Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2016 12:10

126-ամեայ ժողովրդանւէր վաստակը

ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցները իւրաքանչիւր տարւայ աւարտին տօնակատարական ձեւաչափով եւս հարազատ ժողովրդի հետ առնչւելու պարտաւորութեան գիտակցումով են առաջնորդւում: Տօնախմբութեան ընդմիջից, սակայն, ՀՅԴ կառոյցները, տարբեր մակարդակներով անխտիր, սեփական ժողովրդին հաշւետւութեան բարոյական պարտքի զգացմունքով են օժտւում՝ շիտակօրէն ու անաչառ զեկուցելով իրենց արածի, չարածի, սայթաքումի, ձեռքբերումների եւ ինչու ոչ՝ բացերի ու բացթողումների մասին:

ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցները իւրաքանչիւր տարւայ աւարտին տօնակատարական ձեւաչափով եւս հարազատ ժողովրդի հետ առնչւելու պարտաւորութեան գիտակցումով են առաջնորդւում: Տօնախմբութեան ընդմիջից, սակայն, ՀՅԴ կառոյցները, տարբեր մակարդակներով անխտիր, սեփական ժողովրդին հաշւետւութեան բարոյական պարտքի զգացմունքով են օժտւում՝ շիտակօրէն ու անաչառ զեկուցելով իրենց արածի, չարածի, սայթաքումի, ձեռքբերումների եւ ինչու ոչ՝ բացերի ու բացթողումների մասին: Ու այդպէս են եղել տւեալ կառոյցները արդէն 126 տարի շարունակ, հիմնադրութիւնից ի վեր...
ՀՅԴ-ի կազմակերպական-աշխարհագրական ստատուսը (աշխարհասփիւռ եւ ապակենտրոն լինելու հանգամանքը) նրան որպէս համահայկական կազմակերպութիւն հանդէս գալու ծանրակշիռ հնարաւորութիւն է ընձեռել ու այդ իսկ պատճառով, ի հեճուկս որոշ թիւրըմբռնումների՝ իր մօտ բացառւել է լոկ կուսակցական-հատւածական միաւորի կարգավիճակը: Դեռ աւելին. կազմակերպական դրւածքից առաւել, Հ. Յ. Դաշնակցութիւնը իր գաղափարա-քաղաքական արժեհամակարգի մշտանորոգ կանխադրոյթներից ելնելով իսկ, հետապնդել ու գործունէութիւն է ծաւալել գերազանցապէս համահայկական նպատակների կենսագործման շրջագծերում, երբ դեռեւս նախորդ դարասկզբում Արեւելահայաստանի ու Արեւմտահայաստանի ազատագրական պայքար էր մղում, եւ երբ դրանից յետոյ տասնամեակներ շարունակ, ընդհուպ մինչեւ 21-րդ դար թեւակոխած՝ վերանկախացած Հայաստան-Արցախում, Ջաւախքում ու արտերկրի Սփիւռքեան գաղթօջախներում, սեփական ժողովրդի բարօրութեան ու բազմոլորտ իրաւունքների ձեռքբերման համար պահանջատէր կեցւածքով է ասպարէզ իջնում:
....Ու շնորհիւ պետականութեամբ խարսխւած՝ 25-ամեայ վերանկախացած Հայրենիքի, ՀՅԴ-ի թէ՛ կազմակերպական եւ թէ՛ գաղափարա-քաղաքական 126-ամեայ ժողովրդանւէր վաստակը աւելիով կոփւելու, կենսունակ դառնալու եւ ժամանակի հետ վերանորոգւելու ուղի է հարթում, դարձեալ համահայկական ու համազգային եւ այսօր, առաւել քան երբեւէ, Հայոց պետականութիւնը հզօրացնող շահերին ու նպատակներին ի խնդիր:
Իսկ ՀՅԴ-ի առջեւ դրւած նպատակները, ինչպէս 126 տարի առաջ, այսօր էլ, Սիամանթօական բնութագիրով՝ «տկարութիւն չեն ճանաչում...»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։