Հա

Օրակարգ

Անցեալ շաբաթւայ ընթացքում, նոյն այս սիւնակում եռեակ շարանով փորձել էինք լուսաբանել առգոյ համընդհանուր մտահոգութիւնը՝ կապւած երկրի ընդհանուր սոցիալ եւ մասնաւորապէս տնտեսական ծանրակշիռ կացութեանը եւ դրանից անխուսափելիօրէն բխող ու մեր համայնքային կացութեանը, իրավիճակին ու առհասարակ կեանքի վրայ համապատասխան ու տւեալ դէպքում՝ բացասական ազդեցութեան մասին…

Published in Դիտանկիւն

Եւս չորս օր եւ ահա՝ համալրւելու է 1991 թ. սեպտեմբերի 21-ով նշանաւորւած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 27-րդ ամեակը…

Published in Դիտանկիւն

Ինչպէս ողջ Իրանի քաղաքացիներ, իրանահայ համայնքն էլ ենթակայ է այնպիսի դժւարութիւնների եւ սպառնալիքների, որոնք հնարաւոր է իր մօտ եւս խորացնեն միեւնոյն անորոշութեան եւ անհեռանկարայնութեան հանգամանքները, որոնց էլ համայնքով մէկ՝ պարտաւորութիւն ունենք դիմագրաւել, վնասները նւազագոյնի իջեցնելու նպատակով:

Published in Դիտանկիւն

Իրանահայ եռեակ թեմերը, ինչպէսեւ հայկական կրօնական յարանւանութիւնները, որպէս համայնքի ղեկավար ներկայացուցչութիւններ, գրեթէ միաժամանակեայ կեցւածքով դատապարտանքի կոչերով ու յայտարարութիւններով հանդէս եկան, ի տես ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հակաիրան տնտեսական պատժամիջոցների. պատժամիջոցներ, որոնք աւելի շեշտակի ծաւալ են կրելու՝ առաջիկայ նոյեմբերին՝ 2-րդ փուլի նոր սանկցիաների կիրառմամբ:

Published in Դիտանկիւն

Սիրելի ընթերցող, եկէք ընդունենք ու որպէս փաստ արձանագրենք բազմիցս բարձրաձայնւած այն օրինաչափ ու այսպէս ասած՝ չգրւած օրէնքի մասին, որն, ինչ խօսք՝ վերջին ժամանակներում, գրեթէ հասարակական բոլոր ոլորտներում զգացնել է տալիս իրեն, որպէս համընդհանուր մտահոգութիւն…

Published in Դիտանկիւն

Սիրիայի հարցով թեհրանեան գագաթաժողովում Թուրքիան, ի դէմս Էրդողանի, քաղաքական պարտութիւն կրեց լոկ անազնիւ կեցւածքի ու դիրքորոշումների պատճառով…

Published in Դիտանկիւն

1964 թ. հոկտ. 8-ի «Ալիք»-ի էջերում կարդում ենք, որ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ «Հ.Մ.Ա.Կ.-ի Համահայկական մրցութիւններ»-ի առաջին շրջանը կայացել է նոյն 1964 թ. հոկտ. 8-25-ին: Մրցութիւններն տեղի են ունեցել Թեհրանի «Ամջադիէ» մարզաւանում (վազք), իսկ մնացեալ խաղերն ընթացել են «Արարատ»-ի մարզակումբում՝ բասկետբոլ, վալիբոլ, բռնցքամարտ, պինգ-պոնգ, մարմնամարզութիւն (ժիմնաստիկա) մարզաճիւղերում:

Published in Դիտանկիւն

Քաղաքական հակառակորդի (աւելի ճիշտ՝ մրցակցի) հանդէպ ընդդիմադիր կեցւածքի շեշտակիութիւնը ապացուցելու համար՝ լուտանքների ու հայհոյանքների «տեխնիկան» թէպէտ վաղուց է սպառել իրեն ու ըստ ամենայնի դարձել ապարդիւն, բայցեւայնպէս տեղ-տեղ նկատելի են վերոգրեալ «տեխնոլոգիան» կիրառող շրջանակներ, որոնք, ցաւօք, գիտակցաբար թէ՛ անգիտակից, տրւում են տւեալ գայթակղութեանը…

Published in Դիտանկիւն

Երկար մի ժամանակաշրջան, վայրի լիբերալիզմի մոդելներով քաղաքական յղփացածների մօտ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ հասկացութիւնը խեղաթիւրւում էր որպէս մեղմ ասած՝ «ժամանակավրէպ ռոմանտիզմ», իսկ կոշտ ու գռեհկացած տարբերակներով դա բնութագրւում էր իբրեւ ոչ աւել, ոչ պակաս քան՝ «Տեռորիզմ»…

Published in Դիտանկիւն

Վաղը, օգոստոսի 17-ին, Երեւանի Հանրապետութեան հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաւիրած համաժողովրդական համախմբումը, անշուշտ, վերածնելու է այն զօրեղ ու խրախուսիչ ապրումները, որոնք ճաշակեց ինչպէս ՀՀ ողջ ժողովուրդը, նոյնպէս էլ Սփիւռքի եւ արտերկրի հայութիւնը, սրանից հարիւր օր առաջ… Համախմբում, որն, ինչպէս վարչապետն է յայտարարել, նպատակ ունի ժողովրդի սեփականութիւնը դարձնել «Թաւշեայ յեղափոխութեան» անցած 100 օրերն ու դրա հիմքում ընկած՝ գալիք նպատակային քայլերը:

Published in Դիտանկիւն
Էջ 1, 9-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։