու ստեղծագործող Հայը՝ ի Հայաստան եւ Սփիւռս աշխարհի:

Յարակից լուրեր

  • Իրանագէտ. «Հայկական կողմը զբաղւած էր իր ներքին խնդիրներով, իրանական կողմն էլ իր հերթին՝ սպասում էր այդ ներքին խնդիրների հանգուցալուծմանը»
    Իրանագէտ. «Հայկական կողմը զբաղւած էր իր ներքին խնդիրներով, իրանական կողմն էլ իր հերթին՝ սպասում էր այդ ներքին խնդիրների հանգուցալուծմանը»

    Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Իրանագէտ Ահարոն Վարդանեանն անդրադառնալով «168.am»-ի այն հարցին, թէ ինչո՞ւ մինչ օրս՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ, ՀՀ վարչապետի եւ Իրանի նախագահի հանդիպում չի կայացել, նկատել է՝ հայկական կողմը զբաղւած էր իր ներքին խնդիրներով, իրանական կողմն էլ իր հերթին՝ սպասում էր այդ ներքին խնդիրների հանգուցալուծմանը։

  • Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»
    Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»

    Ենթադրում եմ, որ այն, ինչի մասին մենք խօսում եւ զգուշացնում էինք, կարող է իրականութիւն դառնալ: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը՝ նշելով, որ Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ:

  • Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»
    Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Սոյն թւականի յունւարի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկեալ միջոց կիրառել Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ցուցում է տւել Հայաստանի կառավարութեանը շտապ կերպով ապահովել Սամուէլ Մայրապետեանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնութիւն՝ համաձայն բժիշկ մասնագէտների ցուցումների՝ այդ թւում տրանսլիւմինալ դրենաւորման մեթոդի կիրառմամբ:

  • Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն
    Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն

    «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ կապւած հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատւած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնից, որ տարածւել է Փարիզում յունւարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: 

  • Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»
    Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»

    ՀՀ արտգործնախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ յունւարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

    Ինչի՞ մասին է խօսւել, ի՞նչ է քննարկւել, ինչի՞ց յետոյ են եկել համաձայնութեան՝ հարցականներ են։ «Panorama.am»-ի թղթակիցը այս ամէնի շուրջ խօսեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։