Հա

Օրակարգ

23/07/2016

Ելք կայ

Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի քաղաքացիներն ու հայութիւնը նոր փորձութեան առաջ են: Զէնքի ուժով քաղաքական փոփոխութիւններ են պահանջում մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի մեթոդներն ու ձեւերը չեն ընդունում: Առկայ է փակուղային իրավիճակ, առկայ է մտածողութեան ճգնաժամ: Որ մտածողութիւնը կը յաղթի, ինչ հանգուցալուծում կունենանք, սրանից է կախւած երկրի հետագայ ընթացքը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն յայտարարութեամբ է հանդէս եկել


Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի քաղաքացիներն ու հայութիւնը նոր փորձութեան առաջ են: Զէնքի ուժով քաղաքական փոփոխութիւններ են պահանջում մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի մեթոդներն ու ձեւերը չեն ընդունում: Առկայ է փակուղային իրավիճակ, առկայ է մտածողութեան ճգնաժամ: Որ մտածողութիւնը կը յաղթի, ինչ հանգուցալուծում կունենանք, սրանից է կախւած երկրի հետագայ ընթացքը: Այս իրադրութեան մէջ իւրաքանչիւրը՝ անհատ, թէ հասարակական-քաղաքական խմբաւորում պարտաւոր է յստակ դիրքորոշում ունենալ:
Ոստիկանական զօրամասի գրաւումից ժամեր անց, երբ դեռ յայտնի չէր, որ գնդապետ է զոհւել, Հ. Յ. Դաշնակցութիւնը արտայայտել է իր դիրքորոշումը՝ այո, անհրաժեշտ են որակական փոփոխութիւններ, բայց ծայրայեղական մտածողութիւնը ոչ թէ մօտեցնում, այլ հեռացնում է այդ փոփոխութիւնները:
Զէնքով, բռնութեամբ, պատանդներով եւ ահաբեկչութեամբ հարցեր չեն լուծւելու: Նպատակն ինքնին չի արդարացնում միջոցները:
Ով հակառակն է մտածում կամ աջակցում է այդպէս մտածողներին, ուղղակի բացառում է ուժեղ, կազմակերպւած, ազատ երկիր ունենալու հեռանկարը: Պատրանք ստեղծելով, թէ պայքարում են լաւ իշխանութեան, լաւ Հայաստանի համար, իրականում ոչնչացնում են Հայաստանը:
Այն պնդումները, թէ մեր երկրի ծանր իրավիճակը փոխելու այլ ելք չի մնացել կեղծ են ու մտացածին:
Ելք կայ: Բայց, այդ ելքը պահանջում է աշխատանք, գիտակից կազմակերպւածութիւն, ազատ քաղաքացիների համախմբում, հետեւողական պայքար մեզ թուլացնող բոլոր երեւոյթների դէմ, ինչի հիմքերը դժւարութեամբ, բայց ստեղծւում են:
Հայհոյանքը, թշնամանքը, ատելութիւնը, բռնութիւնը, ժողովրդի արդարացի ակնկալիքներն ու դժգոհութիւնը անտեսելը միշտ պառակտում ու ոչնչացնում են հայութեան հաւաքական ներուժը: Արդիւնքում քառօրեայ պատերազմից յետոյ ստեղծւած մեր աներեւակայելի համազգային համախմբումը այսօր լրջօրէն վտանգւած է:
Ճշմարտութիւնը միշտ դառն է, բայց այն չասելը անպատասխանատւութիւն է ու անողնաշարութիւն:
Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից յետոյ երրորդ հարւածն է հասցւել մեր պետականութեանը: Վտանգ կայ, որ նորից տարիներ ենք կորցնելու, ինչը յղի է ներքին ու արտաքին կեանքում նոր կորուստներով: Չհասկանալ սա, չդատապարտել կատարւածը, նշանակում է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին:
Հ. Յ. Դաշնակցութիւնը ձտգում է իրավիճակի բացառապէս խաղաղ հանգուցալուծման, անթոյլատրելի է համարում նոր արիւնահեղութիւնը, իրաւապահ մարմիններից պահանջում է արհեստավարժութիւն, պահանջում է յարգել օրինապահ քաղաքացիների իրաւունքներն ու արժանապատւութիւնը, վճռականօրէն դատապարտում է պայքարի ոչ-քաղաքական մեթոդներն ու ծայրայեղական մտածողութիւնը:
Մենք կարող ենք եւ ունենալու ենք ուժեղ, ազատ, բարեկեցիկ Հայաստան: Այդ ճանապարհին պարտաւոր ենք ձեւաւորել եւ նոր որակի իշխանութիւն: Այդ ճանապարհը մենք անցնելու ենք այս արժէքներով ու գիտակցութեամբ առաջնորդւող հասարակութեան լայն շրջանակների հետ:

