Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 25 Փետրւարի 2016 12:10

Քւէ՝ իրաւատէրի ու պահանջատէրի կեցւածքով...

Իրանի Իսլ. Հանրապետութեան «Մեջլիսի» 10-րդ շրջանի նախընտրական-քարոզչական փուլն աւարտւեց: Այսօր, ինչպէս ընդունւած է ասել՝ լռութեան (քարոզչական իմաստով) օր է, իսկ նոյն նախընտրական «կրքերը» կը հանդարտւեն բուն ընտրութեան՝ փետրւարի 26-ի օրւայ աւարտին:

Իրանի Իսլ. Հանրապետութեան «Մեջլիսի» 10-րդ շրջանի նախընտրական-քարոզչական փուլն աւարտւեց: Այսօր, ինչպէս ընդունւած է ասել՝ լռութեան (քարոզչական իմաստով) օր է, իսկ նոյն նախընտրական «կրքերը» կը հանդարտւեն բուն ընտրութեան՝ փետրւարի 26-ի օրւայ աւարտին:
.... Յարգելի իրանահայ քաղաքացի, սիրելի ընթերցող.- ինչպէս հէնց այս սիւնակում, ողջ նախընտրական օրերի ընթացքում, տարբեր կարգախօսերով դիմել ենք Ձեզ՝ ընտրական գործընթացին աչալուրջ եւ որ կարեւոր է՝ աշխուժօրէն ու խուռներամ մասնակցելու համար, աւելորդ չենք համարում երիցս յատկանշելու-ընդգծելու եւս այդ մասին, քանզի Ձեզ հետ միասին քաջ գիտակցում ու հաւատում ենք սոյն կարգախօսին՝ ընտրեալ պատգամաւորից առաւել՝ նրան տրւող վստահութեան ձայնի ուժգնութիւնն է, որն էլ իմաստաւորւում է քւէների բարձր ու հաշւառելի թւաքանակով: Դա այդպէս է, քանզի առանձայատուկ պետական հայեցակէտ կայ իրանահայերիս նկատմամբ, որպէս քրիստոնէական ամենախոշոր ու կազմակերպւած համայնքի: Դա օրինաչափօրէն այդպէս է՝ որովհետեւ մեր դարձեալ առանձնայատուկ մի շարք իրաւունքների պաշտպանութեան ու ամրակայման երաշխիքը կայանում է ժողովրդական նեցուկով ու ամուր թիկունքով օժտւած ընտրեալ պատգամաւորների օգտին գրանցւած քւէներում:
Քւէ՝ իրանահայ հինաւուրց համայնքի հարիւրամեակների խորքից եկած արժանապատւութեամբ,
Քւէ՝ Իրան երկրի ու պետականութեան սիրոյն՝ իրանահայոց անմնացորդ վաստակի ու զոհողութիւնների, որոնք նւիրաբերւել են նոյն պետականութեան կայացմանն ու քաղաքական անկախութեանը նպաստող բախտորոշ պահերին,
Ե՛ւ քւէ՝ իրանահայի արեամբ շաղախւած հպարտութեամբ, իրաւատիրութեամբ ու դրանց տէր կանգնելու պահանջատէր ու վճռակամ կեցւածքով...:

Related items

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։