Հա

Օրակարգ

Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2015 11:20

Վերանորոգ սկիզբ տատասկոտ ճանապարհի...

125-ամեայ Հ.Յ.Դ.: Քանակական պատկառելի թիւը թէեւ խօսուն է ու բնութագրական, բայց եւ այնպէս, խօսքից ու գրից առաւել՝ գործն է պատկառազդու... «Յեղափոխութիւնը,- ասել է Հ.Յ.Դ. հիմնադիրներից Ռոստոմը,- նախ գործ է, յետոյ՝ գղափար-ա՛յս է ճշմարտութիւնը...»:
Դաշնակցութեան 125-ամեայ կենսագրութեան ու գործունէութեան բնութագիրը, նոյնիսկ ճոռոմ «գովազդերի» կարիքը չի ունեցել:

125-ամեայ Հ.Յ.Դ.: Քանակական պատկառելի թիւը թէեւ խօսուն է ու բնութագրական, բայց եւ այնպէս, խօսքից ու գրից առաւել՝ գործն է պատկառազդու... «Յեղափոխութիւնը,- ասել է Հ.Յ.Դ. հիմնադիրներից Ռոստոմը,- նախ գործ է, յետոյ՝ գղափար-ա՛յս է ճշմարտութիւնը...»:
Դաշնակցութեան 125-ամեայ կենսագրութեան ու գործունէութեան բնութագիրը, նոյնիսկ ճոռոմ «գովազդերի» կարիքը չի ունեցել: Բաւական է լոկ մի քանի անուններ, ու դրանով արդէն ամէն ինչ ասւած կը լինի: Անուններ, որոնք մի-մի անհատականութիւններ են՝ ծնող ու սնող ժողովրդի ծոցից ելած, նրան իսկ ծառայելու համար: Մարտական-ֆիդայական սերունդից մինչեւ Սարդարապատեան-անկախութեան սերունդ, գործն ու ծառայութիւնն է եղել Դաշնակցութեան գաղափարապաշտ փաղանգի խորհուրդ խորինը... ու այդպէս է եղել ու մնացել... սփիւռքեան օտարամուտ ափերում, ընդհուպ՝ մինչեւ հոգեհարազատ երկիր-Հայաստանի անկախութեան վերականգնում..., վերակոփւելով արցախեան նոյնքան հոգեհարազատ ազատամարտում:
Այնուհետեւ՝ պետական կուսակցութեան ձեւաչափերով առաջնորդւելու եւ գերազանցապէս նորանկախ պետականութեան լիարժէք կայացմանը միտող օրաւուր ջանքերի ներդրում, ի հեճուկս դասական, թէ՛ արդիակա՜ն պարազիտների, աւանդական հին, թէ՛ տեխնոլիգիակա՜ն նոր աճպարարութիւնների ու դրանցից լծորդւած՝ կոալիցիա, դիմութիւն-ընդդիմութիւն, իշխանութիւն... խաղարկումներով հանդերձ: Եւ քանի պետականութեան կայացման ու հզօրացման ռազմավարական նպատակակէտին հասնելը պահանջում է կրկնակի-բազմակի գործ, ծառայութիւն եւ առաւել եւս՝ զոհողութիւն, ուստիեւ Հ.Յ.Դ.-ի համար Յեղափոխութիւնն ու գործն աւարտւած չէ, այլ վերանորոգ սկիզբ տատասկոտ ճանապարհի՝ բովանդակ Հայոց վախճանական նպատակին հասնելու համար:

Related items

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։