Հա

Օրակարգ

26/05/2016 - 13:30

Սարդարապատից՝ Գետաշէն...

1918 թւականի Մայիսեան բախտորոշ յաղթանակների արգասիքը համարւող Հայոց անկախութեան նւաճումը ցարդ պետական համընդհանուր գնահատականի է կարօտ: Դեռ աւելին՝ պետական մտածողութեան ու հայեցակարգի ձեւաւորման ներգործուն ազդակի վերածւելու հնարաւորութիւնը նոյնկերպ՝ շարունակում է մնալ բացթողնւած...

1918 թւականի Մայիսեան բախտորոշ յաղթանակների արգասիքը համարւող Հայոց անկախութեան նւաճումը ցարդ պետական համընդհանուր գնահատականի է կարօտ: Դեռ աւելին՝ պետական մտածողութեան ու հայեցակարգի ձեւաւորման ներգործուն ազդակի վերածւելու հնարաւորութիւնը նոյնկերպ՝ շարունակում է մնալ բացթողնւած...
Յար եւ նման Հայոց համազգային պահանջատիրութեան, թերեւս Հայոց անկախ պետականութեան 98-ամեայ հաւատոյ հանգանակը եւս իր 100-ամեայ հանգրւանը թեւակոխելուց յետոյ է, որ պէտք է ամրագրւի պետական կնիքով՝ Համահայկական Հռչակագրով... Այսպէս թէ այնպէս, դա էլ ինքնին ողջունելի է, չնայած, որ ազգային-պետական հզօրանքի գաղափարային արժեհամակարգերը կեանքի կոչելու պետական պարտաւորութիւնը յոբելեանական տարեթւերով պայմանաւորւած չէ, այլ ամենօրեայ ճիգ, ջանք ու մաքառումներով...
Պետական վերոնշեալ պարտաւորութիւնը այսօր իսկ աւելի քան հրամայական է դարձրել, երբ Հայոց նորագոյն ու վերականգնւած անկախութիւնը այս տարի իսկ նշանաւորելու է իր 25-րդ տարեդարձը: Անկախութիւն, որն սաղմնաւորւել-հիմնաւորւել է 1918 թւականի Մայիսի 28-ի կամարտայայտմամբ ու ընդամենը 2.5 տարի տեւողութիւն ունեցող աներեւակայելի մաքառումներով:
Թւականօրէն կարճատեւ, բայց ըստ ամենայնի գաղափարօրէն ամրակուռ մի հանգրւան ու պատւանդան, որին էլ կառչած ու յենւած՝ դեռ տասնամեակներ անց՝ Սեւակեան բանաձեւումով պատգամւեց հայութեանը՝ «Սերունդներ, դուք ձեզ ճանաչէք Սարդարապատից»... «Հռչակագրով»:
Ահաւասիկ, վերջին շուրջ 1.5-2 տասնամեակում, Հայաստանի Հանրապետութեան պետական-կառավարական համակարգերը Մայիս 28-ի պատմակերտ թւականը նշանաւորում են համապետական-համազգային տօնախմբութեամբ: Սակայն, տօնախմբութիւններից ու պատմական յիշարժան թւական լինելուց առաւել՝ 1918 թ. մայիսեան յաղթանակների խորհուրդն ու ոգեղէն արժէքի արգասիքը տեսանելի է նաեւ ու մանաւանդ մերօրեայ այն սերունդների մէջ, որոնք իրենց ամենաթանկ գնով՝ կեանքի զոհաբերմամբ մաքառեցին ու դեռ շարունակելու են մաքառել Հայրենի Արցախի խրամատներում՝ Թալիշից՝ Մատաղիս, Մարտակերտից՝ Գետաշէն...
Նրանք 1918 թ.-ի Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի ժառանգորդ հարազատ սերունդներն են... անկախութեան մերօրեայ ու յաւերժ նւիրեալները:

Յարակից լուրեր

  • Կոլորադոյում Սարդարապատի հերոսամարտի յիշատակին մայրուղում ցուցանակներ են տեղադրւել
    Կոլորադոյում Սարդարապատի հերոսամարտի յիշատակին մայրուղում ցուցանակներ են տեղադրւել

    ԱՄՆ Կոլորադոյի Սենթենիալ համայնքում սեպտեմբերի 29-ին բացւեց Սարդարապատ հայկական մայրուղու (Sardarapat Armenian Memorial Highway) ցուցանակի բացումը:

  • Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան
    Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարան

    1918 թ. օգոստոսի մէկին (նոր տոմարով)` հինգշաբթի օրը, Երեւանում, բացւեց Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ գերագոյն օրէնսդրական ժողովի` Հայաստանի Խորհրդի առաջին նստաշրջանը:

    Քաղաքն ունէր սովորական տեսք: Ոչ մի զարդարանք փողոցներում: Բացի մի քանի պաշտօնական շէնքերից, ոչ մի դրօշակ: Խանութները բաց էին: Կառավարութիւնը ոչ մի միջոց ձեռք չէր առել եւ թողել էր, որ ազգաբնակութիւնն ինքը որոշի իր վերաբերմունքը, եւ ամէն ոք, ըստ սովորութեան, իր գործի հետեւից էր:

  • Մեր լինելութեան գրաւականը
    Մեր լինելութեան գրաւականը

    1918 թւականի Մայիսի 28-ին, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, թրքական ոճրագործ բանակի գործողութիւնները Արեւելեան Հայաստանում արիաբար կասեցնելով եւ ինքնապաշտպանական հերոսական մարտերից յետոյ, իրագործւեց հայ ժողովրդի դարաւոր երազանքը՝ հիմնադրւեց Հայաստանի անկախ Հանրապետութիւնը:

  • Ինչ տօն ենք տօնում
    Ինչ տօն ենք տօնում

    Ակնյայտ է, որ որոշ մարդկանց համար այսօր էլ դեռ յստակ չէ, թէ ինչին է նւիրւած 100-ամեակի տօնը, որ համազգային շուքով տօնում ենք այս տարի: Միթէ՞ այդպիսի տպաւորութիւն չի ստացել ցանկացած մարդ ներկայ գտնւելով (եթէ յաջողւել է ներկայ գտնւել) Սարդարապատի տօնակատարութեանը: Ինքս առիթ ունեցայ տանը լինելու եւ հեռուստացոյց միացնելու, երբ հարիւրամեակի համերգին ինչ-որ երիտասարդ փորձում էր անգլերէն երգ երգել եւ հասկանալով, որ այստեղ էլ բան չեմ կորցրել փոխեցի ալիքը:

  • Սարքուած խայտառակութիւնը
    Սարքուած խայտառակութիւնը

    Մայիս 28-ին, Սարդարապատի յուշահամալիրին առջեւ, սարքւեց խայտառակութիւն մը։ Պարզուած ամօթին գիտակից էին թէ անգիտակից, հայրենի պետական այրերը, միեւնոյնն է։ Կատարուածը մեր պատմութեան դէմ դաւաճանութեան համազօր էր, պատահածը մեր ազգային արժանապատուութեան դէմ նախատինք էր։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։