Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 31 Դեկտեմբերի 2015 11:30

2015 թւականը՝ միասնականութեան դարձակէտ...

2015 թւականը հայոց համար իրաւամբ հանդիսացաւ համախմբութեան, միասնականութեան ու համահայկականութեան դարձակէտ:
Դեռեւս մինչ 2015 թւականն էր հայաշխարհը ճշտորոշել՝ թիրախային վերոգրեալ նպատակների ընդմիջից ցուցադրել իր համազգային կամքը՝ դրոշմելու դա պետական ընդգծւած կնիքով:

2015 թւականը հայոց համար իրաւամբ հանդիսացաւ համախմբութեան, միասնականութեան ու համահայկականութեան դարձակէտ:
Դեռեւս մինչ 2015 թւականն էր հայաշխարհը ճշտորոշել՝ թիրախային վերոգրեալ նպատակների ընդմիջից ցուցադրել իր համազգային կամքը՝ դրոշմելու դա պետական ընդգծւած կնիքով:
2015-ը, ահա, չբնորոշւեց հայի համար՝ զուտ հայաստանեան կամ լոկ Սփիւռք-արտերկրային բաժանարար հատւածների պատրանքներով..., քանզի համընդհանուր առաջնային օրակարգը դա ողջ ազգի միասնակամ ու միահամուռ պահանջատիրութեան ոգորումն էր: Եւ նոյն կամարտայայտութեան արդիւն քում էր, որ ի չիք դարձան Հայ Դատը կուսակցապատկանութեամբ բնորոշելու սովետախտային հնաբոյր աճպարարութիւնները, որոնք, ինչքան էլ զաւեշտալի, համահունչ են ընթացել տասնամեակներ շարունակ ցեղասպան Թուրքիայի պետական հայատեաց ու հայաստանատեաց քաղաքականութեանը:
Հետեւաբար, 2015 թւականը գնահատել-ամփոփելու մէկ ու միակ հանգամանքը, դա՝ հայկական հաւաքական կամքի, հաւաքական մտքի ու հաւաքական պայքարի բնութագիրն է, որի խտացեալ դրսեւորումը հանդիսացաւ 2015 թւականի յունւարի 29-ի Հայաստանի Հանրապետութեան պետական ամենաբարձր ամբիոնից հնչեցւած՝ Համազգային իրաւատիրական Հռչակագիրը՝ Հայոց Պահանջատիրութեան 100-րդ տարելիցի շեմին:
Հռչակագիր, որ համաշխարհային ընտանիքի կողմից յարգանքի արժանացրեց բովանդակ հայութեան արդարահատոյց դատը, սկսած Վատիկանեան քահանայապետ՝ Ֆրանցիսկոս Պապից, մինչեւ Ծիծեռնակաբերդեան աննախադէպ միջազգային վերաբերմունք, եւ ընդհուպ՝ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում նշանաւորւող վիթխարի ցուցական, քարոզչական ու համացանցա-տեղեկատւական արձագանգներ:
Մէկ խօսքով՝ սեփական ազգի գիտակցական ինքնարժեւորումն ինքնագնահատումը անտարակուսօրէն յանգեցրեց ողջ մարդկութեան կողմից ցուցաբերւող յարգանքին ու գնահատանքին:
Դա էր, որ ազգովի վաստակեցինք 2015 թւականին: Եւ դա է, որ պարտաւորեցնում է դարձեալ ազգովի տէր կանգնել այդ հզօր դրամագլխին՝ միւս, եւ նոյնքան կարեւոր ճակատներում նորանոր յաղթանակներ նւաճելու համար:
Ուրեմն, համազգային վերանորոգ զօրաշարժ՝ ի խնդիր Հայաստան-Արցախ-Սփիւռք Եռամիասնութեան օրաւուր ամրապնդման:

Յարակից Հրապարակումներ

  • Հայ Դատը Գերմանիայի քաղաքական ուժերի շրջանում Արցախի հարցի ակտիւ քարոզարշաւ է անցկացնելու
    Հայ Դատը Գերմանիայի քաղաքական ուժերի շրջանում Արցախի հարցի ակտիւ քարոզարշաւ է անցկացնելու

    ՀՅԴ Գերմանիայի Հայ Դատի գրասենեակն առաջիկայ աշխատանքներում շեշտը դնելու է Արցախի հարցի վրայ: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Գերմանիայում ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի ղեկավար Անդրանիկ Ազնաւուրեանը՝ անդրադառնալով առաջիկայ անելիքներին եւ Գերմանիա-Թուրքիա յարաբերութիւնների սրացմանը:

  • Դաւիթ Բաբայեան. «Ադրբեջանի վերնախաւը նենգ, պրովոկատիւ քայլեր է նախանշում»
    Դաւիթ Բաբայեան. «Ադրբեջանի վերնախաւը նենգ, պրովոկատիւ քայլեր է նախանշում»

    Ադրբեջանը նենգ, պրովոկատիւ քայլերի է դիմում: Հայկական կողմից զինադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ տեղեկատւութեան տարածումն այդ մասին է խօսում: Նշել է Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը` անդրադառնալով Ադրբեջանի տարածած այն հաղորդագրութեանը, թէ հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը:

  • ՀՀ ԱԺ նախագահ. «Խորհրդարանական յարաբերութիւնները՝ Երեւանի եւ Թեհրանի օրակարգում են»
    ՀՀ ԱԺ նախագահ. «Խորհրդարանական յարաբերութիւնները՝ Երեւանի եւ Թեհրանի օրակարգում են»

    Ընդգծելով Թեհրան-Երեւան հարաբերութիւնների բազմակողմանի զարգացման անհրաժեշտութիւնն, Արա Բաբլոյեանն ասել է.- «Կարեւոր է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեութիւնը: Դա կարող է խթանել երկու երկրի յարաբերութիւնների զարգացումն ու խորացումը»:

  • Առեւտրային ոլորտը երկու երկրների միջեւ կը վերաճի ռազմավարական մակարդակի
    Առեւտրային ոլորտը երկու երկրների միջեւ կը վերաճի ռազմավարական մակարդակի

    Իրանահայ պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ օրեր առաջ Իրանի խորհրդարանում ընդունւած Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագծի ընդունումը շահաւէտ էր երկուստէք․ Հայաստանի Հանրապետութիւնը հնարաւորութիւն է ստանում տնտեսական գործունէութիւն ծաւալել 70-80 միլիոնանոց շուկայում, իսկ Իրանն այդ համաձայնութեան միջոցով կարողանում է համագործակցել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների հետ:

  • Հայաստանից ծիրանի արտահանման աննախադէպ աճ է գրանցւել
    Հայաստանից ծիրանի արտահանման աննախադէպ աճ է գրանցւել

    Այս տարւայ յուլիսի 26-ի դրութըամբ` Հայաստանից արտահանւել է 65 հազար տոննա պտուղ-բանջարեղէն: Այսօտ` յուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ՀՀ գիւղատնտեսութեան նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարեանը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։