Հ. Յ. Դաշնակցութեան
Հայաստանի Գերագոյն մարմին

Յարակից լուրեր

  • Սպարտակ Սէյրանեան. «Խօսում ենք ժողովրդավարութիւնից, բայց կուսակցութիւններին թոյլ չենք տալիս ներքին ժողովրդավարութիւն կառուցել»
    Սպարտակ Սէյրանեան. «Խօսում ենք ժողովրդավարութիւնից, բայց կուսակցութիւններին թոյլ չենք տալիս ներքին ժողովրդավարութիւն կառուցել»

    «Կուսակցութիւնների կայացումը միայն այն չէ, որ մեծամասնականը հանում ենք, համամասնականն ենք թողնում»,- յուլիսի 20-ին ՀՀ ԱԺ-ում Ընտրական նոր օրէնսգրքի քննարկման ժամանակ յայտարարել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը: 

  • Դաշոյն սահմանին՝ ՀԱՊԿ–ի ու ՆԱՏՕ–ի աշխարհաքաղաքական դիմակայութեան սայրին
    Դաշոյն սահմանին՝ ՀԱՊԿ–ի ու ՆԱՏՕ–ի աշխարհաքաղաքական դիմակայութեան սայրին

    Հայաստանն արդէն զինւել է ռուսական «Իսկանդեր» օպերատիւ-մարտավարական հրթիռային համալիրներով։ Հիմա Հանրապետութեան քաղաքական ու ռազմական ղեկավարութիւնը պէտք է ուշադրութիւն դարձնի ռուսական ռազմատեխնիկական նոր ձեռքբերմանը` «Կինժալ» հրթիռային համալիրին։ 

  • «Ժամանակ». «Տարօն Աճեմօղլուն իր ծառայութիւնները Հայաստանին գնահատել է 300 հազար դոլար. ո՞վ կը վճարի այդ գումարը»
    «Ժամանակ». «Տարօն Աճեմօղլուն իր ծառայութիւնները Հայաստանին գնահատել է 300 հազար դոլար. ո՞վ կը վճարի այդ գումարը»

    «Ժամանակ» օրաթերթն իր այսօրւայ համարում  գրում է. «Հայազգի աշխարհահռչակ տնտեսագէտ Տարօն Աճեմօղլուն կարծես թէ համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսութիւնը վերականգնելու եւ զարգացնելու հարցում:

  • Սովորենք յարգել մեծերի յիշատակը
    Սովորենք յարգել մեծերի յիշատակը

    Արամ Մանուկեանի կինը, երբ հեռանում էր այս կեանքից, իր դստերը Սեդա Մանուկեանին ասաց. «Ես չտեսայ, բայց դու անպայման կը տեսնես այն օրը, երբ մարդիկ կը յիշեն ու կը գնահատեն քո հօրը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանայ նրան»:

    Շատ ժողովուրդներ են երազել ունենալ Արամի նման ազգային հերոս, իսկ հայ ժողովուրդը բախտ է ունեցել վայելելու այդպիսի անձնաւորութեան ներկայութիւնն ու նւիրական գործունէութիւնը՝ յօգուտ հարենիքի եւ ազգի վերելքի. գրծունէութիւն, որի համար նա արժանի է իր հայրենակիցների յաւերժական յարգանքին ու մեծարանքին:

  • Ալիեւի վախերը եւ մենք
    Ալիեւի վախերը եւ մենք

    Փաշինեանին կպնելը, նրան սուր քննադատելը, իմ կարծիքով, հիմա ճիշտ չէ: Յեղափոխութեան օրերն ուրիշ էին, մեր օրերը՝ ուրիշ: Թերթերը սկսել են բզբզել, իսկ որոշ անխելք վերլուծաբաններ էլ, ինչ լինի, Փաշինեանին են վերագրում` առանց երեւոյթների խորքը նայելու, առանց այդ ամէն ինչի պատճառահետեւանքային կապերը հասկանալու: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։