Հա

Օրակարգ

25/07/2017 - 14:40

ԽԱՆԱՍՈՐ. 120-ամեայ գաղափար-խորհրդի արդիական հնչեղութիւնը...

....Այսօր, 120 տարի անց էլ, Խանասորի գաղափարական թէ՛ դաստիարակչական արժէք-խորհուրդները արդիական են հնչում, յատկապէս հերոսական արշաւանքի մասին գրւած ու հեղինակւած յեղափոխական երգերի ընդմիջից, եւ որ կարեւոր է՝ հայրենական թէ՛ Սփիւռքեան հայօջախներում «Հայերը յիշում են նւիրական ա՛յս օրը եւ յուլիս ամսի 25-ին կատարում են մեծ տօնը»...

Ատրպատականի երբեմնի հայաբնակ Սալմաստ գաւառը յորդ աղբիւր է հանդիսացել ժամանակակից քաղաքական եւ ազգային զանազան իրադարձութիւնների՝ իր հարուստ բնաշխարհով, մշակոյթով, պատմական յուշարձաններով ու դիւցազնական աննախընթաց ճակատամարտերով: Դրանցից յիշարժան են՝ նրա մերձակայքում տեղի ունեցած Վարդանանց պատերազմը, հայ ազատագրական շարժումների ընթացքում Դերիկի վանքի յաճախակի կռիւները թուրքերի ու քրդերի դէմ, Դիլմանի ճակատամարտը, որն աւարտւեց զօրավար Նազարբէկեանի եւ Անդրանիկի փայլուն յաղթանակով, ինչպէս նաեւ՝ Խանասորի արշաւանքը, 1897 թւականի ճիշտ այս օրը՝ յուլիսի 25-ին:

Արեւմտահայաստանի ազատագրական պայքարի բաբախող սիրտը համարւող Վանի 1895-6 թթ. ինքնապաշտպանական կռիւներից յետոյ, Խանասորի հայդուկային-պատժիչ արշաւանքը առանձնանում է իր վրիժառական- նախայարձակային բնոյթով, որով քուրդ հրոսակային մազրիկցիներին հասցւած հարւածը շշմեցուցիչ էր եւ հաստատապէս նպաստեց քրդական աւազակախմբերի սանձմանն ու զսպմանը, որոնք որպէս մշտական լծակիցը օսմանական բանակի՝ խոչընդոտում էին հայ զինեալների երթեւեկը թուրք-պարսկական սահմանագլխում...:

Խանասորի արշաւանքից յետոյ, Ատրպատականի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի կողմից օգոստոսի սկզբներին հետեւեալ գրութիւնն է յղւել Դաշնակցութեան օրգան «Դրօշակ»-ի խմբագրութեանը.- «Դաշնակցութեան ստւար արշաւախումբը... յարձակում գործեց Խանասորի լեռնադաշտի վրայ եւ չորս կողմից պաշարեց Մազրիկ կոչւած արիւնարբու քուրդ ցեղին: Ֆեդայիների շեշտակի գնդակները գրեթէ բնաջինջ արին այդ թշնամի հրոսակներին, որոնց գործն էր Աղբակի բոլոր կոտորածները... որոնք դեռ  անցեալ տարի Ս. Բարթուղիմէոս վանքի շրջակայքում կոտորեցին Աւետիսեանի (արմէնական), Պետոյի (դաշնակցական), եւ Մարտիկի (հնչակեան) գլխաւորութեամբ Վանից փախած հարիւրաւոր անզէն հայերի...»:

....Այսօր, 120 տարի անց էլ, Խանասորի գաղափարական թէ՛ դաստիարակչական արժէք-խորհուրդները արդիական են հնչում, յատկապէս հերոսական արշաւանքի մասին գրւած ու հեղինակւած յեղափոխական երգերի ընդմիջից, եւ որ կարեւոր է՝ հայրենական թէ՛ Սփիւռքեան հայօջախներում «Հայերը յիշում են նւիրական ա՛յս օրը եւ յուլիս ամսի 25-ին կատարում են մեծ տօնը»...

Յարակից լուրեր

  • Գործադիր իշխանութիւնը չպէտք է ճնշում գործադրի դատական իշխանութեան վրայ
    Գործադիր իշխանութիւնը չպէտք է ճնշում գործադրի դատական իշխանութեան վրայ

    Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը, «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու յունիսի 25-ի որոշմանը, նշեց. «Ցաւօք, մեր վատագոյն կանխատեսումները, մեծ հաշւով, իրականութիւն են դառնում։ Դիտարկելով հարցը բացառապէս միայն իրաւունքի տեսակէտից՝ կարող ենք արձանագրւել, որ բազմաթիւ խախտումներ արդէն փաստւած են։ Սա վկայում է այն մասին, որ գործն անխոցելի չէ»։

  • Տեղի է ունեցել ՀՅԴ-ՌԱԿ հանդիպում
    Տեղի է ունեցել ՀՅԴ-ՌԱԿ հանդիպում

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցութիւնների շարքը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչւող հարցեր:

  • ՀՅԴ ՄՈՀ գրասենեակի տեսակէտը ՀՀ ԱԺ-ում 2016 թ. ապրիլեան ռազմական գործողութիւնների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ յանձնաժողովի վերաբերեալ
    ՀՅԴ ՄՈՀ գրասենեակի տեսակէտը ՀՀ ԱԺ-ում 2016 թ. ապրիլեան ռազմական գործողութիւնների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ յանձնաժողովի վերաբերեալ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ 2016 թ. ապրիլեան ռազմական գործողութիւնների հանգամանքներն ուսումնասիրող` Ազգային ժողովի քննիչ յանձնաժողով ստեղծելու վերաբերեալ յայտնի յայտարարութեանը յաջորդեց համապատասխան յանձնաժողովի կազմաւորումը:

  • «Հորիզոն»-ի խմբագրական. ՀՅԴ Երիտասարդական միութիւններու հայրենի ճամբարները նպատակաուղղուած առաքելութիւն են
    «Հորիզոն»-ի խմբագրական. ՀՅԴ Երիտասարդական միութիւններու հայրենի ճամբարները նպատակաուղղուած առաքելութիւն են

    ՀՅԴաշնակցութեան աշխարհասփիւռ կառոյցի անքակտելի մասնիկն է ՀՅԴ Երիտասարդականը։ Հայ երիտասարդութիւնը քաղաքականացնելու եւ Հայ Դատի լուծման գործընթացին մէջ նորահաս սերունդը ներգրաւելու յստակ մտադրութեամբ, 1929 թուականին գումարուած ՀՅԴ ԺԱ. Ընդհանուր ժողովը պաշտօնապէս առաջադրեց երիտասարդական եւ պատանեկան միութիւն ստեղեծելու պահանջը, եւ այդ օրէն ի վեր, կուսակցութեան ընկերային-քաղաքական աշխարհընկալման առանցքային գաղափարներու դրօշակիրը դարձաւ Դաշնակցական երիտասարդութիւնը։

  • Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում
    Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում

    Յունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավարութեան հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցութեան կողմից մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։