Հա

Օրակարգ

26/09/2017 - 15:28

Զրպարտիչներն են «Գործի անցնելու»...

Նոր Ջուղայի (Սպահանի) հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի դէմ զազրելի ու տմարդային յարձակումից առաւել ու կրկնակի դատապարտելին՝ դէպքի մասին ստայօդ ու ըստ ամենայնի չարաշահելու միտող լրատւութիւնն է:

Դ. Մ.

Նոր Ջուղայի (Սպահանի) հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի դէմ զազրելի ու տմարդային յարձակումից առաւել ու կրկնակի դատապարտելին՝ դէպքի մասին ստայօդ ու ըստ ամենայնի չարաշահելու միտող լրատւութիւնն է:

Այս կարգի լրատուների «պրոֆեսիոնալիզմը» բնութագրելի է ոչ այլ կերպ, եթէ ոչ մեղմ ասած՝ .... գետը չտեսած բոբիկանալուն...:

Իսկ դրանից էլ իրենք երբեւէ ոչ խորշում ու ոչ էլ վատ են զգում, քանզի միեւնոյն է՝ «լրատւութեան» նպատակը՝ զրպարտելն է, հանրութեանը ապակողմնորոշելն ու վերջնիս ուշադրութիւնը իրենց վրայ սեւեռելը... Չէ՞ որ տեւաբար հանրային ու համայնքային, ազգային ու միութենական եւ առհասարակ՝ հասարակական կեանքից կտրւած-մեկուսացւած (չասելու համար՝ վտարւած) են... եւ տեղ-տեղ փորձում են իրենց համար այդ չարաբաստիկ լուսանցքայնութիւնից դուրս գալ... ու ցաւօք, այս ամենի մեղքը, ինչպէս միշտ, վերագրում են ում ասէք, բայց երբեք սեփական աւանտիւրային...:

Յարգելի ընթերցող, թող վերոշարադրեալը «ընկածին հարւածելու» տպաւորութիւն չթողնի, յատկապէս, որ մենք վաղուց նման զրպարտանք-ստերը հակափաստարկելով զբաղւելը համարել ենք ապարդիւն ու աննպատակայարմար համայնքային համերաշխութեան հաշւին: Բայց նաեւ ու մանաւանդ չենք կարող մեր ցասումը չարտայայտել ու այսպիսով չբարձրաձայնել առ այն, որ նոյն զրպարտիչների «տեղեկատւութիւնը» հայաստանեան լրատւադաշտ փոխանցւելով, յերիւրածոյ եղանակներով հասարակական թիւր ու բացասական միտք ու կարծիք է ձեւաւորւում հայաստանամերձ ու հայաստանասէր իրանահայութեան նկատմամբ:

Այս «մեր» «պրոֆեսիոնալ» լրատուների նոյն ձեռքի գործն էր միեւնոյն՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանից գանձագողութեան մասին ապակողմնորոշիչ լրատւութիւնը եւ կամ՝ Արամ Ա-ի Թեհրան հովւական այցելութեան ընթացքում ազգ. առաջնորդարանի ճակատում փակցւած պարսկերէն բարիգալստեան գրութեան մէջ ինչ որ բառի սխալ թարգմանութիւնը հայոց հարց դարձնելն ու... իրանահայ համայնքի թեմական, ազգային ու եկեղեցական միաւորներին հակաէջմիածնական յորջորջելը...:

Եւ հիմա էլ՝ «ՀՅԴ-ը նորէ՞ն գործի է անցել...» խորագրով, նոյն եւ ըստ ամենայնի «գաղտնազերծւած» ու ճապաղւած ձեռագիրով Նոր Ջուղայում քստմնելի պատահարը սեփական բարդոյթներին յագուրդ տալու եւ ծառայեցնելու սին միտումով՝ իրանահայ համայնքում, Հայաստանում ու Սփիւռքում մտքեր են պղտորում-շեղում զրպարտիչները, այն էլ այն ժամանակահատւածում, երբ հայաշխարհը ականջալուր՝ ոգեւորւած է ընդամենը օրեր առաջ կայացած Հայաստան-Սփիւռք համաժողովի կողմից հնչեցւած ողջ հայութեան միասնական ու համերաշխ գոյակցութեան կոչերով...:

Յարակից լուրեր

  • Մենք իրաւունք չունենք յապաղելու
    Մենք իրաւունք չունենք յապաղելու

    …Եւ այսպէս…

    1-Օրերս «G-20» գագաթաժողովի շրջանակներում արգենտինացի լրագրողի կողմից Հայոց  Ցեղասպանութեանը առնչւող հարցադրմանը՝ ուղղւած Էրդողանին, վերջինս պատասխանեց ընկալեալ՝ ժխտողականութեամբ…

  • Հանդիպում Սպահան քաղաքի կին պատասխանատուների հետ
    Հանդիպում Սպահան քաղաքի կին պատասխանատուների հետ

    Շաբաթ՝ 1 դեկտեմբեր 2018 թ., Հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ Սպահանի քաղխորհրդի մշակութային ֆրակցիայի նախագահ՝ դոկտ. Ռոշանի, Սպահանի քաղաքապետի Կանանց հարցերով խորհրդատու՝ դոկտ. Զարէի, Սպահանի 5-րդ շրջանի մշակութային բաժնի տնօրէն՝ տկն. Զարէանի եւ քաղաքապետարանի պատւիրակութեան այլ անդամների հանդիպում-զրոյցը Նոր Ջուղայի Հայ կանանց ներկայացուցիչների հետ:

  • Լաւատեսութեամբ ու գերզգայնութեամբ…
    Լաւատեսութեամբ ու գերզգայնութեամբ…

    Եւ այսպէս՝ երէկւանից մեկնարկեց Հայաստանի խորհրդարանական (ԱԺ) դեկտ. 9-ի արտահերթ ընտրութիւնների 12-օրեայ քարոզարշաւը...

  • «Իրանահայութիւնն ընտելացել է  ներկայ պայմաններին եւ շարունակում է իր բնականոն կեանքը». Դ. Մելիքեանը՝ իրանահայ համայնքի վրայ պատժամիջոցների ազդեցոթեան մասին
    «Իրանահայութիւնն ընտելացել է ներկայ պայմաններին եւ շարունակում է իր բնականոն կեանքը». Դ. Մելիքեանը՝ իրանահայ համայնքի վրայ պատժամիջոցների ազդեցոթեան մասին

    Աշխարհը շարունակում է քննարկել նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ գործի դրւած պատժամիջոցներն ու դրանց ազդեցութիւնը: Իրանի հայկական համայնքը նոյնպէս մտահոգւած է երկրի դէմ սահմանված պատժամիջոցների կիրառման հետեւանքներով: Սակայն Իրանի «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը «Shantnews.am»-ի հետ զրոյցում ասում է, որ մտահոգութիւններին զուգահեռ կայ նաեւ եւրոպական հնարաւոր աջակցութիւնը, ինչը փոքր-ինչ մխիթարում է Իրանի բնակիչներին.

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։