×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
Հինգշաբթի, 17 Մարտի 2016 13:30

Նորանոր ալեկոծումներին ընդառաջ

Թանկագին ընթերցող, իրանական Նոր տարւայ երկշաբաթեայ արձակուրդին նախորդող մեր այսօրւայ վերջին համարը միաժամանակ ազդարարում է թէ՛ միեւնոյն տարւայ (1394) աւարտը, եւ թէ՛ «Ալիք»-ի 85-րդ ամեակը:
Սրանից ութեւկէս տասնամեակ առաջ, ճիշտ այս օրերին (1931 թ. մարտի 22) հրատարակւեց «Ալիք»-ի անդրանիկ համարը, որի խմբագրականը պատգամում էր հետեւեալ բնաբանը.- «...Գիտենք եւ այն, որ ո՛չ մի հայ հրապարակագիր չի պսակւել մեզանում դափնիներով...»:

«Ալիք»-ի 85-ամեակի առիթով


Թանկագին ընթերցող, իրանական Նոր տարւայ երկշաբաթեայ արձակուրդին նախորդող մեր այսօրւայ վերջին համարը միաժամանակ ազդարարում է թէ՛ միեւնոյն տարւայ (1394) աւարտը, եւ թէ՛ «Ալիք»-ի 85-րդ ամեակը:
Սրանից ութեւկէս տասնամեակ առաջ, ճիշտ այս օրերին (1931 թ. մարտի 22) հրատարակւեց «Ալիք»-ի անդրանիկ համարը, որի խմբագրականը պատգամում էր հետեւեալ բնաբանը.- «...Գիտենք եւ այն, որ ո՛չ մի հայ հրապարակագիր չի պսակւել մեզանում դափնիներով...»: Եւ իրաւամբ «Ալիք»-ը իր գաղափարական ամուր հէնքի վրայ ուղենշւած՝ ամբողջ 85 տարի շարունակեց հասարակա-քաղաքական տեղատւութեան ու մակընթացութեան օրինաչափութիւններին համընթաց՝ ալեկոծւել իրանահայ հինաւուրց համայնքի կեանքում:
Ահաւասիկ, թեւակոխում ենք մեզ բաժին ընկած հայ մամուլի ծանրակշիռ պատասխանատւութեան բեռը կրելու 86-րդ տարին: Դրա աւելի քան վեց տասնամեակը «Ալիք»-ը սեւեռուն հայեացքով ուղղորդւեց Հայրենիքի ազատութիւնն ու անկախութիւնը հունաւորող՝ տատասկոտ ճանապարհով: Գաղափարա-քաղաքական տեսլականի առարկայացումն ու յաղթանակը ինչպէս ազգային գաղափարախօսութեանը փարւած հայ մամուլի, այնպէս էլ՝ «Ալիք»-ի համար հանդիսացաւ ամուր ու վերաիմաստաւորւած պատւանդան, որի վրայ էլ կանգուն ու հաստատակամ շարունակեցինք եւս քառորդդարեայ վերանորոգ ուղի հարթել..., զուգորդւելով հայոց պետականութեան անկախութեան վերականգնման 25-րդ ամեակին:
Եւ պատահական չէ, որ «Ալիք»-ի 85-րդ ամեակի խորհրդանշմանն ու մեկնարկին նւիրւած այս համարով (3-րդ էջ) պետական մտածողութեան կնիքով ենք դրոշմում համապատասխան սիւնակը՝ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան ուղերձ-պատգամով:
...Ու այսպէս, սիրելի ընթերցող, 85 տարուց ի վեր քո շունչը եւ խթանիչ նեցուկը հանդիսացել է այն ներուժը, որով, համոզւած ենք՝ դեռեւս ի զօրու ենք փոթորկայոյզ ալեկոծումներին անգամ դիմակայել, ու յաղթահարելով դրանք՝ նորանոր ուղիներ հարթել՝
յանուն՝ աւելի կենսունակ համայնքի,
յանուն՝ կայուն ու բարգաւաճ Իրանի,
յանուն՝ ծաղկուն ու հզօր Հայաստանի,
եւ յանուն՝ յաղթական Արցախի...:

Related items

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