Հա

Օրակարգ

%PM, %10 %354 %2016 %12:%Հլս

ՆԱՏՕ-ն ղարաբաղեան հակամարտութեան կողմերին կոչ է անում նւազեցնել լարւածութիւնը

ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բոլոր կողմերին կոչ է անում նւազեցնել լարւածութիւնը եւ ձեռնպահ մնալ բռնութիւնից: Այս մասին Հիւսիսատլանտեան դաշինքի գլխաւոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի յայտարարութեան համաձայն՝ նշւած է լինելու Վարշաւայում անցկացւած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ կոմիւնիկէում:

«panorama.am» - ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բոլոր կողմերին կոչ է անում նւազեցնել լարւածութիւնը եւ ձեռնպահ մնալ բռնութիւնից: Այս մասին Հիւսիսատլանտեան դաշինքի գլխաւոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի յայտարարութեան համաձայն՝ նշւած է լինելու Վարշաւայում անցկացւած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ կոմիւնիկէում:
«Ես ակնկալում եմ, որ մեր կոմիւնիկէում մենք նաեւ կը յիշատակենք Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը: Մեր հաղորդագրութիւնն այն է, որ մենք կոչ ենք անում երկու կողմերին նւազեցնել լարւածութիւնը, ձեռնպահ մնալ բռնութիւն կիրառելուց եւ շարունակել ջանքեր գործադրել խաղաղ եւ բանակցութիւնների վրայ հիմնւած լուծում գտնելու ուղղութեամբ: Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ եւ բանակցութիւնների վրայ հիմնւած լուծմանն ուղղւած բոլոր ջանքերը»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալութեան փոխանցմամբ՝ լրագրողներին յայտարարել է Ստոլտենբերգը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։