Հա

Օրակարգ

Արցախի թեմակալ առաջնորդի՝ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ մեր այս զրոյցն անցաւ արդէն «Քառօրեան» յաղթահարած ժամանակահատւածում ու հակառակորդին հրադադար պարտադրելուց անմիջապէս յետոյ:
Ստեփանակերտի մայթերի անձրեւային խոնաւ ցեխը քայլքիդ տակ սեղմելով ու լպրծուն ձայնը, որպէս էութեանդ հարազատ մաս զգալով գնում ես անցնելու տեսածդ լուսանկարների կադրից ներս՝ Պարգեւ Սրբազանին հանդիպելու:

Published in Հասարակական

Լիսբոնի սխրա՜նք, Լիսբոնեան հերոսութի՜ւն,- ահա, այդպիսին բնութագրւեց արդարատենչ հինգ մարտիկների անձնւիրութիւնը, որն հայոց պահանջատիրութեան ոգին կրկնակի կոփելու հետ միաժամանակ, գալիս էր սասանելու թուրքական ժխտողականութիւնը եւ փշրելու նոյն ոգու դէմ տասնամեակներ կանգնեցւած ու անխորտակ թւացող լռութեան պատնէշը:

Published in Խմբագրական

Ծնւել էր Բաքւում, 1959 թւականի հոկտեմբերի 6-ին: 1975 թւականին Ղուլեանների ընտանիքը տեղափոխւում է Ստեփանակերտ, որտեղ եւ աւարտում է 8-րդ դասարանը, իսկ 1985-86 ուս. տարում թիւ 1 միջնակարգ (երեկոյեան) դպրոցը: 1977-79 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում: 1985 թւականին ամուսնանում է: Ունի 3 որդի՝ Արթուր, Հմայեակ, Բեկոր:

Published in Ազգային

1992 թ. օգոստոս 28-ին զոհւել է Արցախեան ազատագրական շարժման ղեկավարներից մէկը՝ Անդրանիկ «Բերդաձորցի Անդօ» Յարութիւնեանը:
Ծնւել է 1956 թ. մարտի 7-ին՝ Երեւանում: Արմատներով վանեցի է: 1987 թ. աւարտել է Սանկտ Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտը: Մասնագիտութեամբ լրագրող էր: 1990-ից ՀՀ Գրողների միութեան անդամ էր: Գրական անունը՝ «Կարին»:

Published in Ազգային

«Ինչքան դանդաղ աշխատենք, այնքան երկար կը լինի, այնքան զոհեր կը լինեն, մեր ամբողջ ուժը պիտի դնենք այս գործի մէջ, յաղթենք ու վերջ: Որքան էլ դժւար է Հայաստանի տնտեսական վիճակը, հասկացանք, դժւարութիւններ են եւ այլն, բայց պատերազմն այդպէս է, պատերազմը հաճելի բան չէ: Պիտի լաւ չուտենք, պիտի լաւ չհագնենք, պիտի դպրոց չգնանք...

Published in Ազգային

Օգոստոսի 27-ին կէսօրւայ ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով) Արցախեան ազատագրական պայքարի նահատակ, լիբանանահայ Մհեր Ջուլհաճեանի ընկերներն ու հարազատները Եռաբլուրում յարգանքի տուրք մատուցեցին 1993 թ. օգոստոսի 23-ին Մարտունու շրջանում զոհւած ազատամարտիկի շիրիմի առջեւ: Մհերի նահատակութեան 20-ամեակի առիթով 5 երիտասարդներ Մհերի շիրիմին դաշնակցականի երդումը տւեցին եւ միացան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերին:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։