Հա

Օրակարգ

Ատոմական էներգիայի միջազգային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Իւկիա Ամանօն շեշտել է, որ Իրանը լաւագոյնս իրականացրել է իր յանձնառութիւնները եւ Իրանի ատոմական ծրագրում որեւէ շեղում չի գրանցւել:
Ամանօն, Իրանի ատոմական ծրագրի մասին իր զեկոյցը ներկայացրել է Վճռաբեկ ատեանին:

Published in Քաղաքական

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ԻՍՆԱ-ի հետ հարցազրոյցի ընթացքում անդրադառնալով Իրանի ատոմական հարցով, Ատոմական էներգիայի միջազգային կազմակերպութեան հրապարակած զեկոյցին, ասել է. «Համոզւած ենք, որ կազմակերպութեան զեկոյցը վերջակէտ կը դնի այդ հարցին:

Published in Քաղաքական

Ատոմական Էներգիայի միջազգային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Իւկիա Ամանօն, յիշեալ կազմակերպութեան Վճռաբեկ խորհրդի նիստի սկզբում հրապարակած նախնական զեկոյցում շեշտել է, որ Իրանի ատոմական աշխատանքներում որեւէ շեղում չի նկատւել: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Published in Քաղաքական

Իրանի եւ Եւրո-արեւմտեան գերուժերի միջեւ ատոմային համաձայնագիրը միջազգային եւ առաջնահերթաբար տարածաշրջանային մակարդակներում նոր վերադասաւորումների մօտալուտ հեռանկար է ուրւագծելու: Սա, անշուշտ, նոյն մակարդակներում էլ միջամուխ այս կամ այն երկրի շահագրգռւածութեան (ուղղակի թէ՛ անուղղակի, դրական թէ՛ բացասական) եւ ըստ այնմ՝ որպէս տուժողների ու շահողների մղելու է դիրքորոշում որդեգրելուն:

Published in Խմբագրական
%PM, %13 %416 %2015 %13:%Հլս

«Լաւ է ուշ, քան՝ երբեք»...

Իրանի Իսլ. Հանրապետութեան 36-ամեայ պատմութեան վերիվայրումների հոլովոյթում երեք խոշոր իրադարձութիւն ստիպել է երկրին ու ժողովրդին, որպէսզի մարդկային ու տնտեսա-քաղաքական (չափազանցութեան հասնող) ծանրագոյն զոհողութիւնների գնով պահել ու պահպանել ազգային-պետական ինքնիշխանութիւնն ու ամբողջականութիւնը:

Published in Դիտանկիւն

Արտգործնախարարի խորհրդաժողովին մասնակցելու առիթը պայմանաւորւած է NPT-ի տարեկան խորհրդաժողովին մասնակցութեամբ, որին առընթեր հանդիպումներ է նախատեսւած ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերիի, Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան համադրող Ֆեդերիկօ Մուգրինիի եւ «վեցեակ»-ի որոշ նախարարների հետ:

Published in Քաղաքական

Իրանի արտգործնախարար դոկտ. Մոհամմադջաւադ Զարիֆը խօսելով անցեալ շաբաթ կայացած Իրանի ատոմական բանակցութիւնների մասին, դրանք համարել է դրական եւ մանրակրկիտ:
Նա ասել է. «Ատոմական բանակցութիւնները զգայուն փուլ են թեւակոխում»:

Published in Քաղաքական

Կիրակի եւ երկուշաբթի օրերի ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները հանդիպել են երեք անգամ: Երէկ կայացած հանդիպումներին ներկայ են եղել նաեւ՝ Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալիաքբար Սալեհին եւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էրնեստ Մոնիզը:

Published in Քաղաքական

Երէկ՝ կէսօրին Ժնեւում, փոխարտգործնախարարների մակարդակով, Իրան-ԱՄՆ ատոմական երկկողմ բանակցութիւնները վերսկսւել են:
ԻՌՆԱ-ի համաձայն՝ իրանական կողմը ղեկավարում է Աբբաս Արաղչին, ներկայ է նաեւ արտգործնախարարութեան Եւրոպայի ու ԱՄՆ-ի հարցերով տեղակալ Մաջիդ Թախթէռաւանչին: ԱՄՆ-ի պետքարտուղարութեան կողմից ներկայ է Վենդի Շերմանը:

Published in Քաղաքական

Հանր. նախագահի տեղակալ եւ Ատոմական էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալիաքբար Սալեհին «Էթթէլաաթ» օրաթերթի հետ զրոյցի ընթացքում նշել է. «Իրանի հետ ատոմական հարցով բանակցող կողմերը պարտաւոր են հաշւի նստել Իրանի ատոմական առաջընթացի իրականութեան հետ»:

Published in Քաղաքական
Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։