Հա

Օրակարգ

26/09/2017

Զրպարտիչներն են «Գործի անցնելու»...

Նոր Ջուղայի (Սպահանի) հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի դէմ զազրելի ու տմարդային յարձակումից առաւել ու կրկնակի դատապարտելին՝ դէպքի մասին ստայօդ ու ըստ ամենայնի չարաշահելու միտող լրատւութիւնն է:

Դ. Մ.

Նոր Ջուղայի (Սպահանի) հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի դէմ զազրելի ու տմարդային յարձակումից առաւել ու կրկնակի դատապարտելին՝ դէպքի մասին ստայօդ ու ըստ ամենայնի չարաշահելու միտող լրատւութիւնն է:

Այս կարգի լրատուների «պրոֆեսիոնալիզմը» բնութագրելի է ոչ այլ կերպ, եթէ ոչ մեղմ ասած՝ .... գետը չտեսած բոբիկանալուն...:

Իսկ դրանից էլ իրենք երբեւէ ոչ խորշում ու ոչ էլ վատ են զգում, քանզի միեւնոյն է՝ «լրատւութեան» նպատակը՝ զրպարտելն է, հանրութեանը ապակողմնորոշելն ու վերջնիս ուշադրութիւնը իրենց վրայ սեւեռելը... Չէ՞ որ տեւաբար հանրային ու համայնքային, ազգային ու միութենական եւ առհասարակ՝ հասարակական կեանքից կտրւած-մեկուսացւած (չասելու համար՝ վտարւած) են... եւ տեղ-տեղ փորձում են իրենց համար այդ չարաբաստիկ լուսանցքայնութիւնից դուրս գալ... ու ցաւօք, այս ամենի մեղքը, ինչպէս միշտ, վերագրում են ում ասէք, բայց երբեք սեփական աւանտիւրային...:

Յարգելի ընթերցող, թող վերոշարադրեալը «ընկածին հարւածելու» տպաւորութիւն չթողնի, յատկապէս, որ մենք վաղուց նման զրպարտանք-ստերը հակափաստարկելով զբաղւելը համարել ենք ապարդիւն ու աննպատակայարմար համայնքային համերաշխութեան հաշւին: Բայց նաեւ ու մանաւանդ չենք կարող մեր ցասումը չարտայայտել ու այսպիսով չբարձրաձայնել առ այն, որ նոյն զրպարտիչների «տեղեկատւութիւնը» հայաստանեան լրատւադաշտ փոխանցւելով, յերիւրածոյ եղանակներով հասարակական թիւր ու բացասական միտք ու կարծիք է ձեւաւորւում հայաստանամերձ ու հայաստանասէր իրանահայութեան նկատմամբ:

Այս «մեր» «պրոֆեսիոնալ» լրատուների նոյն ձեռքի գործն էր միեւնոյն՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանից գանձագողութեան մասին ապակողմնորոշիչ լրատւութիւնը եւ կամ՝ Արամ Ա-ի Թեհրան հովւական այցելութեան ընթացքում ազգ. առաջնորդարանի ճակատում փակցւած պարսկերէն բարիգալստեան գրութեան մէջ ինչ որ բառի սխալ թարգմանութիւնը հայոց հարց դարձնելն ու... իրանահայ համայնքի թեմական, ազգային ու եկեղեցական միաւորներին հակաէջմիածնական յորջորջելը...:

Եւ հիմա էլ՝ «ՀՅԴ-ը նորէ՞ն գործի է անցել...» խորագրով, նոյն եւ ըստ ամենայնի «գաղտնազերծւած» ու ճապաղւած ձեռագիրով Նոր Ջուղայում քստմնելի պատահարը սեփական բարդոյթներին յագուրդ տալու եւ ծառայեցնելու սին միտումով՝ իրանահայ համայնքում, Հայաստանում ու Սփիւռքում մտքեր են պղտորում-շեղում զրպարտիչները, այն էլ այն ժամանակահատւածում, երբ հայաշխարհը ականջալուր՝ ոգեւորւած է ընդամենը օրեր առաջ կայացած Հայաստան-Սփիւռք համաժողովի կողմից հնչեցւած ողջ հայութեան միասնական ու համերաշխ գոյակցութեան կոչերով...:

Յարակից լուրեր

  • Հ. Մ. «Սարդարապատ» միութեան նախաձեռնութեամբ՝ միջոցառում՝ նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին
    Հ. Մ. «Սարդարապատ» միութեան նախաձեռնութեամբ՝ միջոցառում՝ նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին

    Սարդարապատեան ոգին մեզ համար այսօր էլ այժմէական է ու ոգեշնչող, որն էլ նոր խթան է հզօր ու անկախ պետականութեան...

  • «Ալիք» հեռախօսողներին ունկնդիր...
    «Ալիք» հեռախօսողներին ունկնդիր...

    Սիրելի ընթերցող.-

    Վերջին օրերին խիստ աշխոյժ էր խմբագրութեանս «Հեռախօս «Ալիք»-ին» բաժինը, համարեա վերածւելով «Թէժ գծի», որի ուղղութիւնն տանում էր դէպի Բահար քաղաքամաս եւ այնտեղ գտնւող «Ռոստոմ» դպրոցի ապագայ կարգավիճակի որպիսութեանը:

  • Սպասենք՝ յոյսով…
    Սպասենք՝ յոյսով…

    ՀՀ վարչապետի կողմից առաջադրւած ու նորանշանակ նախարարների գործունէութիւնից (օրինաչափօրէն՝ առաջին 100-օրեակում) է կախւած լինելու նման առաջադրումների տրամաբանութիւնը: Մինչ այդ, սակայն, ողջունելին դա նախարարական կազմում երիտասարդ ուժերի ներգրաւման վարչապետ Փաշինեանի համարձակութիւնն է, որն ինքնըստինքեան ապագայի հաշւին յոյսի նշոյլներ է արթնացնում:

  • Բոլտոնեան «Հակաիրան ճանապարհային քարտէզը»...
    Բոլտոնեան «Հակաիրան ճանապարհային քարտէզը»...

    Անզէն աչքերով իսկ դիտարկելի էին Թրամփի կոտորակւած նախարարական կազմում (յատկապէս Արտաքին նախարարութեան գերատեսչութիւնում-պետդեպարտամենտ) պատերազմատենչների ի յայտ գալու «արգասիքները»…

  • Բացառելով հին ստանդարտները …
    Բացառելով հին ստանդարտները …

    Հայաստանի Հանրապետութիւնում, համաժողովրդային կամքի արտայայտման արդիւնքում, ի վերջոյ մայիսի 8-ին ընտրւեց նոր վարչապետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։