MENU
Խիստ կերպով դատապարտում ենք ամերիկեան, անգլիական ու ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սիրիայի վրայ կատարւած յարձակումներին։
Խաղաղ բնակչութեանը կոտորելուց ու բռնագաղթից յետոյ Աֆրինը զաւթող Թուրքիան պաշտօնապէս իր գոհունակութիւնն է յայտնել Սիրիայի հրթիռակոծումների վերաբերեալ:
«CNN»-ի տրամադրութեան տակ յայտնւած արբանեակային լուսանկարները ցոյց են տալիս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կողմից Սիրիային ուղղւած հրթիռային հարւածների վնասները:
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Սիրիայի հարցով նոր բանաձեւի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին՝ Սիրիայում քիմիական զէնքի կիրառման հետաքննութեան առնչութեամբ:
Իրականում մենք գործ ունենք Միացեալ Նահանգների նախագահի կողմից սեփական դէմքը պահպանելուն միտւած գործողութեան հետ: «tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի՝ Սիրիայի ուղղութեամբ արձակւած հրթիռներին:
Հալէպում իրականում կեանքն իր բնականոն ընթացքի մէջ է, բնակիչները զբաղւած են իրենց սովորական առօրեայով: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը:
Դամասկոսի հայ համայնքը մայրաքաղաքի միւս բնակիչների նման դիմագրաւել է ԱՄՆ-ի եւ դաշնակիցների եռակողմ ագրեսիան: «Բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կեանքը շարունակւում է»,- «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր, «Հայաստան-Սիրիա» խորհրդարանական բարեկամական յանձնաժողովի նախագահ Նորա Արիսեանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Համի Աքսոյը քննադատել է Ժնեւում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին յուշարձանի տեղադրմանը տեղական իշխանութիւնների համաձայնութիւն տալը: