Հա

Օրակարգ

Շաբաթ, 23 Ապրիլի 2016 12:40

Հայութեան ամենահատու զէնքը՝ միասնականութիւնը

Հայոց Ցեղասպանութեան 101-րդ հանգրւանն ենք թեւակոխել:
100-րդ հանգրւանի ողջ ընթացքում, կուտակւած նախորդող տասնամեակների ձեռքբերումները կրկնապատկւեցին աննախադէպ նւաճումներով:
Այդ ամբողջը հաստատապէս արգասիքն էր ողջ հայութեան գիտակցւած միասնականութեան արտայայտութեան ու կամքի դրսեւորման:

Հայոց Ցեղասպանութեան 101-րդ հանգրւանն ենք թեւակոխել:
100-րդ հանգրւանի ողջ ընթացքում, կուտակւած նախորդող տասնամեակների ձեռքբերումները կրկնապատկւեցին աննախադէպ նւաճումներով:
Այդ ամբողջը հաստատապէս արգասիքն էր ողջ հայութեան գիտակցւած միասնականութեան արտայայտութեան ու կամքի դրսեւորման:
Միասնականութեան գաղափարի նորագոյն բանաձեւն, անշուշտ խթանւած էր պետական նեցուկով ու կեցւաքով, որն ի մի էր բերւել դեռեւս 2015 թ. յունւարի «Համահայկական Հռչակագրի» ռազմավարական-նպատակային դրոյթներում, որոնց հիմքի վրայ էլ երաշխաւորւեցին 100-րդ հանգրւանի ընթացքում համաշխարհային մաստշաբի յաղթանակները:
Պէտք է փաստել, սակայն, որ նորանոր յաղթանակների հաշւին ազգովի գօտեպնդւեցինք համամարդկային արժէքներով ու արդարութեան չափանիշերով առաջնորդւող միջազգային կառոյցների ու դեռ աւելին՝ ժողովրդական ու հասարակական միաւորումների ձայնակցութեան շնորհիւ:
101-րդ հանգրւանում, դարձեալ, համազգային մեր կամքի ու պահանջատիրական իրաւունքների կենսագործման մէկ ու անփոփոխ երաշխիքն ու նեցուկը հանդիսացաւ միասնականութիւնն ու համընդհանուր՝ պետական թէ ազգային շահի գիտակցումը՝ որպէս պայքարի յարատեւութեան առաջնակարգ խնդիր:
Հայոց պահանջատիրութեան առանցքային բաղադրիչն այսօր առաւել քան երբեւէ մնում է Արծւաբոյն Արցախի յաղթական լինելիութիւնն ու հիմնահարցի հայանպաստ ու արդարացի լուծումը:
Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան 25-րդ ամեակին ընդառաջ՝ հայաշխարհը աշխարհով մէկ փաստեց, որ առաջնահերթօրէն իր համար նոյն անկախութեանց ու առաւել եւս՝ դրանց անվտանգութեան պահպանման համար, պատրաստակամ է համազգային զոհողութեան, առանցքում ունենալով, անշուշտ, վճռորոշ միասնականութեան ոչ միայն գաղափարը, այլեւ դրա կենսագործման կամքի արտայայտութիւնը:
Փառք ու պատիւ բռունցքւած հայ ժողովրդին, որ ապացուցեց՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան գաղափարային արժէքին կենդանի գործով ու մարտունակութեամբ սատար լինելու իր վճռակամութիւնը:

Յարակից Հրապարակումներ

  • Հայ Դատը Գերմանիայի քաղաքական ուժերի շրջանում Արցախի հարցի ակտիւ քարոզարշաւ է անցկացնելու
    Հայ Դատը Գերմանիայի քաղաքական ուժերի շրջանում Արցախի հարցի ակտիւ քարոզարշաւ է անցկացնելու

    ՀՅԴ Գերմանիայի Հայ Դատի գրասենեակն առաջիկայ աշխատանքներում շեշտը դնելու է Արցախի հարցի վրայ: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Գերմանիայում ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի ղեկավար Անդրանիկ Ազնաւուրեանը՝ անդրադառնալով առաջիկայ անելիքներին եւ Գերմանիա-Թուրքիա յարաբերութիւնների սրացմանը:

  • Դաւիթ Բաբայեան. «Ադրբեջանի վերնախաւը նենգ, պրովոկատիւ քայլեր է նախանշում»
    Դաւիթ Բաբայեան. «Ադրբեջանի վերնախաւը նենգ, պրովոկատիւ քայլեր է նախանշում»

    Ադրբեջանը նենգ, պրովոկատիւ քայլերի է դիմում: Հայկական կողմից զինադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ տեղեկատւութեան տարածումն այդ մասին է խօսում: Նշել է Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը` անդրադառնալով Ադրբեջանի տարածած այն հաղորդագրութեանը, թէ հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը:

  • ՀՀ ԱԺ նախագահ. «Խորհրդարանական յարաբերութիւնները՝ Երեւանի եւ Թեհրանի օրակարգում են»
    ՀՀ ԱԺ նախագահ. «Խորհրդարանական յարաբերութիւնները՝ Երեւանի եւ Թեհրանի օրակարգում են»

    Ընդգծելով Թեհրան-Երեւան հարաբերութիւնների բազմակողմանի զարգացման անհրաժեշտութիւնն, Արա Բաբլոյեանն ասել է.- «Կարեւոր է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեութիւնը: Դա կարող է խթանել երկու երկրի յարաբերութիւնների զարգացումն ու խորացումը»:

  • Առեւտրային ոլորտը երկու երկրների միջեւ կը վերաճի ռազմավարական մակարդակի
    Առեւտրային ոլորտը երկու երկրների միջեւ կը վերաճի ռազմավարական մակարդակի

    Իրանահայ պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ օրեր առաջ Իրանի խորհրդարանում ընդունւած Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագծի ընդունումը շահաւէտ էր երկուստէք․ Հայաստանի Հանրապետութիւնը հնարաւորութիւն է ստանում տնտեսական գործունէութիւն ծաւալել 70-80 միլիոնանոց շուկայում, իսկ Իրանն այդ համաձայնութեան միջոցով կարողանում է համագործակցել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների հետ:

  • Հայաստանից ծիրանի արտահանման աննախադէպ աճ է գրանցւել
    Հայաստանից ծիրանի արտահանման աննախադէպ աճ է գրանցւել

    Այս տարւայ յուլիսի 26-ի դրութըամբ` Հայաստանից արտահանւել է 65 հազար տոննա պտուղ-բանջարեղէն: Այսօտ` յուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ՀՀ գիւղատնտեսութեան նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարեանը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։