Հա

Օրակարգ

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Յարութիւնեանն ազատւել է Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետութեան նախագահի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցչի պաշտօնից՝ իր դիմումի համաձայն: 

«Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը նշեց. «Իրեն էլ կարելի է հասկանալ, Ռ. Քոչարեանը այս շարժման ակունքներում կանգնած մարդ է, եւ հիմա բանտում է, իր կարծիքով՝ ամէն ինչը քաղաքական նպատակներով է կատարւում, ինչ-որ իմաստով հասկանալի է, իհարկէ առանց կիսելու նրա տեսակէտը»:

Եթէ որեւէ մէկը թոյլ տայ իրեն արագացնել Արցախի նախագահական ընտրութիւնների գործընթացը, դա կը լինի այն ուժը, որը փորձում է տապալել Արցախի ամբողջ խնդիրը, պատմութիւնը: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» հասարակական կազմակերպութեան գործադիր տնօրէն, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

Իրանի Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ 2019 թւականի փետրւարի 1-ին  Նոր Ջուղայում տեղի է ունեցել «Արցախեան շարժման 30-ամեակ. պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը, որտեղ հանդէս են եկել զեկուցողներ Արցախից, Թեհրանից եւ Նոր Ջուղայից։

Ալիեւը Ադրբեջանի իշխող կուսակցութեան համագումարում յայտարարել է, որ «Մենք չպէտք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիէլեանը:

2020 թւականին նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ են սպասւում Արցախում, բայց մինչեւ այդ, 2019 թւականին Արցախում ՏԻՄ ընտրութիւններ կանցկացւեն: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը:

Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

Ադրբեջանի քաղաքացուն ազատ արձակելու Ստեփանակերտի քայլը, դժբախտաբար, չի ազդի Ադրբեջանում գերութեան մէջ գտնւող հայերին ազատ արձակելու վրայ։ 

«Խորհրդարանի ղեկավարի պաշտօնում իմ գործունէութեան ընթացքում չի եղել մի դէպք, երբ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համատեքստում երբեւէ Արցախի իշխանութիւնների հետ խօսեն պարտադրանքի լեզւով: Հետեւաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթիւրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետւում 2020 թ. Արցախում սպասւող ընտրութիւնների ֆոնին:

Ադրբեջանի Հանրապետութեան քաղաքացի Ռաշադ Ալիզադէն դիմել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեանը՝ Արցախի Հանրապետութեան քաղաքացիութիւն ստանալու խնդրանքով:

Էջ 1, 136-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։