Հա

Օրակարգ

Կիրակի, 31 Դեկտեմբերի 2017 12:00

Պետական մտածողութեան օրինաչափութեամբ...

Հաշւած ժամեր, եւ ահա՝ 2017 թւականը կանցնի պատմութեան գիրկը..., իսկ մեզ մնում է միեւնոյն պատմութեան լաւից ու վատից, դրականից ու բացասականից, յաջողութիւնից թէ՛ ձախողումից պատշաճ դասեր քաղել, որպէսզի թեւակոխող նոր տարում մեր անհատական թէ՛ ընտանեկան, համայնքային թէ՛ ազգային կեանքը աւելիով իմաստ ու բովանդակութիւն ստանայ, ինչպէս քանակական, այնպէս էլ՝ որակական յատկանիշերով:

Հաշւած ժամեր, եւ ահա՝ 2017 թւականը կանցնի պատմութեան գիրկը..., իսկ մեզ մնում է միեւնոյն պատմութեան լաւից ու վատից, դրականից ու բացասականից, յաջողութիւնից թէ՛ ձախողումից պատշաճ դասեր քաղել, որպէսզի թեւակոխող նոր տարում մեր անհատական թէ՛ ընտանեկան, համայնքային թէ՛ ազգային կեանքը աւելիով իմաստ ու բովանդակութիւն ստանայ, ինչպէս քանակական, այնպէս էլ՝ որակական յատկանիշերով:

Այս ամէնն, սակայն, միմիայն մեր՝ որպէս հայկական համայնքի, կարողականութեամբ պայմանաւորւած չեն, այլեւ խոշոր տոկոսով երկրի հասարակական-տնտեսական, քաղաքական ու մշակութային համընդհանուր համակարգի ընձեռած ու ինչու ոչ նաեւ չընձեռած հնարաւորութիւններով են պայմանաւորւում:

Այնպէս որ՝ գալիք նոր տարուն մաղթենք երկրի համընդհանուր մասշտաբով, սիրելի Իրանին առաւել առաջընթաց ու կայունութիւն վերոնշեալ ոլորտներում, որպէսզի իրանական պետութեան ու ազնիւ ժողովրդի հետ զուգընթաց, իրանահայ համայնքը եւս առաւել քան երբեւէ վայելի բարօր ու առաջընթացիկ կեանքը...:

....Տարեվերջի այս մտորումներում ցանկանում ենք առանձնայատուկ շեշտադրել 2018 թւականի հայկական համազգային այն արժեհամակարգի մասին, որով բովանդակ հայութիւնը՝ Հայաստանում, Արցախում ու Սփիւռքում նշանաւորելու է պետական մտածողութեան եւ պետականութեան հիմնադրութեան 100-ամեակը:

Ուստիեւ՝ մաղթենք, որ 1918 թ. Մայիսեան համաժողովրդական յաղթանակների ոգով ու Սարդարապատեան պատգամի վարակիչ օրինաչափութեամբ՝ քառորդդարեայ վերանկախացած Հայաստանում օրէցօր ամրագրւի ու լիարժէքօրէն կայանայ միեւնոյն՝ պետական մտածողութիւնն ու պետականամէտութիւնը, յանուն համազգային հետագայ նպատակների իրականացման:

....Եւ վերջապէս, մեր, որպէս զանգւածային լրատւամիջոցի, պարտքն ենք համարում բարձրաձայնելու հպարտօրէն մեր երախտագիտութեան խօսքերը՝ ուղղւած ողջ իրանահայ համայնքին ու մասնաւորապէս թանկագին ընթերցողներին, ովքեր մեզ, ինչպէս անցնող 87 տարիներին, այժմ եւս նեցուկ ու ապաւէն են հանդիսանում, շարունակելու համար մատուցելիք ծառայութիւնը:

Եկէ՛ք ժամեր անց միախառնւելիք այս հին ու նոր տարիներին միմեանց ջերմ շնորհաւորանքների հետ միասին՝ մաղթենք առաւել հանդուրժողութեան, համերաշխութեան, համագործակցութեան ու փոխադարձ սիրոյ ու գուրգուրանքի զգացումներ, որոնցով էլ հաստատապէս աւելի դիւրին են յաղթահարւելու բոլորիս առջեւ դրւած մարտահրաւէրներն ու դժւարութիւնները...:

Յարակից Հրապարակումներ

  • Ընթրիք երեկոյ Նոր տարւայ առիթով
    Ընթրիք երեկոյ Նոր տարւայ առիթով

    Ուրբաթ, յունւարի 12-ին, Թեհրանի «Նայիրի» սրահում, տեղի ունեցաւ ընթրիք երեկոյ, որտեղ մտերիմ մթնոլորտում միասին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնը նշեցին պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինւորների, անձնուրացների եւ ազատորդիների ընտանիքները:

  • Նոր տարւայ դիմաւորում
    Նոր տարւայ դիմաւորում

    Շաբաթ, դեկտեմբերի 30-ին, Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների աշակերտներն եւ ուսուցչական կազմը դիմաւորեցին Նոր տարին:

  • Կիրակնօրեայ դպրոցների սաները դիմաւորեցին Նոր տարին
    Կիրակնօրեայ դպրոցների սաները դիմաւորեցին Նոր տարին
  • Նոր տարւայ դիմաւորում եկեղեցիներում
    Նոր տարւայ դիմաւորում եկեղեցիներում

    Թեհրանի մեր ժողովուրդը, կիրակի, 31 դեկտեմբերի կէս գիշերւան տարեմուտի առիթով մասնակցեց ս. եւ անմահ պատարագին, Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:

  • Այցելութիւն «Քահրիզաք» բարեսիրական կենտրոն
    Այցելութիւն «Քահրիզաք» բարեսիրական կենտրոն

    Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի 26 դեկտեմբերի առաւօտեան, Թ. Հ. թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի անդամները այցելեցին Թեհրանի «Քահրիզաք» բարեսիրական կենտրոն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում ՀՀ նախագահի պաշտօնում Արմէն Սարգսեանի առաջադրմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։