Հա

Օրակարգ

Կիրակի, 17 Սեպտեմբերի 2017 14:20

Գաղափարները կեանքի կոչելու հրամայականը...

«Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատւութիւն»,- ահա վաղւանից մեկնարկող Հայաստան-Սփիւռք Համահայկական 6-րդ համաժողովի բնաբան-նշանաբանը...:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

«ԱԼԻՔ» - «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատւութիւն»,- ահա վաղւանից մեկնարկող Հայաստան-Սփիւռք Համահայկական 6-րդ համաժողովի բնաբան-նշանաբանը...:

Եւ իրաւամբ, հայութեան մօտ այնքան փայփայւող ու չարչրկւած միասնականութիւնը շարունակելու է մնալ տեւական բաղձալի, եթէ, տւեալ դէպքում Հայաստան-Սփիւռքի միջեւ չգոյանայ ու չկայանայ փոխադարձ վստահութիւնը: Միասնականութիւնը, սակայն, ինքնանպատակ  արժէք չէ եւ որ դա էլ պէտք է ձեւաւորւի, իրականանայ՝ յանուն մէկ այլ գերնպատակի՝ հայոց անկախ պետականութեան կայացման ու հզօրացման:

Եւ ինչ խօսք՝ կայացած-հզօրացած պետութիւնն է երաշխիքը՝ բոլոր կարգի հիմնախնդիրների լուծման, որոնք նորովի դիմագրաւում է 21-րդ դար թեւակոխած ու ցայժմ 26-ամեայ անկախ պետականութեան փորձ ունեցող հայութիւնը եւ Հայաստանը:

Մէկ խօսքով՝ հայապահպանում, սոցիալական արդարութիւն, ազգային թէ՛ պետական անվտանգութիւն, Արցախեան հիմնահարցի հայանպաստ հանգուցալուծում, հայոց պահանջատիրութիւն ու այս ամէնն ընդգրկող՝ Հայ Դատի  ու հայոց ազգային գաղափարախօսութեան յաղթական աւարտը անմիջականօրէն պայմանաւորւած է Հայաշխարհի միջնաբերդ հզօր Հայաստանով ու նրա լիարժէքօրէն կայացած պետականութեամբ...:

....Ահաւասիկ 6-րդ համաժողովում առանցքային  օրակարգեր հանդիսացող՝

-Հայաստանի զարգացման հիմնախնդիրները,

-ՀՀ պաշտպանական քաղաքականութեան առանձնայատկութիւնները ժամանակակից մարտահրաւէրների պայմաններում,

-Արտաքին քաղաքականութեան օրակարգ, եւ

-Հայապահպանութեան հիմնախնդիրներ

ուղղութիւններն ու առնչակից բոլոր ենթաօրակարգերը լայն քննարկումների արդիւնքում պատշաճօրէն ուրւագծելու են վերոգրեալ գաղափարների արդիական բանաձեւումները, որոնք էլ պէտք է կեանքի կոչւեն համապատասխան մեխանիզմների որդեգրմամբ:

Իսկ այդ փուլը թեւակոխելու եւ այսպէս ասած՝ գաղափարներն ու խօսքերը կենսագործելու նպատակով 6-րդ համաժողովում կիրառւելու է՝ «Համազգային խորհուրդ» մարմնի ձեւաւորման նախնական քայլը, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ նոյն միասնականութեանը բովանդակութիւն հաղորդելու յուսադրիչ եւ մօտակայ ձեռքբերում, յանուն միեւնոյն Հայաստանի ու հայութեան իրատեսական ու համապարփակ հզօրացման:

Յարակից Հրապարակումներ

  • «Մշակութային դիւանագիտութեան» արգասիքը...
    «Մշակութային դիւանագիտութեան» արգասիքը...

    «Հայաստանեան ֆիլմերի շաբաթ» նախաձեռնութիւնից յետոյ, այժմ՝ երկու բարեկամական ժողովուրդների քաղաքակրթական ու մշակութային ժառանգութիւնները թանգարանային ձեւաչափերում ցուցադրելը, կենդանի ապացոյցն է այն գիտակցութեան, որ տարբեր ոլորտներում երկուստեք փոխյարաբերութիւնները հնարաւոր է ամուր հիմքերի վրայ կառուցել, եթէ առկայ լինի ազգային, պատմական ու մշակութային առնչութիւններում փոխճանաչումը:

  • Աշխարհը արհամարհեց թրամփեան հակաիրան արկածախնդրութիւնը...
    Աշխարհը արհամարհեց թրամփեան հակաիրան արկածախնդրութիւնը...

    Երկար «սպասւած» ու այդքան գովազդւած Թրամփի հոկտ. 13-ի հակաիրան ելոյթը երկրորդեցին ու հովանաւորեցին լոկ երկու երկրներ՝ Իսրայէլն ու Ս. Արաբիան:

    Բովանդակային առումով էլ Թրամփի խօսքերը պարունակում էին սոյն երկրների հիմնազուրկ դիրքորոշումները, որոնք մշտապէս միջազգային քաղաքական հարթակներում բացասական արձագանգների են արժանացել:

  • Այց՝ յօգուտ երկկողմ եւ բազմակողմ յարաբերութիւնների
    Այց՝ յօգուտ երկկողմ եւ բազմակողմ յարաբերութիւնների

    Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորած բարձրաստիճան պատւիրակութեան երկօրեայ այցը հաստատապէս նպատակադրւած է լինելու ինչպէս երկկողմ, այնպէս էլ առանձնայատուկ կերպով՝ բազմակողմ տնտեսական փոխյարաբերութիւնների հեռանկարը առաւել ամուր հիմքերի վրայ դնելուն, որով էլ շահելու են երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների թէ՛ տնտեսական եւ թէ՛ քաղաքական հաշւեկշիռները, որոնք էլ ի վերջոյ աշխատելու են յօգուտ մեր գերզգայուն տարածաշրջանի կայունութեանն ու խաղաղութեանը:

  • Զրպարտիչներն են «Գործի անցնելու»...
    Զրպարտիչներն են «Գործի անցնելու»...

    Նոր Ջուղայի (Սպահանի) հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի դէմ զազրելի ու տմարդային յարձակումից առաւել ու կրկնակի դատապարտելին՝ դէպքի մասին ստայօդ ու ըստ ամենայնի չարաշահելու միտող լրատւութիւնն է:

  • Յանուն մեր «Սուրբ տաճարների ու վառ կանթեղների»...
    Յանուն մեր «Սուրբ տաճարների ու վառ կանթեղների»...

    Մեր «Սուրբ տաճարների ու վառ կանթեղների» տարեմուտն է այսօր...

    Հայ աշակերտի ու յատկապէս հայ ծնողի կողմից փառաբանւած երեւոյթ, որը համարւում է մեկնակէտ՝ սերունդների հայեցի, կիրթ ու յանձնառու կենսակերպը ձեւաւորել-կայացնելու բախտորոշ հոլովոյթում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։